Լրահոս
Կարևոր


Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը

Հասարակություն

Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Նախերգանք» համերգային  ծրագրով՝ հուլիսի 4-ից մեկնարկեց  Կապան ֆեստը՝ Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Աննախադեպ երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ​​ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ հանրահայտ երաժիշտների կատարմամբ։ Փառատոնը կավարտվի հուլիսի 15-ին՝ «Սիմֆոնիկ և կոնցերտներ» համերգային ծրագրով։

Փառատոնի հատուկ հյուրն է աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխը, որը հուլիսի 12-ին հանդես կգա «Մարթա Արգերիխ և ընկերներ» ծրագրով։ Փառատոնի ընթացքում բեմում կլինեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Մարիան Պետրեսկուն, Արթուրո Սոլարը, Ֆրանչեսկո Վիլան, Դոնգ-Հյեկ Լիմը, Լիդա Չեն Արգերիխը, Դամիեն Դարիոլին, Իդո Բար-Շայը, Ժան-Մարի Պարեյրը և ուրիշները։ Հուլիսի 14-ին և փառատոնի փակման օրը՝ հուլիսի 15-ին, նախատեսվում են Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները՝  Մարթա Արգերիխի և այլ հռչակավոր երաժիշտների մասնակցությամբ։  

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունեց փառատոնի բացումը և շեշտեց, որ մշակույթի ապակենտրոնացումը ՀՀ կառավարության համար առաջնային օրակարգային հարց է։ Նա նշեց․ «Կապանի փառատոնը կարելի է արդեն համարել չափահաս, քանի որ երրորդ տարին անընդմեջ իրականացվելով, այն արդեն կայացել է և հասցրել է իր հատուկ տեղը գրավել Հայաստանի մշակութային կյանքում»։

Փառատոնի գլխավոր նպատակներն են մշակույթի հասանելիությունը և ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող երկիր, երաժշտական կրթության առաջխաղացումը, հայկական մշակույթի հանրահռչակումը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը և փոխանցումը։

«Կապան ֆեստ 2025»-ի առանձնահատկություններից են նաև Կապանի պետական արվեստի քոլեջի Երգեհոնի դահլիճում անցկացվող ամենօրյա համերգները և վարպետության դասերը՝ ավելի քան 50 ընտրված երիտասարդ երաժիշտների համար, որոնք կժամանեն Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Դանիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից։ Վարպետության դասերին կմասնակցեն նաև Կապանում բնակվող ու երաժշտությամբ զբաղվող երիտասարդներ։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի գնահատմամբ․ «Արդեն երրորդ տարին անցկացվող այս փառատոնը հիրավի վերածվել է երաժշտական մեծ տոնախմբության, որն իր շուրջն է հավաքում բարձրակարգ երաժիշտների՝ աշխարհի տարբեր երկրներից՝ ներգրավելով երիտասարդ տաղանդավոր կատարողների Հայաստանի տարբեր մարզերից։ Բացի այդ, այն նաև բացառիկ կրթական հնարավորություն է ընձեռում կապանցի երիաժիշտներին և երաժշտական դպրոցի սաներին՝ համաշխարհային փորձ ունեցող արտիստների հետ տեղում շփվելու, փորձ և գիտելիքներ փոխանակելու, ինչպես նաև արժեքավոր մասնագիտական կապեր հաստատելու համար»։

«Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունն արդեն երկրորդ անգամ Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ Ֆլորիան Լեոնարդը՝ Լոնդոնից։  

Փառատոնն առաջին անգամ , հուլիսի 10-ին հանդիսատեսին կներկայանա նաև էլեկտրոնային երաժշտության համերգով՝ համաշխարհային ճանաչում ունեցող բազմագործիքավորող Ֆիլիպ Յոհան Թիմի կատարմամբ ։ Հուլիսի 8-ին ջազի սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրել «Կատաղի ջազ» համերգային ծրագիրը՝ Մարիան Պետրեսկուի, Հարութ Հարությունյանի և Նիկողայոս Վարդանյանի կատարմամբ, իսկ հուլիսի 13-ին՝  «All that jazz”» համերգային ծրագիրը՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում։

Փառատոնը շարունակում է համագործակցել Հայկ Կազազյանի, Մարիաննա Շիրինյանի, Ժյուլիեն Լիբերի, Անդրեյ Գրիդչուկի, Աննա Սարկիսովայի, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանի, Ուրսուլա ֆոն Լերբեր-Էրբսլոհի, Էլլի Սուի, Հրաչյա Ավանեսյանի, Արմեն Նազարյանի, Արմեն Քարամյանի, Նորայր Քարտաշյանի, Տիգրան Սուչյանի, Նարեկ Ավագյանի և այլ անվանի երաժիշտների հետ՝ Հայաստանից և արտասահմանից։ Այս տարի «Կապան ֆեստ»-ը կրկին կհյուրընկալի Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբին,որն իր  գեղարվեստական ​​ընտանիքում կընդունի հայտնի հայ արտիստներ Աստղիկ Սիրանոսյանին, Ռուզան Մանթաշյանին և Միքայել Ոսկանյանին։

«Կապան ֆեստ 2025»-ի համերգները կկայանան Կապանի պետական արվեստի քոլեջի Երգեհոնի դահլիճում ամեն երեկո՝ ժամը 20։00-ին։ Բոլոր համերգներին մուտքը հանդիսատեսի համար ազատ է։

«Կապան Ֆեստ 2025»-ի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է, իսկ աջակիցների թվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀԲԸՄ Ֆրանսիան, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Բելգիայի Թագավորության, Շվեյցարիայի ու Արգենտինայի դեսպանատները, «Պիրաստրո» ընկերությունը, «Ամարասի արվեստի դաշինքը», Համազգայինի արևելյան շրջանը, Արսլանյան հիմնադրամը, Գյոթեի ինստիտուտը, Ամերիաբանկը, ինչպես նաև MG Concerts, Karas Wines, Gurkha Cigar, GG և Enterprise Rent-a-Car ընկերությունները, բարերարներ Թոմաս Վանգը և Ռեջինա Սըրը և փառատոնի բազմաթիիվ այլ բարեկամները։

Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ