Լրահոս
Կարևոր


ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն Ստեփանյան

Հասարակություն
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին։

 Հետաքրքիր է, որ խորհրդի կազմում ընդգրկվել են բիզնես ոլորտի ներկայացուցիչներ՝ «Տելեկոմ Արմենիայի» հիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, «Վեստա» ընկերության գլխավոր տնօրենը, «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրենը, «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահը։

 ԶՊՄԿ-ի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանն այս հանգամանքը մեկնաբանելիս նշել է, որ աշխարհում սա ընդունված պրակտիկա է, երբ տարբեր մեխանիզմներով ամրապնդվում և խորացվում է կրթության ոլորտի և բիզնեսի կապը։

«Զարգացած երկրներում վաղուց կա այն գիտակցումը, որ բարձր որակ ունեցող կրթական համակարգը բիզնեսը ավելի արդյունավետ ու կանխատեսելի է դարձնում։

Ինձ համար պատիվ էր նման առաջարկ ստանալը, որը սիրով ընդունել եմ։ Պատճառները մի քանիսն են։ Նախ՝ ես ինքս Պոլիտեխնիկի շրջանավարտ եմ, ավարտել եմ քիմիական ֆակուլտետը, և թեև հետագայում սովորել եմ մի քանի այլ վայրերում՝ ավարտել եմ Ամերիկյան համալսարանի բիզնես կառավարման բաժինը, եվրոպական համալսարանների մի քանի կուրսեր եմ անցել, իմ կրթության բազան համարում եմ հենց Պոլիտեխնիկը։ Դեռևս 20 տարի առաջ պաշտպանած իմ գիտական թեզի հիմքում հենց քիմիայի, բնագիտության ֆունդամենտալ գիտելիքն էր։

Բացի այդ, ես համարում եմ, որ Հայաստանում տեխնիկական, բնագիտական կրթությունը, և հատկապես դասական պոլիտեխնիկական կրթությունը, թերագնահատված է։ Քիմիան, ինժեներիան, մետալուրգիան և մի շարք այլ ուղղություններ մեր տնտեսության համար ֆունդամենտալ նշանակություն ունեցող ոլորտներ են։ Պոլիտեխնիկի ռեկտորի և պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով վերջին տարիներին այս ուղղությունների հանդեպ հետաքրքրությունը աճում է։ Որպես հոգաբարձուների խորհրդի անդամ՝ գործընկերներիս հետ միասին փորձելու եմ հնարավորինս աջակցել այդ գործընթացին։

Եվ վերջապես, որպես արդեն 17 տարի հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալած մարդ, թե՛ ինձ համար անձամբ, թե՛ մեր ընկերության՝ ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է։ Մեր խնդիրն է այս ոլորտը գրավիչ դարձնել երիտասարդների համար, քանի որ տնտեսությունը որակյալ մասնագետների կարիք ունի»։
 
«Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտությունԻշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. ՕրբանԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ ՀակոբյանՊուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. ԶելենսկիԽնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԱշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, պարո´ն Զելենսկի. Իրանի արտգործնախարարԱրկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ 2018թ. մայիսի 8-ից առայսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության․ Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ Կարապետյան20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Ընտրություններին համապատասխան վերաբերմունք ենք դրսևորելու իշխանությունների հանդեպ․ Հրայր ԿամենդատյանՄեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալՊարգևավճարը չունի վերին շեմ, իրավական սահմանափակումները բացակայում են․ Արեգ ՍավգուլյանՊատմական շրջադարձ ԵՄ-ում. Քամու և արևի էներգիան առաջ են անցել հանածո վառելիքիցՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը միացել են հազարավոր մարզիկներ (տեսանյութ) Հանրային դաշինք. Միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնությունԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Տիկին Թագուհի Ասլանյանի հետ զրուցել ենք հետվճարի շուրջ իշխանական խարդախությունից. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունըԹուրքիան բաց տեքստով հաստատեց միջամտությունը Հայաստանի ընտրություններին«Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդինԲերքի երաշխավորված մթերում է նախատեսում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը. «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան»Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում․ Հայկ ՄամիջանյանԹուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինըԿանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո 300,000 նոր աշխատատեղ բոլորի համար․ «Մեր ձևով»