Լրահոս
Կարևոր


«Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունները հայ հասարակությանը հավաստիացնում են, որ խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան, այն հաստատված է, ավելին՝ «լայնորեն քայլում է»։ Բայց բավական է Ադրբեջանի նախագահի մեկ հարցազրույց, մամուլի ասուլիս, ելույթ, անգամ մեկ ձևակերպում, որ վերստին համոզվենք՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ նախ պետք է հասկանալ, թե, այսպես կոչված, խաղաղության գործընթացը ինչի՞ մասին էր, արդյոք դասական քաղաքագիտությունը սրա վերաբերյալ ունի՞ տեսակետ, թե՞ ինչոր նոր հեծանիվ ենք հորինելու։ «Եթե դիտարկենք քաղաքագիտության և կոնֆլիկտաբանության դիտանկյունից, ապա, պայմանական ասենք, սա խաղաղություն է իշխող էլիտաների և ոչ թե ժողովուրդների միջև։ Ինչպե՞ս է այն արտահայտվում։ Ամենափոքր էլեմենտները նույնիսկ խոսում են այն մասին, որ սա պահի ազդեցությամբ կնքված փաստաթուղթ է, որն այդ պահին որոշակի շահեր է վերաձևում։ Մասնավորապես, մինչև օգոստոսի 8-ի հռչակագրի ստորագրումը և այլն, մեր հասարակությունը տեղյակ չէր՝ ինչ և ինչպես է տեղի ունենալու։ Սա վկայում է այն մասին, որ հասարակությունը մասնակիցը չի եղել, այսպես կոչված, խաղաղության գործընթացի, և սա ինդիկատոր է այն մասին, որ ժողովուրդների միջև խաղաղության մասին խոսել ուղղակի հնարավոր չէ։ Խոսել կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման մասին՝ քաղաքագիտական անգրա գիտություն կլի նի, որովհետև կոնֆլիկտի բուն առարկան, խնդիրը լուծված չէ։ Կոնֆլիկտը կարելի է համարել սառեցված, բայց ոչ երբեք լուծված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նա հիշեցնում է՝ մոտավորապես 70 տարի՝ Խորհրդային Միության իշխանության տարիներին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ ամրագրելով և Արցախի հայությանը որոշակի իրավունքներ վերապահելով՝ խնդիրը չէր լուծվել, այն սառեցվել էր։ «Հիմա նույն գործընթացն է առանց էական բացառության։ Կոնֆլիկտը սառեցվել է, կոնֆլիկտածին երևույթը՝ մնացել։ Եթե կոնֆլիկտածին երևույթը մնացել է, նշանակում է՝ հարատև խաղաղություն ասելն արդեն իսկ քաղաքագիտական անգրագիտություն է հատկապես կոնֆլիկտաբանության տեսանկյունից։ Հետևաբար, եթե վերլուծելու լինենք վաշինգտոնյան փաստաթուղթը, այն ժամանակավորապես ֆիքսել է Հարավային Կովկասում հաստատված ստատուս քվոն, որի առանցքում դրվել են կոմունիկացիոն շահերը։ Քաղաքական շահերը Հայաստանի Հանրապետության դիտանկյունից սպասարկված չեն, ժողովրդագրական շահերը Հայաստանի Հանրապետության դիտանկյունից սպասարկված չեն, արդարություն հաստատված չէ։ Ուստի, խաղաղություն ասվածը մեծ ճոխություն կլինի այս պարագայում։ Ադրբեջանում սա հրաշալի հասկանում են։ Քանի որ ադրբեջանական իշխանությունները խնդիր չունեն հասարակությանը խաբելու խաղաղության մասին կենացներով, այլ խնդիր ունեն բացառապես միջազգային հանրությանը համոզելու, որ իրենք խաղաղարար կողմ են, դրանով պայմանավորված ցանկացած պահի ցանկացած հայտարարություն կարող են անել՝ առանց էապես մտահոգվելու, թե ներքին լսարանի շրջանում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ։ Այլ է Հայաստանի Հանրապետության պարագայում։ Հայաստանի իշխանությունները, որպես իրենց քաղաքական հաղթաթուղթ, օգտագործել և օգտագործում են խաղաղությունը. իբրև թե այս իշխանությունը հայ ժողովրդին բերել է խաղաղություն։ Եվ սա է պատճառը, որ ամեն առիթով Հայաստանի իշխանությունները փորձում են արդարացնել Ադրբեջանի ռազմատենչ, երբեմն ծավալապաշտական հայտարարությունները՝ նույնիսկ մեղադրելով հայ ժողովրդին իր ազգային տենչերի, արդարության ընկալման մեջ և այլն։ Այն վարքագիծը, որը որդեգրել է Հայաստանի իշխանությունը, ավելին չէ, քան ցանկությունը՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ներկայացնելու, որ իրենք հայ ժողովրդի համար բերել են խաղաղություն, հակադրելու այլ ուժերի միջև խաղաղության և, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունների թեզը, համոզելու ժողովրդին, որ եթե իրենք չընտրվեն ընտրություններում, ապա կլինի պատերազմ։ Իսկ հետպատերազմական վիճակում գտնվող հասարակությունը (կամ հետկոնֆլիկտային, չնայած հետկոնֆլիկտային չէի ասի, որովհետև դեռևս կոնֆլիկտի հանգուցալուծում չունենք), որը ենթարկվել է բազմաթիվ հոգեբանական ազդեցությունների, տեսել է տեղեկատվական պատերազմից մինչև ակտիվ պատերազմի փուլեր, հոգնել է պատերազմներից, և իր համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել։ Սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները։ Նույնիսկ եթե վաղն Ադրբեջանը, Աստված մի արասցե, հարձակվի Հայաստանի վրա, մեր երկրի իշխանությունները դա այնպես են մեկնաբանելու, որ մեղավորը դարձյալ մենք ենք»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այն թեզերը, որոնք այսօր գեներացվում են, բացառապես իշխող քաղաքական ուժի անձնական և խմբային շահերին են վերաբերում։ «Մյուս կողմից՝ Ադրբեջանի հայտարարությունները ոչ թե հիփոթետիկ, օդում ասված հայտարարություններ են, այլ վաղուց արմատավորվող, ադրբեջանական քաղաքական իշխող էլիտայի կողմից հովանավորվող թեզեր են։ Պատահական չէր, որ Ալիևը Սևանի մասին իր հայտնի հայտարարությունն անում էր Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում։ Նաև հրահանգեց, որ պետք է Հայաստանի տեղանունների ադրբեջանականացման ուղղությամբ ադրբեջանցի գիտնականները կատարեն ավելի մեծ աշխատանք, ինչը, բնականաբար, վերբալ, նաև վիզուալ մակարդակում Հայաստանի Հանրապետության տարածքների յուրացման առաջին էտապն է, որը մենք տեսել ենք Արցախի պարագայում, և հիմա հաջորդիվ փորձելու են դա լեգիտիմացնել միջազգային գիտական, այնուհետև քաղաքական հարթակներում, իսկ վերջին փուլը, ցավոք, գիտենք, որն է լինում»,-ասում է քաղաքագետը։

Խաղաղության քարոզին զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունները ներհասարակական՝ անասելի չափերի հասնող ատելություն են գեներացնում, թշնամանք Եկեղեցու և հոգևորականների, հասարակական ու քաղաքական գործիչների նկատմամբ։ Եկեղեցու պարագայում այն հանդիպում է հանրության հակազդմանը, որը գուցե բնազդային մակարդակով է զգում տեղի ունեցողի խորքային պատճառները։ «Եթե առանձին վերցրած Եկեղեցին դիտարկենք, գուցե պատկերը մի փոքր այլ լինի, բայց պետք է ավելի լայն և խոր դիտարկենք։ Այդ պարագայում կտեսնենք, որ այստեղ խնդիրը ոչ թե պարզապես Եկեղեցուն է վերաբերում ինքնին, այլ, ընդհանրապես, հայության մոբիլ իզացիոն ռեսուրսին։ Մեր թշնամիների թիվ մեկ խնդիրը դեռևս մինչև պատերազմը եղել է այն, որ մեր մեջ տեսակետների և պատկերացումների տարաբաժանում սերմանեն, որին արդեն հաջորդելու է եկել պառակտված ազգին շատ հեշտ հաղթելու իրենց ռազմավարական ծրագիրը։ Գրեթե բոլոր տեսաբանները հիմնավորված են համարում, որ որևէ պետություն կամ հասարակություն նվաճելու համար նախ և առաջ պետք է այդ հասարակությունը պառակտել, ներքին թշնամական խմբեր ստեղծել և դրանց միջոցով քայքայիչ աշխատանքներ տանել։ Քայքայիչ աշխատանքներին հաջորդում է պառակտված հասարակությունը գրավելը, բայց նաև վստահ լինելը, որ այդ պարագայում ներքին դիմադրության ռեսուրսը չափազանց սակավ կլինի»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվել