Լրահոս
Կարևոր


«Արդարության քննություն՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման գործով»

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանում երեկ շարունակվեց գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարացման հարցի քննությունը։ Դատարանի բակում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ, հասարակական ու քաղաքական գործիչներ՝ ի աջակցություն Կարապետյանի։ Ներկա էին նաև նրա ընտանիքի անդամները՝ կինը և երեխաները։

Մարդիկ վանկարկումներով իրենց համերաշխությունն էին հայտնում այն մարդուն, ով տարիներ շարունակ ներդրումներ է արել Հայաստանի տնտեսության մեջ և ստեղծել հազարավոր աշխատատեղեր։

«Մեր ձևով» շարժման անդամները դատարանի առջև իրենց ելույթներում ընդգծեցին, որ Սամվել Կարապետյանի կալանքը ոչ թե իրավական, այլ բացարձակապես քաղաքական գործընթաց է՝ ուղղված ազգային արժեքների պաշտպան կանգնած գործչի հեղինակազրկմանը։ Շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, որ եթե դատարանը արդար որոշում չկայացնի և Կարապետյանը ազատ չարձակվի, ապա շաբաթվա վերջին Ազատության հրապարակում կկազմակերպվի մեծ հանրահավաք՝ նվիրված արդարության վերականգնմանը։

Հետաքրքրական է, որ այս դատավարությունը նոր թափ է հաղորդում նաև ՀԷՑ-ի անօրինական բռնագրավման վերաբերյալ քննարկումներին։ Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դեռ իր վերջին ասուլիսում ընդգծել էր՝ ՀԷՑ-ի դեպքը կարող է դառնալ վտանգավոր նախադեպ, որը կվանի ցանկացած լուրջ ներդրող Հայաստանի շուկայից։

«Ոչ մի միջազգային ներդրող չի համաձայնի կառավարել այնպիսի ակտիվ, որը նախկինում բռնագրավվել է իր օրինական սեփականատիրոջից։ Ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող երաշխավորել, որ նույնը վաղը չի կրկնվի իր հետ»,– հայտարարել էր Ամստերդամը։

Այս իրավիճակը, ըստ փորձագետների, ոչ միայն խաթարում է ներդրումային միջավայրը, այլ նաև ազդում է Հայաստանի միջազգային հեղինակության վրա՝ ի ցույց դնելով, որ այստեղ բիզնեսն ու իրավունքը պաշտպանված չեն քաղաքական ազդեցություններից։ «ՀԷՑ-ի գործը» և Սամվել Կարապետյանի դեմ հարուցված նոր մեղադրանքները նույն շղթայի մասերն են, որոնց նպատակը տնտեսական անկախ գործիչների և ազգային բարերարների վարկաբեկումն է։

Իշխանությունները, ինչպես նշում են դիտորդները, շարունակում են գործել նախընտրական տրամաբանությամբ՝ փորձելով չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն սոցիալական հենարան և ազգային մտածողություն։ Բայց այս գործը վաղուց դուրս է եկել միայն իրավական դաշտից․ այն դարձել է հայ հասարակության արդարության զգացողության չափանիշ։

Եթե դատարանը համարձակվի վերականգնել արդարությունը և չերկարացնի կալանքի ժամկետը, դա կլինի ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլև ողջ հայ հասարակության հաղթանակը։ Իսկ եթե որոշումը կրկին լինի անարդար, ապա, ինչպես նշում են նրա աջակիցները, պայքարը կշարունակվի հրապարակներում՝ մինչև արդարության վերականգնումը։ Երեկ մոտ 8 ժամ ընթացած Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման քննությունը հետաձգվեց: Դատարան կշարունակի քննությունը այսօր 15:00-ին:

Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Տիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԻնչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան