Լրահոս
Կարևոր


Արագացված ռեժիմով փորձում են ջնջել պատմությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը, որ ինքզինքը հռչակեց կառավարություն, անցած հանգստյան օրերին ապահովեց հանրային լայնարձակ քննարկումների հերթական թեմատիկ հագեցվածությունը: Այդ շարքում, ինչ խոսք, ամենից տպավորիչը Փաշինյանի շենշող բեմելն էր: Տեղյակ եք, հարկավ, կառավարություն-Փաշինյանը գնացել էր Բյուրական, «ՀանդԱրտ» մշակութային այգի՝ բացօթյա «Ցանկապատ» ներկայացումը (ըստ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի) դիտելու:

Փաշինյանին, պետք է նկատել, ներկայացման բովանդակությունը սարսափելի դուր չէր եկել, որովհետև այնտեղ «Արևմտյան Հայաստանի» հետ կապված ակնարկներ կան: Ու ներկայացումից հետո տեսախցիկների առաջ բարձրաձայնել էր իր դժգոհությունը՝ հարձակվելով դերասանների ու ներկայացման ռեժիսոր ու նաև պիեսի սցենարի հեղինակի վրա, թե՝ այսօր պիտի մեր ցանկապատները դնենք, որ այն սահմանափակի ուրիշներին՝ անցնել այս կո՞ղմը, այս ուղերձը հստակ չասացիք... Մեկ էլ թե՝ Բյուրականում նստած՝ Արևմտյան Հայաստան ենք լացում, բայց չենք հասկանում, որ Բյուրականն էլ է Հայաստան...

Մի խոսքով, մեծն թատերագետի բոլոր «մարգարիտներն» այստեղ չմեջբերենք: Թեպետ մի հատկանշական դրվագ էլ է եղել, ըստ ականատեսների: Երբ ներկայացումից հետո Փաշինյանը տարակուսել է, թե՝ ի՞նչ, էս հուզականության հետևությունը ո՞րն ա, հանդիսատեսներից մի կին վրա է բերել. «Պետք է սիրել հայրենիքն ու պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար»:

Այդ պատասխանն էլ դուր չի եղել Փաշինյանին...

Բայց այս ամենը՝ մի կողմ: Ըստ էության, հանրությունն ինչի՞ ականատես դարձավ: Իսկ հանրությունն ականատես դարձավ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողի կողմից հրապարակայնորեն գրաքննության, խոսքի ազատության սահմանափակման, ինչպես Չարենցը կասեր՝ ֆիլիստերության իրականացման:

Հասկանում ենք, որ քպականներին դա կարող է անհավատալի թվալ, բայց նախքան Փաշինյանի կողմից իշխանությունը գրավելը, Հայաստանում եղել է մշակութային կյանք, բեմադրվել են բավականին սուր, անգամ՝ խայթող, սատիրայով հագեցած գործեր, եղել են ներկայացումներ, «ստենդափեր», որոնցում չեն խնայել ինչպես պետական, քաղաքական բարձրաստիճան գործիչներին, այնպես էլ տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ շատ բարձրաստիճան: Հատկանշականն այն է, որ ոչ մեկի մտքով չի անցել գրաքննությամբ զբաղվել, «խմբագրել» ներկայացումները կամ բեմականացումները: Այսինքն, գուցե և նեղվել են, բայց ոչ մեկը չի միջամտել ստեղծագործական գործընթացին:

Իսկ Փաշինյանը որոշեց, որ պետք է անպայման միջամտի, գրաքննիչի դիրք գրավի ու...

Իհարկե, այստեղ չենք կարող շրջանցել դերասան Մկրտիչ Արզումանյանի ու սցենարի հեղինակ, ռեժիսոր Տիգրան Գյուլումյանի պահվածքը: Նրանք... սկսեցին արդարանալ Փաշինյանի առաջ՝ մի տեսակ խեղճացած: Իրենք էլ քիչ էր մնում երդվեին, որ ոչ մի «Արևմտյան Հայաստան» չկա ու չի եղել, ու ընդհանրապես՝ Փաշինյանը միշտ ու ամեն ինչում ճիշտ է: Անկեղծ ասած, դա ամենահաճելի տեսարաններից չէր, մեղմ ասած: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է՝ ընդհանրապես մեր մտավորականության որոշակի շրջանակների պահվածքի տեսանկյունից: Այս հարցին անդրադարձել ենք, դեռ էլի կանդրադառնանք: Հիմա վերադառնանք հիմնական ասելիքին: Իրականում ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, բացի վերոնշյալ «միջամտությունից»: Մինչ այս հարցին անդրադառնալը մի կարճ պահ վերադառնանք խորհրդային անցյալ: Ասում են, որ երբ Թուրքիան դժգոհել է խորհրդային կառավարությանը, թե ձեր հանրապետություններից մեկի գերբի վրա պատկերված է Արարատ լեռը, մինչդեռ այն ԽՍՀՄ տարածքում չէ, հետևել է խայթող պատասխան, որ թուրքական դրոշի վրա էլ լուսինն է պատկերված, որը ձեր տարածքում չէ...

Իսկ, այ, Հայաստանի մուտքի կամ ելքի ժամանակ անձնագրում դրվող սահմանանշանի վրայից Փաշինյանի իշխանությունը որոշել է ջնջել Արարատ լեռան պատկերը: Փաշինյանի կառավարությունն է նման որոշում ընդունել, որը կկիրառվի նոյեմբերի 1-ից:

Քպականները նետվել են այդ անհեթեթությունը հիմնավորելու և է՛լ ավելի անհեթեթ «բացատրություններ» են տարածում:

Դա ևս բուռն արձագանքներ է հարուցել:

Իսկ երբ այս ամենը դիտարկում ես ընդհանրության մեջ և ավելի լայն ընդգրկմամբ, ապա չես կարող չնկատել, որ տեղի է ունենում Փաշինյանի իշխանության կողմից թուրքական նախապայմանների իրականացման պրոցեսների արագացում: Իսկապես, պրոցեսներն արագացել են, ինչը ևս ունի իր տրամաբանական բացատրությունը: Եթե խիստ հակիրճ, ապա Փաշինյանն իր իշխանությունը կարող է վերարտադրել, եթե ունենա Թուքիայի ու Ադրբեջանի աջակցությունը: Թե՛ Անկարան, թե՛ Բաքուն Փաշինյանից ունեն ինչպես փոխհամաձայնեցված, այնպես էլ՝ առանձին պահանջներ, նախապայմաններ, և նրան շտապեցնում են բավարարել այդ պահանջները:

Արագացման մեկ այլ հնարավոր պատճառ կարող է լինել նաև այն, որ տարածաշրջանում հնարավոր են նոր զարգացումներ, ուստի Անկարան և Բաքուն շտապում են «պոկել» որքան հնարավոր է ավելին:

Իսկ մենք թերևս սպասում ենք, թե Փաշինյանի կառավարությունը երբ, որ օրն է հատուկ որոշմամբ արգելելու Արցախ, Արևմտյան Հայաստան, Վան, Մուշ, Սասուն տեղանունների գործածությունը, գրականությունից, գեղարվեստական գործերից դրանք ջնջելու:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ու իր քպական թիմը այդ «արագացման» մեջ պարզապես ջնջում են Հայոց պատմությունը: Այսինքն, ջնջելու փորձեր անելով գալիս էին ու հիմա պարզապես արագացրել են պրոցեսը: Տարիներ շարունակ դրան ձգտել են Թուրքիան ու Ադրբեջանը: Չի հաջողվել: Հիմա նաև Հայաստանի գործող իշխանություններն են դա փորձում: Մնում է մի հարց՝ հայ ժողովուրդը կհանդուրժի՞ դա, թույլ կտա՞ ջնջել իր պատմությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան