Լրահոս
Կարևոր


Լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որը ոչ միայն ապահովում է սննդամթերքի մատակարարումը, այլև նպաստում է տնտեսական կայունությանը, սոցիալական բարեկեցությանը և բնապահպանական հավասարակշռությանը։ Անասնապահության դերը սննդի անվտանգության ապահովման գործում առանձնահատուկ է, քանի որ այն անմիջականորեն կապված է մարդու առողջության, սննդի որակի և մատչելիության հետ։ Հայաստանի անասնապահության ոլորտում վերջին տարիների զարգացումները, հատկապես անցած տարվա ընթացքում արձանագրված միտումները բացահայտում են մի շարք խորը համակարգային խնդիրներ, որոնց լուծման բացակայությունը կարող է հեռանկարում լուրջ բարդություններ ստեղծել ինչպես գյուղատնտեսական ոլորտի, այնպես էլ սննդային անվտանգության համակարգի համար։

Վիճակագրական տվյալները վկայում են, որ գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել, բացառությամբ տնային թռչունների և ձիերի։ Հետաքրքրական է, որ այծերի գլխաքանակը աճել է 4,1 անգամ, ինչը պայմանավորված է հիմնականում Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջաններում իրականացվող ծրագրերով։ Սակայն այս աճը դեռևս չի փոխհատուցում ամբողջ համակարգում արձանագրված ընդհանուր անկումը և չի ապահովում բավարար հենարան ընդհանուր շուկայի կայունության համար։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը վերջին մեկ տարում նվազել է 3,6 տոկոսով, կովերինը՝ 4,9 տոկոսով, խոզերինը՝ 1,8 տոկոսով, ոչխարներինը՝ 3,2 տոկոսով, այծերինը՝ 11,6 տոկոսով, իսկ տնային թռչուններինը՝ 7,4 տոկոսով։ Ձիերի գլխաքանակն, ի հակադրություն այս միտումների, աճել է 9,3 տոկոսով։ Այս թվերը ցույց են տալիս, որ թե՛ կաթնատու, թե՛ մսատու կենդանիների պահպանումը Հայաստանում շարունակում է դժվարանալ։ Իսկ խոշոր եղջերավոր անասունների և կովերի թվի նվազումը անմիջականորեն ազդում է կաթնամթերքի արտադրության վրա, ինչն արդեն իսկ շուկայում արտահայտվում է կաթի պակասով և դրա փոխարինման փորձերով։

Միևնույն ժամանակ, նկատելի է, որ փոքր անհատական տնտեսությունները աստիճանաբար դուրս են մղվում շուկայից, իսկ ոլորտում աճում է խոշոր առևտրային ընկերությունների ազդեցությունը։ Տնային տնտեսություններում գրանցված այս անկման ֆոնին որոշակի աճ է արձանագրվել առևտրային կազմակերպությունների կողմից պահվող անասունների գլխաքանակում։ Խոշոր եղջերավոր անասունների թիվն այս հատվածում աճել է 36,3 տոկոսով, կովերինը՝ 18,8 տոկոսով, իսկ տնային թռչուններինը՝ 12,8 տոկոսով։

Այս միտումը հղի է լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներով, որոնցից գլխավորը շուկայի օլիգոպոլացման և գների աճի վտանգն է։ Առևտրային ընկերությունների ձեռքում անասնապահության ոլորտի կենտրոնացումը ստեղծում է օլիգոպոլ պայմանավորվածությունների վտանգ։ Բնական է, որ մրցակցության բացակայության պայմաններում խոշոր ընկերությունները կսկսեն թելադրել այն գները, որոնք իրենց են ձեռնտու, այլ ոչ թե սպառողին։ Այսինքն, շուկան կարող է վերահսկվել սահմանափակ թվով տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք, ի տարբերություն փոքր ֆերմերների, կարող են ճկունորեն կարգավորել գները՝ անկախ առաջարկի և պահանջարկի բնական շարժումներից։

Անասնապահության ոլորտի ներկայացուցիչները ընդգծում են, որ այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկը պետության անտարբերությունն է։ Հայաստանը չունի հստակ պետական ռազմավարություն կաթնատու և մսատու կենդանատեսակների բուծման ուղղությամբ, բացակայում են համապարփակ ծրագրեր՝ հարմարեցված տեղական բնակլիմայական պայմաններին։ Արդյունքում տարիների ընթացքում տեղական անասունների ցեղատեսակներն աստիճանաբար դեգրադացվել են, կաթնատվությունն ու մսատվությունը՝ նվազել։ Այս բացը փորձում են լրացնել ներկրված գենետիկ նյութերով, սակայն դրանք հաճախ համարժեք չեն տեղական պայմաններին ու առանձնահատկություններին, ինչի հետևանքով ֆերմերները կանգնում են նոր ռիսկերի և լրացուցիչ ծախսերի առաջ։

Իսկ կաթնամթերքի շուկայում առաջ եկած իրավիճակը հանգեցնում է նրան, որ արտադրողները ստիպված են կաթի պակասը լրացնել կաթի փոշու կամ այլ փոխարինիչների միջոցով, որոնք կարող են հավել յալ խնդիրներ ստեղծել մարդկանց առողջության համար։ Մյուս կողմից էլ՝ որակական ցածր հատկանիշներ ունեցող էժան կաթի փոշու ներմուծումը հարվածում է տեղական կաթնարտադրողներին, որոնք որակյալ մթերք են ապահովում։

Ինչ վերաբերում է խոզաբուծության ոլորտին, ապա արձանագրված իրավիճակն ունի իր առանձնահատկությունները։ Մեր երկրում խոզաբուծությունը զարգացնելու խնդիրն այդպես էլ մնում է չլուծված։ Եվ Հայաստանը մեծ քանակությամբ կենդանի խոզ և պաղեցված խոզի միս է ներկրում, հիմնականում՝ Ռուսաստանից։ Այս միսը հաճախ վաճառվում է որպես տեղական արտադրանք, ինչի արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում դիմակայել ցածր գնային մրցակցությանը։ Ներկայում խոզի մսի ինքնարժեքը Հայաստանում բարձր է, և նույնիսկ խոշոր խոզաբուծարանները մեծ դժվարությամբ են մնում շուկայում։ Սա հանգեցրել է խոզերի գլխաքանակի նվազմանը՝ ինչպես անհատական, այնպես էլ առևտրային տնտեսություններում։ Վիճակագրական տվյալներով, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 182315 գլուխ խոզ, որից 134961-ը՝ անհատական տնտեսություններում, իսկ 47354-ը՝ առևտրային կազմակերպություններում։ Սա վկայում է, որ անկման միտումը համատարած բնույթ ունի։

Հատկանշական է, որ թռչնաբուծության ոլորտում դիտվում է հակառակ պատկերը։ Բնական է, որ բնակչության վճարունակության նվազման ֆոնին թռչնամսի սպառումը շարունակաբար աճում է։ Թռչնամիսը մնում է ամենամատչելի սպիտակուցային աղբյուրը լայն շերտերի համար, և կանխատեսվում է, որ առաջիկայում թե՛ տեղական, թե՛ ներկրված թռչնամսի սպառման ծավալները կշարունակեն աճել։ Սա ոչ միայն արձագանք է տնտեսական իրավիճակին, այլ նաև կարող է դիտարկվել որպես սպառողական վարքագծի փոփոխության ցուցիչ։ Բարձր վճարունակության պայմաններում, բնականաբար, կարմիր մսի սպառումը կաճեր, սակայն ներկայում բնակչության մեծ մասը ստիպված է սահմանափակվել ավելի մատչելի ապրանքներով։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի անասնապահության ոլորտում առկա համակարգային խնդիրները պահանջում են պետական ռազմավարական մոտեցում։ Անհատական ֆերմերների նահանջը և խոշոր ընկերությունների դիրքերի ուժեղացումը ցույց են տալիս, որ առանց պետական միջամտության շուկան կգնա դեպի օլիգոպոլ մոդել՝ սահմանափակ մրցակցությամբ և բարձր գներով։ Բացի այդ, պետական մակարդակով անհրաժեշտ է մշակել ցեղային բարելավման և տեղական պայմաններին հարմարեցված բուծման ծրագրեր՝ կանխելու տեղական անասունների դեգրադացիան։ Առանց նման քաղաքականության շարունակաբար կաճի ներմուծված կաթի փոշու, խոզի մսի և այլ փոխարինիչների տեսակարար կշիռը՝ խորացնելով կախվածությունը արտաքին շուկաներից։

Սրան պետք է ավելացնել նաև սննդի անվտանգության հետ կապված վտանգները։ Տեղական արտադրության շարունակական կրճատումը նշանակում է, որ արտակարգ իրավիճակներում Հայաստանը կունենա սննդամթերքի նվազ ինքնաբավության մակարդակ, ինչը կարող է լրջագույն մարտահրավեր դառնալ։ Այս համատեքստում անհրաժեշտ է շեշտադրել, որ անասնապահությունը միայն գյուղատնտեսական ենթաճյուղ չէ։ Այն կենսական նշանակություն ունի գյուղական համայնքների կենսունակության պահպանման համար, այդ թվում՝ բնակչության պահանջները բավարարելու, աշխատանքի ապահովման, եկամուտների ստացման և արտադրանք թողարկելու տեսանկյունից։

Բայց խնդիրը միայն արտադրանք թողարկելով չի ավարտվում, շատ կարևոր է նաև այդ արտադրանքի բարձր որակը, սննդի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը՝ հատկապես մսամթերքի մթերման դեպքում։ Եվ այս հարցում էական անելիք ունի ՍԱՏՄ-ն, որի հետ կապված տարբեր ահազանգեր են հնչում, թե վերջին շրջանում վերահսկողությունը թուլացրել է ու մի շարք ուղղություններով ոչ միայն բացեր, այլև տոտալ ձախողումներ են նախանշվում։

ԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով` ԲՀԿ-ի հետ. ԹևանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք արդյո՞ք չեն մտածում այն մասին, թե ինչ մեղքի տակ են մտնում․ Հրայր ԻգնատյանՆոր խաղ է սկսվել. կտեսնեք հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱրևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ ԳալուզինՁեռքով սրտիկ ցույց տալու փոխարեն մենք առաջարկում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծելու. Ուժեղ ՀայաստանՄեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմԻնչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացուԴանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաԻնչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Եղեգնաձորում բшխվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբը Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան