Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ եւ գործուղել Սյունիք. Արմեն Խաչատրյան

ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կառավարությանը առաջարկում է հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ և հինգօրյա ժամկետով գործուղել Սյունիքի մարզ սահմանազատման գործընթացները դիտարկելու և հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«ԻՄ ԱՌԱՋԱՐԿԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշվի առնելով Սյունիքի մարզում իրականցվող սահմանազատման գործընթացների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության շահերի արդյունավետ պաշտպանության կարևորությունը, այդ գործընթացների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև ԶԼՄ-ում հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց ներկայացուցիչների կողմից հնչեցվող տարաբնույթ, հակասական տեղեկությունները , ինչը առաջացրել է բնակչության շրջանում անորոշության, տագնապի և անվտանգության երաշխիքների բացակայության զգացողություն, ինչպես նաև հիմնվելով Սյունիքի մարզում իմ կողմից իրականացված դիտարկումների արդյունքներին՝ ՀՀ կառավարությանն

առաջարկում եմ.

1. Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական֊աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) և հինգօրյա ժամկետով գործուղել Սյունիքի մարզ սահմանազատման գործընթացները դիտարկելու և հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։

2. Աշխատանքային խմբի մեջ ներգրավել խորհրդարանական ուժերի մեկական կամ երկուական ներկայացուցիչ, արտախորհրդարանական հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ԱԱԾ տարածքային ստորաբաժանման պետ, դիտարկվող համայքնի ղեկավար, Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, անհրաժեշտության դեպքում նաև փորձագետ֊մասնագետ։

3.Ապահովել աշխատանքային խմբի տեղաշարժման և բոլոր համայնքներում աշխատանքներ իրականցնելու համար անհրաժեշտ պայմանները (տրանսպորտ, աշխատանքային֊խորհրդակցական սենյակներ, բնակիչների հետ հանդպումների հնարավորություն և այլն)։

4.Աշխատանքային խումբը աշխատանքները ավարտելուց հետո հինգօրյա ժամկետում ներկայացնում է գրավոր եզրակացություն»,- գրել է նա։

Լրահոս
«Նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու հարցում գոյություն ունի հասարակական կոնսենսուս. Արման Վարդանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից» «Մերկանտիլ քայլերի շարք՝ պետական ապարատն առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համար». «Փաստ» Ուշագրավ է, որ Կառավարությունը նույն ԲԿ-ի շինարարության համար 2-րդ անգամ է վարկ վերցնում` 7․4 մլն դոլարի չափով Իմունիտետը կորոնավիրուսից հետո. Նոր տվյալներ Իսպանիայի գավաթ․ «Ռեալ Սոսիեդադը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ «Ռեալ Սոսիեդադը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Իսպանացի Իմանոլ Ալգուասիլի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Կորդոբային» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վիլիան Ժոզեն։ Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ «Կորդոբա» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 0։2 Վիլիան Ժոզե, 57, 84 Հեռացում՝... Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes G-ն ու Nissan-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է, կան տուժածներ Գերիների տվյալները չհրապարակելով վտանգի տակ ենք դնում այդ մարդկանց կյանքը. Տարոն Սիմոնյան Հերիք է այլեւս անցյալով միայն հպարտանանք. Արամ Ա կաթողիկոս Շիրակի նոր մարզպետ կնշանակվի Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը Երկու տարում մենք մեր տնտեսական պոտենցիալը հյուծել ենք․ ֆինանսների նախկին նախարար Ռուսաստանում արգելել են «Մահվան տետր» անիմեն «Նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու հարցում գոյություն ունի հասարակական կոնսենսուս. Արման Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ։Հայ գերիի մասնակցությամբ նոր տեսանյութ 18+ Ազերիները Վահագն Հովակիմյանին թաղել են որպես հերոսի Տղերքը անակնկալ են պատրաստած եղել ադրբեջանցիների համար Կլոպ․ Կատարյալ խաղ չենք ցուցադրում, բայց «Լիվերպուլը» հիմա աղետալի վիճակում չէ Ուսումնասիրող հանձնաժողովը հիմնավորված է համարել սեղմված գազի գնաճն Արցախում Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին «Միշտ էլ գերիներ են եղել Ադրբեջանում վերջին տարիներին, բա ինչո՞ւ այս հրաժարական չեք պահանջել» 47-ամյա «օրենքով գող» է մահացել Ադրբեջանում 7-8 տարի հայ գերիներ են եղել, բա նախկինում ինչո՞ւ չէիք հարցնում․ Փաշինյանը վրդովվեց Ասում են նիկոլն ուզում է օրենք ընդունել, որ ԱԱԾ աշխատակիցները չկարողանան ծառայությունից հետո զբաղվել քաղաքական գործունեությամբ. Արման Դավթյան Սեյրան Օհանյանը կրկնել է Վլադիմիր Պուտինի՞ն
Ամենադիտվածը