Լրահոս
Կարևոր


«Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բավականին ծավալուն փաթեթ է հրապարակվել, և միջին վիճակագրական քաղաքացին այս փաթեթների հետ ծանոթանալիս շատ հնարավոր է, որ ճիշտ եզրահանգումներ, դատողություններ չկարողանա անել և չկարողանա կողմնորոշվել, թե ինչի մասին է այդ փաթեթը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը, երբ անդրադառնում ենք օրերս կառավարության կողմից՝ Արցախի հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթային փաթեթի հրապարակմանը։

Ընդգծում է՝ մինչ դրա հրապարակումը իշխանության տարբեր դեմքեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի շարք թեզեր էին առաջ քաշում։ «Ասում էին, որ միջազգային մեր բոլոր գործընկերները, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները մինչ այդ էլ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Այս փաթեթների հետ ծանոթանալուց և մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո շատ մեծ երևակայություն ունենալու պարագայում էլ նման եզրահանգման դժվար է հանգել։ Երկրորդ պնդումն այն էր, որ «նախկինների» ժամանակ բանակցային պրոցեսի ընթացքում Արցախը ճանաչվել, շատ վաղուցվանից եղել է Ադրբեջանի կազմում։ Այս փաստաթղթերը վկայում են այն մասին, որ նման պնդումները սուտ են եղել, իրականության հետ, ընդհանուր առմամբ, կապ չեն ունեցել, որովհետև թե՛ Մինսկի խմբի համանախագահող երկրների, թե՛ մեր իշխանության գործադրած ջանքերը ցույց են տալիս, որ ամեն դեպքում բանակցային պրոցեսի ընթացքում փորձել ենք հնարավորինս մեր երկրի շահերից բխող քայլեր իրականացնել՝ մեզ համար էլ ավելի շահավետ դիրքեր ունենալու համար։ Հիմա փաստացի ստացվում է, որ գործող իշխանության ժամանակ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, և գործող իշխանության այն թեզերը, որոնք մինչ այժմ նրանք առաջ էին քաշում, հօդս են ցնդել։ Ոչ ոք «նախկինների» կառավարման օրոք Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել։ Եթե հրապարակված փաստաթղթերի գոնե կեսը կարողանայինք կյանքի կոչել, շատ ավելի շահավետ դիրքերում կլինեինք, քան հիմա»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ ո՞րն էր գործող իշխանությունների ակնկալիքը, որ փորձագիտական հանրույթը և լրատվամիջոցները չեն ծանոթանալո՞ւ այս փաստաթղթերին, և չեն ներկայացնելո՞ւ հանրությանը։ «Հույսը դնում են նրա վրա, որ մարդկանց մեծ մասն ուղղակի չի կարդալու դրանք և մնալու է այն թեզերի ներքո, որոնք մինչ այժմ նրանց հրամցվել են։ Թե՛ փորձագիտական, թե՛ լրատվական դաշտերը տևական ժամանակ այս հարցը պետք է օրակարգում պահեն և փորձեն հնարավորինս տարբեր ասպեկտներով, որքան էլ դժվար լինի, ինչ-որ փուլում նույնիսկ հոգնեցնող, հասարակությանը հասցնել այն թեզը, որ փաստացի գործող իշխանության կատարած քայլերի արդյունքում է, որ հայտնվել ենք այս իրավիճակում։ Նաև ասում են՝ այդքան հեշտ հարց էր Արցախի հարցը, դուք լուծեիք։ Այստեղ նույնպես մեծ մանիպուլ յացիա կա։ Պատկերավոր նկարագրեմ։ Պատկերացնենք՝ ինչ-որ լաբորատորիայում ենք աշխատում և գիտահետազոտական բարդ խնդիր ենք փորձում լուծել, պայմանական ասած՝ ռոբոտ շուն ստեղծել։ 30 տարի մեր գիտնականների խումբը աշխատում է այդ նախագծի վրա։

Փոխվում է ղեկավար կազմը, դրանից հետո մեր ամբողջ նախագիծը հօդս է ցնդում, և նույն ղեկավարությունն ասում է՝ եթե այդքան հեշտ էր, նախկինում այդ ռոբոտ շունը ստանայիք, ինչո՞ւ եք մեզ մեղադրում։ Մեր քննարկած հարցի կոնտեքստում, փաստացի, գործող իշխանությունն է ասել, որ իր սեփական կետից է սկսում բանակցությունները, այսինքն՝ լաբորատորիա մտնելու առաջին իսկ օրվանից ասել են՝ մենք ավելի լավ ալգորիթմ գիտենք այս բարդ խնդիրները լուծելու համար և այդ ճանապարհով ենք գնում։ Նախկինում կատարված ամբողջ գործընթացը դրել են մի կողմ և փորձել են իրենց ալգորիթմով առաջ շարժվել։ Իսկ վերջնարդյունքում ունեցանք սարսափելի իրավիճակ՝ Արցախի կորուստ և էթնիկ զտում։ Այդքանից հետո էլ ասում են՝ հեշտ խնդիր է, այն ժամանակ լուծեիք։ Դա նույնն է, որ Էյնշտեյնին մեղադրենք ու ասենք՝ եթե հեշտ էր հարաբերականության տեսությունը, ինչո՞ւ ես 20 տարի աշխատել այդ նախագծի վրա, կարճ ժամանակում լուծեիր։ Ոչ ոք չի ասում, որ Արցախի հարցը շատ հեշտ հարց է, եթե հեշտ լիներ, մարդիկ լուծած կլինեին։ Այլ խնդիր է, որ փորձում ես մտնել այդ պրոցեսի մեջ, քեզ բարձր որակավորում ունեցող դիվանագետի տեղ ես փորձում դնել և այդ հարցը քո ալգորիթմով լուծել՝ խաչ քաշելով Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա, երեսուն տարվա փոքր ու մեծ ձեռքբերումների վրա, որոնք ունեցել ենք բանակցային գործընթացում։ Այսքանից հետո ասել, որ հեշտ խնդիր է, դուք լուծեիք, պարզապես մանիպուլ յացիա է։ Հանրային, քաղաքական դաշտում գիտակից, խելացի ու տրամաբանություն ունեցող մարդ չեմ ճանաչում, որը կասի՝ Արցախի հարցը հեշտ հարց է։ Բոլորն էլ գիտակցում են, որ այդ խնդիրը լուծելու համար շատ մեծ ջանքեր էր պետք կիրառել»,-հավելում է նա։

Ընդգծում է՝ իրավիճակը ճշգրիտ, սթափ գնահատելու և ստրատեգիական որոշումներ կայացնելու լուրջ խնդիր կար ու կա մեր ռազմաքաղաքական ղեկավարության մեջ, ինչն էլ հանգեցրել է այս իրավիճակին։ «Տպավորություն ունեմ, որ գործող իշխանությունը մի բան էլ ուրախ է, որ նման ելք է ունեցել Արցախյան հարցը։ Ասում են՝ ազատվել ենք մեր վզին փաթաթված թոկից։ Պատկերացնենք, որ մեր բանակը կարողացել է ջախջախիչ պարտության հասցնել Ադրբեջանին, և վերջինս հետ է կանգնել, ինչպես Ապրիլ յանի ժամանակ տեղի ունեցավ։ Հարձակվեցին, պատասխանը ստացան, սսկվեցին։ Հիմա իմ նշած իրավիճակում այդ թոկն ավելի սեղմեցի՞նք, թե՞ ավելի թուլացրեցինք։ Ըստ տրամաբանության, ավելի պետք է սեղմած լինեինք, եթե որոշակի հաջողություններ ունենայինք պատերազմի ժամանակ։ Սա մեզ թույլ է տալիս ենթադրել, որ ի սկզբանե որոշումը կայացված է եղել, որ ազատվենք այդ թոկից։ Այսինքն, չենք կարողանալու խնդիրը նորմալ լուծել, լավ առիթ է, այսպես ասած, թոկից ազատվելու։ Դա ինչ-որ պահի պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա»։

Խոսելով մանիպուլ յացիաների և պատերազմի մասին՝ չէինք կարող չհարցնել նաև այն մանիպուլ յացիաների մասին, որոնք արվում են պատերազմում զոհվածների թվի մասով։ Նիկոլ Փաշինյանը մինուսպլ յուս հիսուն է ասում, այլ քպականներ տարբեր թվեր են հրապարակում։ «Կարծում եմ՝ ընդամենը թվերի մեջ խճճելու, ժամանակ առ ժամանակ մարդկանց տարբեր ինֆորմացիաներ տրամադրելու համար է արվում, որպեսզի միջին վիճակագրական քաղաքացին խճճված լինի։ Իշխանությունն է տիրապետում ճշգրիտ թվերին։ Եթե դրանք հրապարակած լինեին, եթե զոհերի անունները հրապարակած լինեին, ինչպես Ապրիլ յան պատերազմից հետո, պարզ է, որ նման շահարկումները հնարավորինս քիչ կլինեին։ Իրենք չեն արել այդ գործողությունը։ Ավելին՝ Ալեն Սիմոնյանը մի թիվ է ասում, Անդրանիկ Քոչարյանն այլ թիվ է ասում, քննչական կոմիտեն ժամանակ առ ժամանակ մեկ այլ թիվ է ասում։ Ստացվում է, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը փաստացի ինքն էլ այդ թվերին կա՛մ չի տիրապետում ինչ-ինչ պատճառներով, կա՛մ էլ մտածված մանիպուլացնում է, որպեսզի հասարակությանը խճճի։ Հետո էլ բողոքում են, թե մարդկանց համար կարևոր չէ զոհվածների իրական թիվն այն դեպքում, երբ իրենք են այդ իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը, եթե խճճում են բոլորիս, ապա ինչո՞ւ են նեղանում, որ այս կամ այն մարդիկ ժամանակ առ ժամանակ տարբեր թվեր են հրապարակում։ Այստեղ պատասխանատվությունն իշխանության դաշտում է։ 21-րդ դարում ենք ապրում, ու նման տեղեկություն ճշտելը, մարդկանց անուն-ազգանունները հինգ տարվա մեջ հրապարակելը բարդ գործընթաց չպետք է լիներ, բայց փաստացի մինչ այս պահը զոհերի անուն-ազգանուններով ցուցակ չունենք։ Այնքան հերոսական դրվագներ են եղել տարբեր ուղղություններով, բայց դրանց մասին չի խոսվում։ Իշխանությունը հասարակությանը հրամցնում է, որ դասալիքներ ու լրտեսներ են եղել։ Դու պետք է կարողանաս կառավարել այդ երևույթները, ոչ թե մեղքն ուղղես մի քանի հոգու վրա, թե՝ նրանք դավաճանեցին, ու ասես՝ իսկ մենք մեղավոր չենք»,-եզրափակում է Վիտալի Մանգասարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» ՇարժումԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասին«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԿուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է