Լրահոս
Կարևոր


Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համար

Քաղաքականություն

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որը ներկայացվում է որպես խաղաղության ձեռքբերում, ըստ քաղաքական գործիչների և փորձագետների, իրականում պարունակում է վտանգավոր կետեր․ բացակայող սահմանային քարտեզը, պաշտպանական հնարավորությունների սահմանափակումը և «անջատողականության» ու «ծայրահեղականության» աղոտ ձևակերպումները կարող են դառնալ նոր տարածքային պահանջների, իրավական ճնշումների և անվտանգային սպառնալիքների հիմք՝ Հայաստանի և Արցախի համար։

Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են մանիպուլացնել հանրությանը՝ Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների համաձայնագիրը դիվանագիտական լուրջ ձեռքբերում ներկայացնելով, մինչդեռ այն ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, նախաստորագրված տեքստում բազմաթիվ ականներ կան։ Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։ Ըստ Սուրենյանցի, 1-ին և 6-րդ հոդվածներով նշվում է փոխադարձ ճանաչման հռչակման մասին, բայց սահմանազատումը թողնված է ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։ «Հոդված 7 – արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը արդեն ունի», - նշում է քաղաքագետը՝ հավելելով, թե համաձայնագրի ևս երկու հոդվածներ՝ 8-րդն ու 9-րդը՝ «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունը Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին: «Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար»,- ընդգծել է Սուրենյանցը։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն էլ կարծում է, թե Վաշինգտոնում ստորագրված խայտառակ գործարքը, դրան նախորդած և հաջորդած իշխանական քարոզչամեքենայի աղմուկը գալիս են ապացուցելու, որ մեր երկրում իշխանությունը հայտնվել է գործակալական ցանցի ձեռքում, որը մաս մաս հանձնում է այն օտարներին, դիմացն ընդամենը «խաղաղության խոստումներ» ստանալով, և այդ խոստումներով իրենց դեռ միամտաբար հավատացող, թեև օր օրի պակասող քաղաքացիներին կերակրելով։ «Մեզ այլ բան չի մնում, քան հետևողական պայքարել այս գործակալակույտը իշխանությունից հեռացնելու համար»,- շեշտել է Չալաբյանը։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը վստահ է, որ վաշինգտոնյան հռչակագիրը և դրա շրջանակում ստորագրված փաստաթղթերը ակնհայտորեն չեն կարող կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղություն ապահովել, որովհետև դա Արցախի ժողովրդի իրավունքների ու արյան հաշվին է, և բացի դրանից, նույն Ադրբեջանը, որը միջազգային բազմաթիվ հանցագործություններ կատարած կողմ է, որևէ ձևով կաշկանդված չի զգում իրեն։ «Մի կողմից խաղաղությունը համապարփակ ու ներառական չէ, չի ներառում հակամարտության բոլոր հիմնական հարցերը ու չի կարգավորում, երկրորդը՝ այս հռչակագիրը չի վերացնում հակամարտության հիմնական պատճառները, այդ թվում, օրինակ՝ հայատյացության համակարգը Ադրբեջանում», - նշել է Բեգլարյանը։ Խոսելով ռիսկերի մասին, նա ընդգծել է, որ դրանք հիմնականում կապված են արցախցիների իրավունքների և արդարության հետ․ «Սա բերելու է նրան, որ նախ հայ ժողովուրդը չի հանդուրժելու այս իրավիճակը, երկրորդը՝ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը սա համարելու են որպես այսպես ասած, հաղթանակ կամ խրախուսանք իրենց համար և շարունակելու են նոր հանցագործություններ ու ոտնձգություններ անել հայերի ու Հայաստանի հանդեպ։ Դրա համար պետք է, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան խաղաղությունը լինի, որպեսզի ադրբեջանական կողմն էլ հասկանա, որ սկզբունքները պահպանվում են և իրենք նոր հանցագործությունների չեն կարող գնալ»։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ նշում է, թե այն, ինչ Հայաստանի իշխանությունները հորթային հրճվանքով փորձում են ներկայացնել որպես հաստատված խաղաղություն, ընդամենը Հայաստանի համաձայնությունն է Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակված պատրաստակամությունը նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը, ինչը, սակայն, միևնույն է դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից։ «Գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, որը, թեկուզ վատ և նվաստացուցիչ պայմաններով, վերջնական խաղաղություն կհաստատեր, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ դեռ չի երևում»,- նշել է Զուրաբյանը։

Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը, որքան էլ այն փորձ է արվում ներկայացնել որպես խաղաղության սկիզբ, իրականում ավելի շատ հիշեցնում է Հայաստանի համար բացված նոր վտանգների ճանապարհային քարտեզ։ Քարտեզների, հստակ սահմանների և իրական անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև միակողմանի սահմանափակումները, Ադրբեջանի համար հստակ առավելություններ և խթան են ստեղծում՝ շարունակելու իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այս պայմաններում խաղաղության մասին խոստումները մնում են ոչ թե երաշխավորված քաղաքական փաստ, այլ քաղաքական մանիպուլյացիա՝ ներքին լսարանի համար, որի հետևանքները կարող են անդառնալի լինել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։

Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ադրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԵս դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՍամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն ՄանվելյանՄեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր ՄիքայելյանՌուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար«Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար Ոսկու վերարտահանումը խեղաթյուրել է ՀՀ տնտեսական ցուցանիշները․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակների՝ 50% ավելացման ծրագիր․ Դավիթ Հակոբյան Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի ու այլ գործոնների ճնշման ներքո անընդհատ քննարկում է ատոմակայանը փակելու հարցը. ՄարուքյանԱնհրաժեշտություն է վերականգնել 10-ամյա կրթական համակարգը. Մհեր ԱվետիսյանԱհաբեկչական մշակույթը տարածվում է, արժանավոր մասնագետները՝ հեռացվում աշխատանքից․ Հովհաննես ԻշխանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենը ներկայացնում է կազմակերպության արդիականացման հեռանկարըՀայ պաշտոնյա, Դուք ստացել եք պարգևավճար, որը հավասար է շարքային թոշակառուի 25 տարվա եկամտին. Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ն դարձել է «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով ՀամաԱրցախյան կրթամշակույթային միջոցառման հովանավորներից մեկըԱմբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ» «Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում Ոչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ» «Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ» Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց. Արամ ՎարդևանյանՍամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ ԿարապետյանԹևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»