Լրահոս
Կարևոր


ՀՀ քաղաքացիները կանգնել են խնդիրների առաջ․ մերժում մերժման հետևից. «Հրապարակ»

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քաղաքացիների դժգոհությունը՝ շենգեն վիզաներ ստանալու հետ կապված, հասել է աստղաբաշխական չափերի․ շենգեն վիզայի համար դիմում լրացնելուց մինչեւ պատասխան ստանալը տեւում է համարյա մեկ տարի, եւ դեռ հարց է` կբավարարվի՞ մարդու դիմումը, կկարողանա՞ մեկնել Եվրոպա, թե՞ դիմելուց գրեթե մեկ տարի անց մերժում կստանա, ու պլանները կձախողվեն, վատնած ժամանակն ու գումարը ջուրը կլցվեն: Իսկ իշխանությունը շարունակ հայտարարություններ է անում, թե գնում ենք դեպի Եվրոպա, վիզաների ազատականացման ուղղությամբ լուրջ քայլեր ենք անում: Օրինակ, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է հաճախ հանդիպումներ ունենում այս թեմայով: Փետրվարին նա ընդունել էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին, որը բարձր էր գնահատել «վիզաների ազատականացման առաջին գնահատման առաքելության հետ կատարված համատեղ աշխատանքները՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային մասով»։ Առաջին հայացքից թվում է, թե ԵՄ դեսպանն ու Արփինե Սարգսյանը ծաղրում են հայ ժողովրդին, որովհետեւ այս հարցում Հայաստանում ոչ մի առաջընթաց էլ չի արձանագրվել, ավելի ճիշտ` հետընթաց է արձանագրվել եւ այն էլ՝ լրջագույն: 

ԵՄ դեսպանատներում վիզաներ տրամադրելու գործընթացն այնքան կամայական ու անկանխատեսելի է դարձել, որ անգամ գործուղումների կամ աշխատանքային վիզաներով մեկնող պաշտոնյաներն են այժմ խնդիրներ ունենում։ Մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին արդարադատության նախարարության աշխատակիցներն են հայտնվել նման մի անհարմար իրավիճակում։ Նրանք դիմել են Գերմանիայի դեսպանություն՝ 10 օրով վիզա ստանալու համար՝ աշխատանքային գործուղման մեկնելու նպատակով, ընդամենը 5 օր են տրամադրել, ավելին՝ աշխատակիցներին առձեռն վերադարձրել են վիզայի համար վճարված գումարի մի մասը՝ 35 եվրոյի չափով, ասելով՝ փոխանցեք նախարարին։ 

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակից նախ հետաքրքրվեցինք՝ իրենց աշխատողները երբ են դիմել Գերմանիայի դեսպանատուն, քանի օրվա համար։ «Վիզան ստացել են նախատեսված այցի օրերի քանակով՝ մայիսի 11-17-ը, հունիսի 10-14-ը։ Դեսպանությանը դիմել են` ներկայացնելով այցի օրերը, եւ խնդրել են վիզա տրամադրել: Օր չեն նշել: Ըստ այդմ՝ դեսպանատունը տրամադրել է վիզան»,- պատասխանեցին դեսպանատնից։ Խոսնակը հերքեց այն տեղեկատվությունը, թե դեսպանատունը քիչ քանակով օր է տրամադրել, դրանից ելնելով էլ՝ մնացած օրերի գումարն առձեռն վերադարձրել է աշխատողներին, որպեսզի փոխանցեն նախարարին։

Գերմանիայի Դաշնության դեսպանությունից շենգեն վիզա չստանալու խնդրին բախվել է նաեւ քաղաքացի Լուսինե Ասլանյանը։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ներկայացրեց ստեղծված իրավիճակը․ «Հուլիսի 4-ին ինձ ժամ էր տրված վիզաների աջակցության կենտրոնում՝ Գերմանիայի դեսպանատուն դիմելու համար։ Մտնում եմ՝ ամեն ինչով պատրաստված։ Այնտեղ այդ աշխատողի գլխի վերեւը կանգնած է դեսպանատան աշխատող մի կին, որն իմ թղթերը վերցնող աղջկան ասում է՝ ինչը վերցնի, ինչը չվերցնի, իմ թղթերի որոշ մասի վերաբերյալ ասաց՝ սա Ձեզ պետք չէ, ինչո՞ւ եք բերել։ Ետ վերադարձրին։ Ասաց՝ դա իրեն պետք չէ, ինքն առանց դրա էլ իր երեխու մոտ է գնում։ Երեխաս այնտեղ ուսանող է, դիմել էի, որ որպես տուրիստ գնամ, բայց նաեւ այցելում եմ երեխայիս։ Ինքը ոչինչ չվերցրեց, անգամ հյուրանոցի բրոնյան չնայեց։ Ոչինչ։ Ես էլ մտածեցի՝ եթե ինքն է ասում, ուրեմն նորմալ է։ Հուլիսի 4-ին դիմել եմ, հուլիսի 7-ին՝ 3 օր հետո, ինձ նամակ է գալիս՝ գերմաներենով գրված, որ ես բավարար փաստաթղթեր չեմ ներկայացրել, հիմք չեմ ներկայացրել իմ գնալ-գալու, այսինքն՝ ես գնում եմ չվերադառնալու նպատակով: Բայց իրականում` իրենք չեն վերցրել իմ թղթերը։ Ես հետ եմ վերադառնում աջակցման կենտրոն, ասում եմ՝ ինձ հիմնավոր պատասխան տվեք, եթե դուք չեք վերցրել իմ թղթերը, ո՞նց է այսպես։ Ասում են՝ դեսպանատան աշխատողն է մեր գլխի վերեւը կանգնած եղել, դուք՝ ինքներդ տեսել եք։ Ես զանգում եմ դեսպանատուն, նամակ եմ գրում, ինձ ասում են՝ մենք աշխատող չունենք այնտեղ՝ իրենց գլխի վրա կանգնած, այսինքն՝ ես չեմ կարողանում ապացուցել, որ բերել եմ թղթերը, դուք չեք վերցրել։ Մի խոսքով՝ ոնց որ ձեռք առնեն, ինձ այդպես էլ սպառիչ պատասխան չկարողացան տալ»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ վերջին շրջանում մերժվողների թիվը շատ-շատ է․ «Շատ են այդպես անում, ինչքա՜ն մարդ է գրում, որ իրենց հետ էլ են այդպես վատ վարվում․․․ Ես ուզում եմ հասկանալ՝ իրենք երկու օրում ո՞նց կարողացան ճշտել այդ ամեն ինչը եւ պատասխան ուղարկել, ես անգամ չեմ հավատում, որ թղթերն ուղարկել են դեսպանատուն»։ Ի դեպ, չնայած բոլոր երկրների դեսպանություններից կան դժգոհություններ` վիզաների տրամադրման հետ կապված, սակայն ամենից շատ դժգոհությունները Գերմանիայի Դաշնության դեսպանությունից են: Գերմանիան, ըստ իրենց մամուլի հրապարակումների, խստացրել է միգրացիոն քաղաքականությունը, եւ դա, փաստորեն, արտահայտվում է նաեւ Հայաստանից Գերմանիա մեկնող զբոսաշրջիկների, անձնական նպատակներով կամ գործուղման մեկնողների վրա:

Հետևեք մեզ՝ այստեղ

Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրաԳեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ կերպով պաշտպանված լինեն. Էդմոն Մարուքյան «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա ՏոնոյանՀանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ