Լրահոս
Կարևոր


Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային ընդհանրական ընկալման մեջ Ազգային անվտանգության ծառայությունը պետական իրավապահ-ուժային կառույցների բլոկում, որպես կանոն, համարվել է յուրովի «էլիտար», եթե կարելի է նման բնորոշում տալ ուժային որևէ կազմակերպության: Մի պետական ինստիտուտ, որտեղ տրամաբանորեն պետք է լինեն լավերից լավագույնները թե՛ հետախուզության, թե՛ հակահետախուզության, թե՛ այլ առումներով: Սխալ կլինի պնդել, թե անցած տասնամյակներում իրականությունը լիովին այդպիսին է եղել, այսինքն՝ իդեալական սահմանմանը համապատասխա: Բայց տարածված պատկերացումը գոնե մինչև վերջին տարիներն այդպիսին էր:

Իսկ հիմա... ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի քմահաճույքով ԱԱԾ-ն, պարզվում է, զբաղվում է կրոնածիսական արարողության, այդ թվում՝ պատարագի կանոնիկ բովանդակությունը «սրբագրելով»: Ու ընդհանրապես, ամբողջ իրավապահ համակարգը լծվել է անհասկանալի հանձնարարություններ հանձն առնելով, ինչը հիմնիվեր ոչնչացնում է այդ պետական կառույցների՝ որպես ինստիտուտի վարկն ու կերպարը: Ավելին, նման հանձնառության ստանձնումը պետական այդ կառույցների ինստիտուցիոնալ նկարագրի ինքնաոչնչացման նման մի բան է:

Բայց միայն ԱԱԾ-ն չէ հարցը: Ավելին, միայն ուժայինները չեն հարցը: Նայեք Հայաստանի ամբողջ պետական համակարգին, պետական հաստատություններին կամ այն ամենին, ինչ դրանցից մնացել է: Փաշինյանի իշխանավարման շրջանում չի մնացել որևէ պետական հաստատություն, որևէ ինստիտուտ՝ լինի դա նախարարություն, ճյուղային գերատեսչություն, մասնագիտացված գործակալություն, ուժային ու իրավապահ մարմին, որը բովանդակային, կադրային, գործառութային ու մասնագիտական կազմաքանդման ենթարկված չլինի: Այսինքն, պետական ինստիտուտները, կառույցները հետևողականորեն դարձրել են 1 անձի քմահաճույքները սպասարկող, ինստիտուցիոնալ հիշողությունից զուրկ, ինչ-որ անհասկանալի հիմնարկություններ:

Գիտեք, ի վերջո, մի օր ավարտվելու է նաև Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարումը: Այդպես լինում է բոլոր իշխանությունների հետ՝ մի օր ուշ, մի օր շուտ: Եվ Հայաստանում լինելու է մեկ այլ իշխանություն: Եվ այդ հաջորդ իշխանությունը, ով կամ ինչ ուժ էլ այն գլխավորի, կանգնելու է դաժան իրողության առջև: Երկրի հաջորդ իշխանությունը հարկադրված է լինելու լրիվ զրոյից, իսկ որոշակի դեպքերում՝ «մինուսից» սկսել պետականաշինությունը: Այլ կերպ արդեն անհնար է, քանի որ Փաշինյանի իշխանավարման հետևանքով այդ բոլոր կառույցները ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ բարոյահոգեբանական նկարագրի առումով դարձել են անպիտան ու անընդունելի, անվստահելի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտությունԻշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. ՕրբանԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ ՀակոբյանՊուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. ԶելենսկիԽնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԱշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, պարո´ն Զելենսկի. Իրանի արտգործնախարարԱրկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ 2018թ. մայիսի 8-ից առայսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության․ Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ Կարապետյան20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Ընտրություններին համապատասխան վերաբերմունք ենք դրսևորելու իշխանությունների հանդեպ․ Հրայր ԿամենդատյանՄեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալՊարգևավճարը չունի վերին շեմ, իրավական սահմանափակումները բացակայում են․ Արեգ ՍավգուլյանՊատմական շրջադարձ ԵՄ-ում. Քամու և արևի էներգիան առաջ են անցել հանածո վառելիքիցՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը միացել են հազարավոր մարզիկներ (տեսանյութ) Հանրային դաշինք. Միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնությունԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Տիկին Թագուհի Ասլանյանի հետ զրուցել ենք հետվճարի շուրջ իշխանական խարդախությունից. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունըԹուրքիան բաց տեքստով հաստատեց միջամտությունը Հայաստանի ընտրություններին«Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդինԲերքի երաշխավորված մթերում է նախատեսում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը. «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան»Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում․ Հայկ ՄամիջանյանԹուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինըԿանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո 300,000 նոր աշխատատեղ բոլորի համար․ «Մեր ձևով» Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցըԹոշակառուները կարող են բիզնես անել` թոշակն աշխատել․ կարևորը Արսեն Թորոսյանը ֆոկուս անի ու պարգևավճար ստանա․ Աշոտ ՄարկոսյանՔիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր