Լրահոս
Կարևոր


ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում

Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը բավական ակտիվ կուլիսային փուլում է, ու ընդ որում, հասկանալի է, որ Հայաստանի համար բացարձակ ոչ ձեռնտու պայմաններով։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն գոյություն ունի»։ «Բայց խաղաղության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը, որն այժմ էլ պարունակում է դրույթներ, որոնք տարածքային հավակնություններ են արտահայտում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է նա։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել իր պահանջները, այլև գնալով ավելի ու ավելի կոշտացնում է դրանք, օգտվելով այն առիթից, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվող վարչախումբը հանուն սեփական իշխանության վերարտադրման պատրաստ է ամեն ինչի։

Կարգավորման գործընթացն էլ Արևմուտքը ցանկանում է ամբողջությամբ վերցնել իր ձեռքը՝ դուրս մղելով Ռուսաստանին։ Ու այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, նշելով, որ Ռուսաստանին փորձում են դուրս թողնել կարգավորման գործընթացից։ Ուշագրավը թերևս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ երեկ արած հայտարարությունն էր։ Սպիտակ տանը, կառավարության նիստից հետո Ռուբիոն հայտարարել է, թե Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Խոսելով մի քանի այլ դադարեցված հակամարտությունների վերաբերյալ, Ռուբիոն հայ-ադրբեջանական հակամարտությունն ընդգրկել է կարգավորման ենթակա ցանկում։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ևՊակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ։ Միացյալ Նահանգներն աշխարհի միակ երկիրն է, որ կարող է դա անել։ Հուսով եմ, որ շուտով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության համաձայնագիր»,- ասել է Ռուբիոն։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ, վերջին ամիսներին տարբեր խողովակներով տարաբնույթ տեղեկություններ էին հասնում առ այն, որ Պետդեպարտամենտը ոչ հրապարակային, բայց ակտիվ աշխատանք է տանում կողմերի հետ այս ուղղությամբ։ «Թրամփի վարչակազմն այստեղ հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում և ցանկանում է ստանալ նաև իր դափնիներն այս գործընթացի արդյունքում։ Չեմ բացառում, որ բանակցությունները կուլիսային բնույթ են կրում գործընթացը զերծ պահելու այլ ազդեցություններից: Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի գործընթացում, չնայած այն հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների»,- նշել է փորձագետը։

Մանե Աբգարյան

Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԴպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԿթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանՈւժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» 8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ ԿարապետյանԱրժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր Կամենդատյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԱռաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր ԱվետիսյանԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԻ՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջևԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում Ինչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնաՆիկոլ Փաշինյանը քլունգը ձեռքին քանդում է Հայաստանի հիմքը. Արսեն ՎարդանյանC360. Օրիգինալ նվերներ կանանց համար Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը «Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր