Լրահոս
Կարևոր


Արևմտյան «աչքկապոցին» ու շահագրգռությունները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոր Հայաստանում» մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար իրավական հետապնդումների են ենթարկվում։ Արդյունքում 2018 թվականից սկսյալ երկրում քաղբանտարկյալների քանակի ռեկորդներ են գրանցվում:

Ընդհանրապես, ընդունված է համարել, որ քաղբանտարկյալների հարցը ոչ միայն ներքաղաքական թեմա է, այլև արտաքին քաղաքական։ Եվ միջազգային հանրությունը՝ հատկապես Արևմուտքի գլխավորությամբ, առավել ևս՝ եվրոպական համայնքը, որը մարդու իրավունքների ու ժողովրդավարության օրակարգը հռչակել է իր համար առաջնային, պարբերաբար գնահատականներ է հնչեցնում այս կամ այն երկրում մարդու իրավունքների վիճակի մասին։ Բայց ուշագրավ է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում անընդհատ ժողովրդավարական արժեքները ոտնահարվում են, քաղբանտարկյալների թիվն ավելանում է, սակայն Եվրոպայի համար այս իրավիճակի հետ կապված անհանգստանալու որևէ առիթ չկա։

Եվ բնական է, որ այս իրավիճակի հետ կապված ժամանակ առ ժամանակ կոնկրետ հարցումներ են ուղղվում դեպի Բրյուսել։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ նամակ էր ուղղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Եվ ահա երկու ամիս անց ստացվել է նամակի պատասխանն առ այն, թե նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։ Նշվում է, թե իրենք ակնկալու են, որ հայկական արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս հետաքննությունները, կգործեն անկախ, արդար և հաշվետու, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքները և հիմնարար իրավունքները, ներառյալ՝ պատշաճ իրավական գործընթացը։

Կարող է արտաքուստ թվալ, թե ԵՄ-ն երկրի ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն է որդեգրել։ Բայց եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր նախկինում եվրոպական համայնքն այլ կերպ վարվում։ Բավական էր մի փոքր միջադեպ կամ քաղաքական հետապնդման նմանվող երևույթ, Եվրոպայից իսկույն սկսում էին ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին դասեր կարդալ Հայաստանի համար, դատապարտող հայտարարություններ անել ու բանաձևեր առաջ քաշել։ Այն ժամանակ անգամ տպավորություն էր առաջանում, թե ԵՄ-ից առիթ են փնտրում Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։ Ի՞նչ փոխվեց այս մի քանի տարիների ընթացքում, ինչո՞ւ հանկարծ որոշեցին աչք փակել կատարվող քաղաքական այլանդակությունների առաջ։

Փաստացի իր այս քայլերի միջոցով Արևմուտքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իր աջակցությամբ ու ցանկությամբ է Փաշինյանն իշխանության եկել՝ իրականացնելու որոշակի «ծրագրեր»: Ենթադրվում է, որ դրանք դեռ ավարտված չեն, և Բրյուսելը դեռևս որոշակի պլաններ ունի այս իշխանությունների հետ կապված, որոնք վերջինս հետևողականորեն իրականացնում է, բնականաբար, ի վնաս Հայաստանի շահերի։ Մի խոսքով, եթե Եվրոպայի համար նախընտրելի, «սրտի» իշխանություն է, որը լուռումունջ կզոհաբերի իր երկիրը հանուն Արևմուտքի քմահաճույքների ու «ծրագրերի», ապա ինչպես կուզի, կվարվի, կարող է նույնիսկ երկիրը տանել դեպի ծայրահեղ ավտորիտարիզմ։

Սա ցույց է տալիս, որ եվրոպական արժեքներն ընդամենը ծխածածկույթ են, ու ԵՄ-ն ոչ թե իր որդեգրած արժեհամակարգին է հետևում, այլ առաջնորդվում է երկակի ստանդարտներով՝ ելնելով զուտ չոր քաղաքական հաշվարկներից։ Ու այդպես է նաև աշխարհի մյուս երկրների նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Հեռուն չգնալու համար դիտարկենք, թե ինչ դիրքորոշում ունի Արևմուտքը Հարավային Կովկասի մյուս երկրների նկատմամբ։ Օրինակ՝ երբ հարևան Վրաստանում իշխանության էին Արևմուտքին հարող, այսպես կոչված, «հեղափոխականները», որոնք երկիրը տարան պատերազմների ու հասցրեցին խայտառակ վիճակի, ապա Բրյուսելը խրախուսում էր նրանց, թեկուզ և այն դեպքերում, երբ կոպիտ ձևով խախտվում էին մարդու իրավունքները։ Իսկ երբ Վրաստանում իշխանության են այն ուժերը, որոնք ավելի անկախ քաղաքականություն են վարում, իսկույն Եվրոպական միության աչքում դառնում են մարդու իրավունքները ոտնահարող և հակաժողովրդավարական։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն բռնատիրական կառավարում է հաստատել երկրում, այլ պատերազմական հանցագործություններ է իրականացրել արցախահայության նկատմամբ, ապա Բրյուսելից որևէ անգամ կոնկրետ գնահատականներ չեն հնչել Բաքվի գործողությունների հետ կապված։ Ավելին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում էր, թե Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում։ ԵՄ-ից էլ խնդրում են, որ Ալիևն ավելացնի գազի մատակարարումները։

Մի խոսքով, Արևմուտքի համար չկան մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և նման այլ հասկացություններ, դրանք պարզապես կենացներ են: Արևմուտքի համար առաջնայինը բացառապես պահի թելադրանքն է, այն շահերը, որոնք տվյալ ժամանակահատվածում իրենց են հետաքրքիր, մնացյալի վրա՝ թքած: Սակայն այստեղ կա նաև մեկ այլ վտանգավոր միտում: Արևմուտքը երբեք հենց այնպես որևէ իշխանության չի աջակցում. նախ՝ դրա համար նա պահանջում է որոշակի գործողություններ, ինչի մասին խոսեցինք, և երկրորդ՝ այս բոլոր «ներումները», ըստ անհրաժեշտության, ցանկացած պահի ոչ միայն տվյալ իշխանությունների, այլև երկրի «քթից է բերելու»:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան