Լրահոս
Կարևոր


Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա

Քաղաքականություն

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը օրեցօր լարվում է։ Վարչապետի կողմնակիցների վերջին նախաձեռնությունները, որոնք փորձում են օգտագործել այն փաստը, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել, օրինական գործընթացի քողի տակ վերածվել են կաթողիկոսին հեռացնելու վտանգավոր փորձի։ Իշխանությունները, ըստ ամենի, ձգտում են ձևավորել կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կհնչեցնի քաղաքական ուժին հաճո ուղերձներ՝ եկեղեցուն զրկելով իր ինքնուրույնությունից և պատմական առաքելությունից։

Սա, սակայն, ընդամենը վարչական քայլ չէ։ Եկեղեցու ներքին կյանքին միջամտությունը դարձել է իշխանության համար ճնշման նոր գործիք։ Փորձ է արվում Հայ Առաքելական Եկեղեցին վերածել իշխող ուժին ենթակա կառույցի՝ կտրելով ազգին իր հոգևոր արմատներից։ Փաշինյանը, իր թիմի հետ միասին, հոգևորականության շրջանում որոնում է այնպիսի մարդկանց, որոնք կհամաձայնեն ներգրավվել այս գործընթացում։

Էականն այն է, որ եկեղեցին այսօր մնում է վերջին խոշոր ազգային ինստիտուտը, որն ամբողջությամբ դուրս է վարչական վերահսկողությունից և շարունակում է պահել ազատ խոսքի ու ինքնուրույն դիրքորոշման իրավունքը։ Այդ պատճառով էլ ճնշումները գնալով ուժեղանում են։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը համոզված է, որ իշխանության հակաեկեղեցական քաղաքականությունը խճճված, հակասական և ակնհայտ պարտվողական է.
«Փաշինյանը խրվել է իր իսկ սկսած հակաեկեղեցիական արշավի մեջ։ Երբ տեսնում է, որ հերթական հարձակումն արդյունք չի տալիս, դիմում է ծայրահեղ քայլերի՝ թեման շեղելով և մի նոր հնարք գործադրելով։ Վերջին օրինակն այն է, որ ամիսներ շարունակ թմբկահարվող «կուսակրոնության» մասին աղմուկը հանկարծակի վերացավ, որովհետև հանրությունը շատ արագ հասկացավ դրա արհեստական լինելը։ Թեզն սպառվեց, հասարակական հակազդեցությունը՝ մեծացավ»։

Հովասափյանը ընդգծում է նաև, որ թիրախն այլևս միայն Վեհափառն չէ.
«Նպատակն ամբողջ եկեղեցին հիմնահատակ թուլացնելն է։ Նիկոլն ու իր մերձավորները այնքան էին տարվել արհեստական մեղադրանքներով, որ նույնիսկ Հայրապետի եղբոր դստեր լուսանկարներն էին տարածում՝ փորձելով վարկաբեկման հերթական ալիք բարձրացնել»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Արշակ Սրբազանի ձերբակալությանը, զգուշացնում է, որ դրանով բացվում է նոր, վտանգավոր ճանապարհ.
«Մայր Աթոռի շուրջ ճնշումների օղակը սեղմվում է։ Հայաստանը մտնում է ռեպրեսիվ նոր փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունները դառնում են իշխանության վերարտադրության թիրախ»։

Նույն մտահոգությունն արտահայտում է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ նշելով.
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարը անցնում է պետական ահաբեկչության սահմանը»։

Արշակ Սրբազանի ձերբակալությանը արձագանքել է նաև միջազգային ճանաչում ունեցող փաստաբան Ռոբերտ Ամստերդամը՝ ընդգծելով հոգևորականին անձամբ ճանաչելու իր փորձը.
«Ինձ խորապես վրդովեցնում է իշխանության պահվածքը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն ձերբակալում է համայնքի առաջնորդներին՝ սեփական անապահովությունն ու ժողովրդի կամքից ունեցած վախը քողարկելու համար։ Թող Աստված զորություն պարգևի Արշակ Սրբազանին»։

Տիրող մթնոլորտը վկայում է մեկ բան՝ պետական ճնշումը եկեղեցու նկատմամբ դարձել է համակարգային և նպատակային։ Ազգային ինքնության առանցքային հաստատությունը փորձ է արվում ներկայացնել որպես խոչընդոտ իշխանության քաղաքական ծրագրերին։ Սակայն որքան էլ փորձեն ճնշել, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ այն եզակի կառույցներից մեկը, որը պահպանում է անկախ դիրքորոշում, ազգային արժանապատվություն և պատմական հիշողություն։

Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ