Լրահոս
Կարևոր


«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպե՞ս կարող է ժողովուրդը համարվել հնագույն, եթե նա վերջերս է ստեղծվել։ Դրանում ոչ մի ամոթալի բան չկա։ Ազնվորեն ասած՝ ես չեմ հասկանում ձգտումը արհեստականորեն ցույց տալ իբր սեփական հին ծագումը, եթե նման բան չկա»,-ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ելույթին՝ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ, և ընդհանրապես՝ Ադրբեջանի՝ թե՛ սեփական պատմությունը հորինելու, թե՛ հարևանների պատմությունը կեղծելու և յուրացնելու փորձերին:

Ըստ Կարապետյանի, դա կարող է պայմանավորված լինել միայն նրանով, որ Ադրբեջանի նախագահը ցանկանում է նվաճել իր հարևանների տարածքները և աստիճանաբար վտարել նրանց. «Եվ կոնկրետ այդ նպատակի տակ են ընկնում հայերը և վրացիները»։

Կարապետյանը վստահ է, որ Ալիևը խաղաղություն չի ուզում հայերի հետ, նա փորձում է տարածել իր իրավունքները այսօրվա հայկական տարածքների, այդ թվում՝ Սևանա լճի վրա։ Հիշեցնում ենք՝ Ալիևը միաժամանակ խոսում է 300350 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» կեղծ թեզերի մասին, այնինչ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ծպտուն չեն հանում, այլև նույնիսկ նրանցից ոմանք փորձում են արդարացնել Ալիևի նկրտումները։

«Ավելին ասեմ, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, նրան նաև շատ ձեռնտու է ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում իր աթոռը պահպանելու տեսանկյունից, որովհետև այդ 350 հազար ադրբեջանցիները ուրախությամբ կքվեարկեն նրա օգտին»,-ասում է Արշակ Կարապետյանն ու հավելում, որ բոլորս, սակայն, պիտի հասկանանք՝ Ադրբեջանը պլանավորում է երկարաժամկետ նախագիծ՝ հետագա գրավումների համար:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարն այնուհետև դիմում է ադրբեջանցի ժողովրդին. «Ես հասկանում եմ, որ ձեզ մոտ կան ազգայնական մտադրություններ, նկատի ունեմ Ադրբեջանի ղեկավարությունը, որը փորձում է օգտվել Հայաստանի իրավիճակից այն առումով, որ մեզ մոտ իշխանության են նման մարդիկ, ինչպես նաև իմանալով, որ այսօրվա Հայաստանի ղեկավարը կստորագրի ամեն ինչ, ինչ ուզեն։ Բայց դուք ինքներդ գիտեք, որ նրան քիչ է մնացել։ Ամենայն հավանականությամբ, առաջիկա 8 ամսվա ընթացքում բոլոր հարցերը, որ կապված են նրա հետ, կլուծվեն։ Առավելագույնը՝ 8 ամիս։ Իսկ ես կարծում եմ՝ ավելի շուտ։ Եվ այդ ժամանակ, իհարկե, այդ շանսերը չեն լինի։ Ես կոչ եմ անում ադրբեջանական ժողովրդին՝ չենթարկվել նման հայտարարություններին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

«Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը0Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալ1Այսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՎեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՌեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԸնդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունը