Լրահոս
Կարևոր


Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ»-ը գրում է.

Արդեն մի քանի օր է անցել այն պահից, երբ Փաշինյանը՝ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, անփորձությամբ, «թիվ մեկ կաբինետ» հրավերով կուրացած լինելու կամ մոլորության մեջ ընկնելու հետևանք, ստորագրեց մի թուղթ, որի համաձայն պետք է կյանքի կոչվի հենց այն արտատարածքային Զանգեզուրի միջանցքը, որի բացման համար երկար ժամանակ պայքարում էին Ադրբեջանն ու Թուրքիան։

Փաստաթուղթը, որը նույնիսկ խաղաղության պայմանագիր չէ, պարունակում է միակողմանի պարտավորություններ Հայաստանի կողմից՝ ապահովելու Ադրբեջանի անխոչընդոտ հաղորդակցությունը իր հիմնական տարածքից դեպի Նախիջևան։ Անխոչընդոտ՝ և վերջ։

Թվում էր՝ արդեն ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանա իր սխալը, որի մասին չեն խոսել միայն ամենաալարկոտը, ժամանակն է փորձել «իրավիճակը ետ շրջել»։ Բայց ոչ։ Փաշինյանն ու իր թիմը համառորեն շարունակում են ներկայացնել իրավիճակը այնպես, կարծես ոչ մի վատ չի բան չի պատահաել։ Ի՞նչ կա որ, «Զանգեզուրի միջանցքի գործարկման երաշխավորը այժմ ԱՄՆ-ն է» (մեջբերում ՝Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներից)։ Փոխարենը Փաշինյանը , ինչն, անկասկած, «բարելավում է Հայաստանի միջազգային իմիջը»։

Ավելին, իշխող կուսակցությունը մեկ պահանջում է, մեկ՝  աղաչում, որ քաղաքացիները հավատան միայն կառավարության պաշտոնական հաղորդագրություններին և չօգտվեն այլ աղբյուրներից, նույնիսկ եթե դրանք ամենահարգվածն ու վստահելին են՝ եթե դրանք քննադատում են Փաշինյանի որոշումը։ Ինչպես ասում են՝ «Մի՛ հավատացեք ձեր աչքերին, հավատացե՛ք մեզ»։ Պակասում է միայն Սիմոնյանի ուղերձն է՝ ղեկավեթե առողջ բանականությունը հուշում է, որ ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը ձախողում է, ապա անջատե՛ք ձեր բանականությունը, քանզի այն մասնակցում է հիբրիդային պատերազմին։

Փաշինյանը պնդում է, որ քանի որ համաձայնագրում «միջանցք» բառը չի օգտագործվում, ուրեմն խոսքը միջանցքի մասին չէ։ Սա պարզապես փայլուն փաստարկ է, որը արժանի է մտնել տրամաբանության բոլոր դասագրքերի մեջ։ Բացի այդ, վարչապետն ու իր շրջապատը կրկնում են, որ քանի որ փաստաթղթում կան «ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն» բառերը (անկախ համատեքստից), ուրեմն ամեն ինչ  կլինի Հայաստանի համար։

Բայց եկեք նորից նայենք հռչակագրի այդ կետին. «Մենք կրկին հաստատեցինք հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ երկու երկրների միջև ներքին, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապի ապահովման նպատակով՝ տարածաշրջանում և նրա հարևանությամբ խաղաղության, կայունության և բարօրության խթանման համար՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Այս ջանքերը նախատեսում են անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներքին կապերի մասով»։

Ուշադիր կարդանք։ Առաջին նախադասությունը, որտեղ խոսվում է իրավազորության հարգանքի և այլնի մասին, ընդամենը խոսքեր են հաղորդակցությունների բացման կարևորության մասին՝ առանց կոնկրետության։  Մի՞թե մեր ղեկավարները չեն կարդում :Իսկ կոնկրետությունը գտնվում է երկրորդ նախադասությունում, որտեղ հստակ նշվում է Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջևանի հետ։ Հայաստանը ստանում է «փոխադարձ օգուտներ», ինչը կրկին ընդհանուր ձևակերպում է և չի երաշխավորում փոխադարձության այն սկզբունքը, որի մասին Փաշինյանը գոռում էր եռակողմ հանդիպումից առաջ։

Ինչպես արդեն բազմիցս գրվել է, մեր իշխանությունները պետք է դադարեցնեն մոլորեցնել հայ հասարակությանը և հստակ ու ճշգրիտ պատասխանեն հետևյալ հարցերին, որոնք ամենուր հնչեցնում են սոցիալական ցանցերի օգտատերերը.

  1. Ո՞վ է կարգավորելու ադրբեջանցիների մուտքն ու ելքը Հայաստանի տարածք։
  2. Արդյո՞ք ադրբեջանցիները անցնելու են անձնագրային և մաքսային հսկողություն։
  3. Արդյո՞ք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ, ԶՈՒ, ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ։
  4. Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական բեռների զննությունը, որոնք մուտք են գործում Հայաստանի տարածք։

Բայց երբ լրագրողները այս հարցերը ուղղում են իշխանության ներկայացուցիչներին, նրանք կամ շփոթված մրմնջում են անիմաստ բաներ, կամ կոպտորեն արձագանքում են (թե՝ նման հարցեր տալը՝ հիբրիդային պատերազմի մաս է ընդդեմ ՀՀ կառավարության)։ Ճիշտ է, մի անգամ Փաշինյանը խոստովանեց, որ հնարավոր են ժամանակակից պարզեցված տեխնոլոգիաներ անձնագրային և մաքսային հսկողության համար, ինչը տվյալ համատեքստում ենթադրում է, որ սահմանը անցնելու համար ադրբեջանցիներին բավական կլինի պարզապես հպել տրանսպոնդերով կամ նման բանով, իսկ լիարժեք զննություն և հսկողություն չի լինի։

Իր հերթին, ադրբեջանական լրատվամիջոցները ավելի կոնկրետ են արտահայտվում. «Բաքուն բազմիցս պնդել է, որ որևէ մաքսային և սահմանային կետ չպետք է լինի՝ Ադրբեջանից դեպի Ադրբեջան Մեղրիի տարածքով անցնելիս, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները չպետք է առնչվեն որևէ մեկի հետ Հայաստանում: Մեծ գոհունակությամբ հայտնում ենք, որ Հայաստանը ընդունել է մեր պետության ղեկավարի այս պահանջը։ Այսպիսով, ստորագրված համատեղ հռչակագրում հաստատվում է անխոչընդոտ երթևկման ապահովումը մեր երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Ուստի՝ ով ինչ էլ ասի կամ գրի սոցիալական ցանցերում, Զանգեզուրի միջանցքը դառնում է իրականություն»։

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության պաշտոնական հայտարարություններն էլ վկայում են, որ թուրքերն ստացել են այն, ինչ ցանկանում էին։

Հնարավո՞ր է դեռ փրկել իրավիճակը։ Այո, եթե հասկացնել հայաստանյան իշխանություններին, որ հասարակությունը չի խաբվել՝ իշխանությունների ձախողումը քողարկելու և Սյունիքի հանձնումը «խաղաղարար ջանքի» տակ սղցնելու փորձերին։ Անհրաժեշտ է, առնվազն, իշխանություններին տալ ավելի անհարմար հարցեր։ Ի վերջո, Հայաստանում ժողովրդավարություն է, և իշխանությունները չեն կարող պարզապես անտեսել քաղաքացիներին։

Հակառակ դեպքում մենք պարզապես կկորցնենք Հայաստանի տարածքի շատ կարևոր հատված՝ առանց փափուկ ձևակերպումների։

ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան