Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ է ԶՊՄԿ-ն դատական հայց ներկայացրել նախկին աշխատակիցների դեմ

Հասարակություն

Ինչպես հայտնի է, ԶՊՄԿ-ն աշխատանքից ազատել է փետրվարի առաջին օրերին գործադուլ հայտարարած և կոմբինատի աշխատանքները կանգնեցրած աշխատակիցներից 8-ին։ Այնուհետ այդ աշխատակիցները դիմել էին դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատավայրում, որտեղից իրենց, իրենց պնդմամբ ազատել են ապօրինի։

ԶՊՄԿ-ն, սակայն կարծես ոչ միայն չի պատրաստվում հետ ընդունել ազատված աշխատակիցներին, այլև իր հերթին դատական հայց է ներկայացրել այս 8 աշխատակիցների դեմ։ Ընկերությունը պահանջում է վերականգնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային հարկադիր պարապուրդի հետևանքով ընկերությանը պատճառած շուրջ 5 միլիարդ դրամի վնասը։ Գործադուլին ակտիվ մասնակցություն ունեցած նախկին աշխատակիցները այս հայցը տարբեր հրապարակային հարթակներում համարել են ճնշում և հաշվեհարդար իրենց նկատմամբ։ Որոշ իրավապաշտպան կազմակերպություններ համարում են, որ ԶՊՄԿ-ն սրանով փորձում է վախեցնել ապագայում ցանկացած դժգոհություն արտահայտող աշխատակիցներին։

Ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է ընկերությունը հայց ներկայացրել նախկին աշխատակիցների դեմ, չէ՞ որ գործադուլ կազմակերպելը սահմանադրական իրավունք է։ Մեկնաբանություն տալու մեր խնդրանքին ի պատասխան՝ ընկերության Մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը մի քանի հարցի պատասխանեց։ Նախ, պնդեց, որ լիազորված չէ մեկնաբանել իրավական գործընթացը, բայց նշեց, որ ընկերությունը տեղի ունեցածը չի համարում օրինական գործադուլ, իսկ ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումը պետք է իրավական պատասխան ստանա։

-Գործադուլը հստակ սահմանում ունի։ Այն ենթադրում է իրավական հստակ ընթացակարգ։ Գործադուլն աշխատակցի աշխատելուց հրաժարվելու իրավունք է։ Այն որևէ կերպ չի ենթադրում, որ գործադուլ անողը մյուս աշխատակիցների աշխատանքը պետք է խոչընդոտի կամ խաթարի ընկերության գործունեությունը։

Այս դեպքում չեն պահպանվել գործադուլ հայտարարելու իրավական գործընթացները, այսինքն՝ այն, ինչ տեղի է ունեցել՝ չի կարելի գործադուլ համարել։ Դրանք եղել են անօրինական գործողություններ։

-Այսինքն` մյուսները իրենց կամքով չե՞ն մասնակցել գործադուլին։ Հենց այս 8 հոգի՞ն են հրահրել։ Ինչո՞ւ է ընկերությունը հենց նրանց թիրախավորել։

-Դատական հայցը թիրախավորում չէ։ Դատական հայցը ձեր և հանրության հարցերին պատասխանելու միակ քաղաքակիրթ մեթոդն է։ Նաև հարուցված է քրեական գործ և քննությունը կպարզի՝ հենց այս 8 անձի՞նք են խոչընդոտել մյուսների աշխատանքը, թե՞ էլի անձինք կային, տեղի ունեցածը խաղաղ ցո՞ւյց էր, թե՞ սաբոտաժ, ինքնիրավչություն, ընկերության գույքի հանդեպ ոտնձգություն, պետությանը և ընկերությանը դիտավորությամբ հասցված վնաս։

Մեր գնահատմամբ և իրենց իսկ հայտարարություններով ու գործողություններով, այս մարդիկ հանդիսացել են տեղի ունեցածի գործող հիմնական անձինք և կազմակերպիչները։ Նրանցից շատերը ունեցել են հստակ դերեր և գործել են համակարգված և նպատակային։

-Բայց ընկերությունը արդեն իսկ պնդում է, որ տեղի է ունեցել ապօրինություն, որ մյուսներին թույլ չեն տվել աշխատել։ Այսինքն` դուք արդեն նրանց մեղավո՞ր եք համարում։

-Դարձյալ, չեմ կարող իրավական գնահատականներ տալ, դա իրավաբանների գործն է։ Մեղավոր են, թե անմեղ՝ կպարզի քննությունը, իսկ որոշումը կայացնում է դատարանը։ Կարող եմ միայն ասել, որ ապօրինի փակվել են ընկերության ներքին կոմունիկացիաները, մի քանի հազար աշխատակից հնարավորություն չի ունեցել գնալ աշխատավայր, ընկերության ներքին ճանապարհների ապօրինի արգելափակման համար օգտագործվել է ընկերության գույքը՝ մեքենաները։ Գրանցվել են սարքավորումները էլեկտրական սնուցման աղբյուրից ապօրինաբար, առանց նման լիազորություն ունենալու անջատելու դեպքեր։ Այս խումբը նաև հոգեբանական ճնշում է գործադրել իրենց հետ չհամաձայնող աշխատակիցների նկատմամբ։ Այն աստիճանի, որ ընկերությունը ստիպված էր այդ օրերին թեժ գիծ բացել նման բողոքների համար։

-Իսկ ինչո՞ւ հենց 5 միլիարդ։ Դուք իսկապե՞ս ակնկալում եք, որ այս մարդիկ, եթե նույնիսկ մեղավոր են Ձեր թվարկած արարքների մեջ, պատասխանատու են նման ահռելի վնասի համար։

-Վնասի չափը հաշվարկվել է տարբեր հանգամանքներ հաշվի առնելով։ Քրեական վարույթ է հարուցվել և շուրջ 200 հոգի արդեն իսկ հարցաքննվել են։ Քննությունը ցույց կտա, թե ով է պատասխանատու հասցված վնասի համար՝ միայն այս խո՞ւմբը, թե՞ ընկերության ներսում կամ դրսից գործող մարդիկ։

Ամեն դեպքում, կարևոր է շեշտել, որ 10 օրերի ընթացքում սաբոտաժի մասնակիցներին պարբերաբար բացատրվել են իրենց գործողությունների հնարավոր հետևանքները։ Նրանց պարբերաբար տեղեկացվել է, որ իրենց գործողությունների հետևանքով ընկերությունը օրական մի քանի հարյուր միլիոն դրամի չափով վնաս է կրում։ Մանրամասն ներկայացվել է, որ ամբողջությամբ խաթարվում է մատակարարումների ու լոգիստիկ շղթան, ռիսկի տակ է դրվում ընկերության միջազգային հեղինակությունը, որովհետև այն չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին ընկերությունը ստիպված է եղել նաև հրապարակային հայտարարություններ անել։

Այս մարդկանց բազմիցս խնդրել ենք թույլ տալ, որ մարդիկ վերադառնան աշխատանքի, ապաշրջափակել ճանապարհները, դադարեցնել ապօրինությունը։ Նրանց խոստացվել է, որ բարձրացված հարցերը կքննարկվեն աշխատանքային կարգով և կարիք չկա օրեր շարունակ ապօրինաբար խաթարել ընկերության աշխատանքները։ Սակայն հորդորները անպատասխան են մնացել։

Ընկերությանը ու նաև երկրին հասցվել է զգալի վնաս և դրան պետք է տրվի իրավական գնահատական՝ ինչպես ցանկացած իրավական երկրում։ Ընկերությանը հասված վնասի մեծությունը չի կարող դատարան չդիմելու պատճառ լինել։

Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվել