Լրահոս
Կարևոր


Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները

Քաղաքականություն

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ պաշտոնական Բաքուն օկուպացված Արցախի տարածքում երկրաֆիզիկական անոմալիաների վերլուծության և հանքանյութերի դրսևորումների գնահատման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում։ Փաստացի, Ադրբեջանը սկսել է ամբողջ թափով յուրացնել օկուպացված Արցախի տարածքը, հասկանալով, որ նավթի գների նվազմանը, ինչպես նաև հանածո վառելիքի ազդեցության պակասեցմանը զուգահեռ, աշխարհում շատ ավելի մեծ կարևորություն են ստանալու հանքահումքային պաշարները։ Ուստի և մեր հարևան թշնամական երկիրը ամբողջ թափով զարգացնում է հանքարդյունաբերությունը, մյուս կողմից էլ փորձում է Հայաստանին թուլացնել տնտեսապես՝ հարվածներ հասցնելով Հայաստանի հանքարդյունաբերությանը։

Բազմիցս նշել ենք, որ այդ հարցում Ադրբեջանին օգնում են որոշ վայ-բնապահպաններ, որոնք շահագործելով անկեղծ և ազնիվ մարդկանց մղումները, խաբում են շատ դեպքերում, կեղծ եզրակացություններ տրամադրում, ինչն էլ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հանքարդյունաբերական հսկաների դեմ, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, փորձելով տպավորություն ստեղծել, թե ԶՊՄԿ-ն և այլ հանքարդյունաբերական կազմակերպություններ իբր վտանգում են շրջակա միջավայրը։

Հենց հայաստանյան այդպիսի կազմակերպությունների գեներացրած ապատեղեկատվության և կեղծ վտանգների ահազանգերի հիման վրա էլ Բաքուն պայքարում է հայկական հանքարդյունաբերության դեմ, իսկ դա, նշենք, Հայաստանի բյուջեի մի ահռելի հատվածն է, որի շնորհիվ են կառուցվում ճանապարհներ, գնվում զենքեր, վճարվում աշխատողների աշխատավարձերը և թոշակները։ Իրենց բնապահպան ներկայացնող անձանց մի խումբ էլ ամեն գնով փորձում է վնասել ցանկացած հանրային լսում՝ հայաստանյան որևէ հատվածում հանքերի արդյունահանման վերաբերյալ։ Հենց ամենաթարմ օրինակը երեկ Քարաբերդ գյուղում հանքի գործով հերթական հանրային լսումն էր, որտեղ գրեթե բանը հասել էր ծեծկռտուքի։ «Զով-գուժ» ընկերության ներկայացուցիչը ներկայացնում էր Քարաբերդում ոսկի որոնելու իրենց մտադրությունը, իսկ Երևանից և այլ վայրերից Քարաբերդ ներկայացած «բնապահպանները», գոռգոռոցներով և աղմուկի միջոցով, փորձում էին տապալել հանրային լսումը։

Որպես բնապահպան ներկայացողների մեջ հիմնականում արտերկրից՝ այսպես կոչված «սորոսական» կառույցներից գումարներ ստացողներն են, ինչպես նաև այն անձինք, որոնք խնդիրներ են ունեցել, օրինակ՝ ԶՊՄԿ-ի կամ այլ հանքարդյունաբերական ընկերությունների հետ և այժմ էլ փորձում են իրենց վրեժը լուծել՝ վնասելով Հայաստանի տնտեսության ողնաշարը։

Մինչ ադրբեջանցիները նոր հանքերի հետախուզման վրա շեշտադրում են անում՝ ահռելի միջոցներ ծախսելով, Հայաստանում շարունակում են տապալել լսումները, կեղծ զեկույցներ ներկայացնել, այդ թվում՝ միջազգային կառույցներին, որտեղ չափազանց զգայուն են վերաբերվում շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներին։ Արդյունքում մարդիկ, որոնք բոլորովին իրական կապ չունեն բնապահպանության հետ, թե՛ ոլորտին են վնասում, և թե՛ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ արդյոք այդ «վայ-բնապահպանները» ֆինանսավորվո՞ւմ են Ադրբեջանի կողմից, քանզի միայն Բաքվին է ձեռնտու դրանց արածը։

Արմինե Կիրակոսյան

ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է