Լրահոս
Կարևոր


Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հերթական շրջանառվող լուրը հաստատվեց՝ Փաշինյանը իսկապես մեկնում է ԱՄԷ, որտեղ հանդիպելու է Ալիևի հետ: Էրդողանի հետ հանդիպումից  հետո սա սպասելի զարգացում է, քանի որ, ինչպես հիշում ենք, Փաշինյանը մեկնեց Անկարա անմիջապես Ալիևից հետո, վերջինս էլ ժամանել էր Թուրքիա, հանդիպել Էրդողանի հետ, սակայն եռակողմ հանդիպում չեղավ: Ենթադրելի է, որ Ալիևը որոշակի պահանջներ է ներկայացրել Փաշինյանին, որոնք վերջինիս փոխանցել է նրա մեծ եղբայրը՝ Էրդողանը: Ի դեպ, երկուսի դեպքում էլ «մեծ եղբայրը» սազում է՝ Փաշինյանի լուսանկարը Էրդողանի գիրքը ձեռքին ու երջանկությունից փայլող աչքերը դրա վառ ապացույցն են:

Ինչևէ:

Եվ ահա, Փաշինյանը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևին: Անկարայի արդյունքները ամփոփելո՞ւ, քարերը հավաքելո՞ւ, Հայաստանին նոր կրակը գցելո՞ւ. վերջինի մասով հաստատ այդպես է, մյուս երկուսն էլ վստահ ենք, որ այո: Վատն այն է, որ դարձյալ այս հանդիպումից հետո անատամ մի հայտարարություն կտարածեն, իրական պատկերը չփոխանցող, իսկ ամբողջ ճշմարտությունը (ցավալի ու դառը հետևանքներով) դարձյալ կմնա կուլիսների հետևում. վերելակում սկիզբ առած գործընթացը այժմ տեղափոխվել է ավելի հարմարավետ պայմաններ, բայց ոչ մի տարբերություն չկա թափանցիկության տեսանկյունից:

Այն, որ Աբու Դաբիում որևէ հստակություն է մտցվելու հայ-ադրբեջանական գոյություն չունեցող հարաբերություններում, ակնհայտ է դառնում, երբ հետևում ենք վերջին օրերի զարգացումներին: Նախ, օրերս Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը նախկինում դեմ էր «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, սակայն այժմ ցույց է տալիս ավելի ճկուն մոտեցում՝ տնտեսական ինտեգրացիայի շահերից ելնելով։

««Զանգեզուրի միջանցքի» բացումը կդառնա ռազմավարական զարգացում նաև Միջին միջանցքի համար։ Այս միջանցքի միջոցով թուրքական արտադրանքը Կասպից ծովով ավելի արագ կհասցվի Կենտրոնական Ասիա և Չինաստան։ Իսկ Եվրոպայից Չինաստան բեռնափոխադրումները կիրականացվեն Թուրքիայի միջոցով։ Միջանցքը միացնում է մի շարք երկրներ՝ հարավից սկսած և հասնելով մեզ ու Ադրբեջանին։ Բացի այդ, այն նաև կապվում է մի գծի հետ, որն անցնում է Չինաստանի տարածքով, ինչը հավելյալ ռազմավարական կարևորություն է տալիս այդ ճանապարհին։ Մենք այս գործընթացում մեր բոլոր քայլերը կատարում ենք առավելագույնս ճշգրտությամբ»,- նշել է նա։

Նա անգամ ներկայացրել է ապագա երթուղին։ «Կգործի մի գիծ, որը կանցնի Իգդիրով, կկապվի Նախիջևանի հետ և կշարունակվի այնտեղից։ Այս գծի կառուցմամբ կարևոր քայլ կկատարենք բեռնափոխադրումների ոլորտում»,-ասել է Էրդողանը։

Այս ամենի ֆոնին նորից ակտիվացան լուրերը, թե ԱՄՆ-ն «պատրաստ է իր վրա վերցնել «Զանգեզուրի միջանցք»-ի կառավարումն ու այդ կերպ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենացավոտ հարցերից մեկը»:

Եվ ահա նախօրեին ԱՄՆ պետքարտուղար  Մարկո Ռուբիոն հույս  հայտնեց, որ շատ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Հուսով ենք՝ շուտով կլինի նաև խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ամբողջ Մերձավոր Արևելքն ու դրա ենթակառուցվածքը հիմա կարող են փոխվել Սիրիայի և Լիբանանի պատճառով, և դեռ նույնիսկ վեց ամիս չի անցել», - ասել է Ռուբիոն։ Նկատելի է հատուկ շեշտադրումը՝ «ամբողջ Մերձավոր Արևելքն ու դրա ենթակառուցվածքը հիմա կարող են փոխվել…», հատկապես, երբ հիշում ես Էրդողանի պարզաբանումը, թե ինչքան լավ բան է «Զանգեզուրի միջանցքը»:

Ի դեպ, այս հայտարարությունից հետո պետքարտուղարության խոսնակը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի կողմից ակտիվ ներգրավվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, և որն է Ռուբիոյի լավատեսության հիմքը նշել է, թե Ռուբիոյի համար կարևոր էր այդ հայտարարությունն անելը և նա «պատճառ է ունեցել, և երբ ավելի շատ մանրամասներ ունենանք՝ դրանք կտրամադրեմ»: 

Ակնհայտ է դառնում ԱՄՆ ներգրավվածությունը այս գործընթացում, նաև շահագրգիռ կողմ լինելը, ինչը հաստատում է, որ վերլուծությունները, որ Էրդողան-Ալիև-Փաշինյան  եռամիասնության նպատակը  Ռուսաստանը դուրս մղելն է Հարավային Կովկասից մեր աչքի առջև միս ու արյուն են ստանում: 

Նշենք, որ Փաշինյանի հետ ԱՄԷ են մեկնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանն ու Ռոբերտ Աբիսողոմոնյանինը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Տիրանայում մայիսի 16-ին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ադրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԵս դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՍամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն ՄանվելյանՄեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր ՄիքայելյանՌուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար«Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար Ոսկու վերարտահանումը խեղաթյուրել է ՀՀ տնտեսական ցուցանիշները․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակների՝ 50% ավելացման ծրագիր․ Դավիթ Հակոբյան Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի ու այլ գործոնների ճնշման ներքո անընդհատ քննարկում է ատոմակայանը փակելու հարցը. ՄարուքյանԱնհրաժեշտություն է վերականգնել 10-ամյա կրթական համակարգը. Մհեր ԱվետիսյանԱհաբեկչական մշակույթը տարածվում է, արժանավոր մասնագետները՝ հեռացվում աշխատանքից․ Հովհաննես ԻշխանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենը ներկայացնում է կազմակերպության արդիականացման հեռանկարըՀայ պաշտոնյա, Դուք ստացել եք պարգևավճար, որը հավասար է շարքային թոշակառուի 25 տարվա եկամտին. Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ն դարձել է «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով ՀամաԱրցախյան կրթամշակույթային միջոցառման հովանավորներից մեկըԱմբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ» «Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում Ոչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ» «Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ» Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց. Արամ ՎարդևանյանՍամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ ԿարապետյանԹևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»