Լրահոս
Կարևոր


Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կինոինդուստրիայի զարգացումը համաշխարհային մասշտաբով վաղուց արդեն գերազանցել է զուտ մշակութային կամ գեղարվեստական ոլորտի սահմանները՝ դառնալով արդի աշխարհի տնտեսության, հանրային դիվանագիտության, կրթության, նորարարության ու ազգային ինքնության ամրապնդման կարևորագույն գործոններից մեկը։

Կինոն՝ որպես արվեստի ձև, բովանդակության տարածման հզոր միջոց և տնտեսական առանձին ենթաճյուղ, ժամանակի ընթացքում փոխել է միլիոնավոր մարդկանց մտածողությունն ու աշխարհընկալումը։ Կինոարտադրության համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք կարողացել են ռազմավարական մոտեցում ցուցաբերել այս ոլորտի զարգացման հարցում, ոչ միայն ստեղծել են մրցունակ կինոարտադրանք ու մշակութային արտահանում, այլև ապահովել են տնտեսական աճի, զբոսաշրջության, կրթության, ստեղծարար արդյունաբերության և նույնիսկ պետական հեղինակության ամրապնդման նոր հնարավորություններ։

Այս համատեքստում Հայաստանի կինոոլորտի զարգացման հիմնախնդիրները, մարտահրավերները և հեռանկարները ձեռք են բերում ոչ միայն մշակութային, այլև ռազմավարական, ազգային և տնտեսական հնչեղություն։ Հայաստանը, որն ունի հարուստ կինեմատոգրաֆիական ավանդույթներ և ճանաչելի անուններ համաշխարհային կինոյի պատմության մեջ, անկախության տարիներից ի վեր կանգնած է եղել կինոարտադրության ոլորտի համալիր խնդիրների առաջ։

Խորհրդային տարիներին հայկական կինոյին հաջողվել էր ստեղծել այնպիսի կինոմատոգրաֆիական ժառանգություն, որը շարունակաբար գնահատվում է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում՝ դառնալով ազգային ինքնության, պատմական հիշողության և ստեղծարարության խորհրդանիշ։ Սակայն անկախության տարիներին՝ տնտեսական ու ֆինանսական ծանր վիճակի, պետական քաղաքականության անկայունության և ոլորտի ինստիտուցիոնալ թուլության պայմաններում, կինոարտադրությունը Հայաստանում հայտնվեց լուրջ ճգնաժամի մեջ։ Դա արտահայտվում է կինոֆիլմերի արտադրության ծավալների կտրուկ նվազմամբ, որակի անկմամբ, ֆինանսավորման բացակայությամբ, տեխնիկական հագեցվածության հնեցմամբ, կրթական համակարգի և մարդկային ռեսուրսների թուլացմամբ, ինչպես նաև միջազգային շուկաներ դուրս գալու հստակ ռազմավարության բացակայությամբ։

Կինոինդուստրիայի զարգացման կարևորությունն արտահայտվում է մի շարք փոխկապակցված մակարդակներում։ Առաջին հերթին կինոն ազգային ինքնության, պատմության և մշակույթի ներկայացման և պահպանման բացառիկ միջոց է։ Հայաստանի համար, որն ունի բարդ պատմաքաղաքական անցյալ, բազմաշերտ ինքնություն և աշխարհասփյուռ համայնքներ, կինոարտադրությունը կարող է դառնալ ազգային գաղափարների, արժեքների ու պատմության ժամանակակից փոխանցման ամենաարդյունավետ հարթակը։ Բայց այդպես էլ մեր կինոարտադրությունը դուրս չի գալիս կենցաղային մակարդակի սերիալային ճահճից, որտեղ գերիշխում են քրեական բարքերն ու ատելության վրա հիմնված պատմությունները, որոնք հոգեբանական առումով բացասական ազդեցություն են ունենում հասարակության վրա, իսկ մյուս կողմից՝ պրիմիտիվացնում մարդկանց մտածելակերպը։ Ու այդ բացասական ազդեցության կրողը հիմնականում երիտասարդ սերունդն է, որի շրջանում շատ արագ արմատավորվում են սերիալներում ցուցադրվող բարքերն ու գռեհկաբանությունը։ Այնինչ, կինոն կարող է ներկայացնել Հայաստանի պատմական փորձառությունը, Հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած շրջադարձային եղելությունները, Ցեղասպանության հիշողությունը, անկախության ու ազատամարտերի թեմաները, ժամանակակից սոցիալական և մշակութային խնդիրները, ներգաղթի և արտագաղթի պատմությունները՝ դառնալով միաժամանակ ազգային ինքնության վերաիմաստավորման և համաշխարհային լսարանի հետ երկխոսության հզոր գործիք։

Կինոն նաև կարող է նպաստել հաշտեցման և համերաշխության գաղափարների տարածմանը՝ ներկայացնելով բազմակարծություն, մարդասիրություն, հանդուրժողականություն և արդարություն։

Մյուս կողմից էլ՝ կինոինդուստրիայի զարգացումը կարող է ապահովել տնտեսական նոր հնարավորություններ, ստեղծել աշխատատեղեր, խթանել փոքր և միջին բիզնեսի զարգացումը, նպաստել նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին։ Կինոարտադրությունը ներառում է բազմաթիվ ենթաոլորտներ՝ սցենարի կազմում, ռեժիսուրա, օպերատորական արվեստ, մոնտաժ, հնչյունավորում, վիզուալ էֆեկտներ, հանդերձանք, դեկորացիա, լուսանկարչություն, լուսային տեխնոլոգիաներ, մարքեթինգ, դիստրիբուցիա և այլն։ Այս ամբողջ շղթան կարող է դառնալ տնտեսական զարգացման շարժիչ ուժ, եթե ապահովվի անհրաժեշտ ներդրումներ, պետական խրախուսանք, մասնավոր հատվածի ներգրավում և միջազգային համագործակցություն։

Բացի այդ, կինոարտադրության զարգացումը կարող է խթանել կինոտուրիզմը, արտաքին ներդրումները, համատեղ արտադրությունները, ինչպես նաև նպաստել հայաստանյան ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, երկրի դրական իմիջի ձևավորմանը։

Հայաստանի կինոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներից է ֆինանսավորման պակասը։ Չնայած պետական որոշակի ծրագրերի առկայությանը, ոլորտը դեռևս կախված է ոչ կայուն, հաճախ միանվագ ֆինանսական հոսքերից, որոնք չեն ապահովում երկարաժամկետ պլանավորում և որակյալ արտադրանք։ Ֆինանսավորման անբավարարությունը հանգեցնում է նրան, որ շատ տաղանդավոր ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ և դերասաններ ստիպված են արտագաղթել կամ ժամանակավորապես համագործակցել այլ երկրների կինոընկերությունների հետ, ինչը Հայաստանի համար նշանակում է մարդկային կապիտալի կորուստ և «ուղեղների արտահոսք»։

Կինոինդուստրիայի կառավարման և քաղաքականության առումով ևս Հայաստանի առջև կանգնած են մի շարք մարտահրավերներ։ Ոլորտը չունի միասնական, համակարգված ռազմավարություն, որը կներառեր կրթություն, արտադրություն, դիստրիբուցիա, միջազգային համագործակցություն և շուկայի զարգացում։

Պետական մարմինների միջև պատասխանատվությունների ու գործառույթների բաշխման հստակեցման պակասը, կինոքննարկումների ու ֆինանսավորման մրցութային համակարգի թափանցիկության խնդիրները, միջազգային փառատոնների ու շուկաների հետ կապերի խզումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ շարունակականության բացակայությունը ստեղծում են պայմաններ, երբ հաջողված նախագծերը ընդամենը եզակի դեպքեր են դառնում։

Հայաստանում կինոարտադրության տեխնիկական հիմքը մեծամասամբ հնացած է։ Տեխնոլոգիաների արագ զարգացումը պահանջում է արդիական սարքավորումներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, նորարարական մոտեցումներ և ժամանակակից արտադրական մշակույթ։ Շատ դեպքերում կինոնախագծերը ստիպված են օգտվել արտասահմանյան տեխնիկական ռեսուրսներից, ինչը մեծացնում է արտադրության ծախսերը, բարդացնում կազմակերպչական աշխատանքները և սահմանափակում տեղական մասնագետների զարգացման հնարավորությունները։

Բացի այդ, կինոակադեմիական կրթությունը Հայաստանում դեռևս չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին, ինչը բարդացնում է երիտասարդ տաղանդների հայտնաբերումը, կրթումը և ոլորտում պահպանումը։

Կինոարտադրության հետ կապված խնդիրներից է նաև տեղական շուկայի փոքրությունը։ Հայաստանում կինոթատրոնների քանակը սահմանափակ է, մուլտիպլեքսների և ժամանակակից կինոդահլիճների պակասը խոչընդոտում է լայնածավալ դիստրիբուցիան և տեղական կինոարտադրանքի սպառումը։ Բացի այդ, հասարակության գնողունակության ցածր մակարդակը հաճախ սահմանափակում է կինոթատրոն այցելելու հնարավորությունը, ինչը նվազեցնում է կինոարտադրողների եկամուտները և հետագա ներդրումների խթանները։

Այս իրավիճակը բարդացնում է նաև միջազգային շուկաներ դուրս գալու հարցը, քանի որ կինոարտադրության ծախսերը հաճախ չեն արդարացվում տեղական եկամուտներով, իսկ արտահանման հնարավորություններն ու արտասահմանյան փառատոններում հաջողությունները դեռևս անկայուն և էպիզոդիկ բնույթ ունեն։

Մեծ խնդիր է նաև հայաստանյան կինոնախագծերի միջազգային մրցունակության ապահովումը։ Գլոբալիզացիայի պայմաններում կինոշուկան դարձել է ծայրահեղ մրցակցային, որտեղ ոչ միայն որակն է վճռորոշ, այլև արտադրության մարքեթինգային ռազմավարությունը, փառատոնային քաղաքականությունը, միջազգային կապերը, արտասահմանյան մասնագետների ներգրավումը և համատեղ արտադրությունների կազմակերպումը։

Հայաստանի կինոարտադրողներն ու ռեժիսորները հաճախ չունեն բավարար ռեսուրսներ և փորձ՝ միջազգային շուկայի պահանջներին համապատասխանելու, լեզվական, մշակութային և տեխնիկական խոչընդոտները հաղթահարելու համար։ Արդյունքում, հայկական կինոն հաճախ մնում է լոկալ շրջանակներում՝ չօգտագործելով միջազգային հանրության ուշադրությունը, համաշխարհային փառատոնների հնարավորությունները և համաֆինանսավորման գործիքները։

Կինոինդուստրիայի զարգացման համար անհրաժեշտ է նաև պետական և մասնավոր հատվածի համագործակցության նոր մոդելների ներդրումը։ Պետությունը կարող է ստեղծել հարկային արտոնություններ, համաֆինանսավորման ծրագրեր, կրթական ու տեխնիկական ինկուբատորներ, որոնք կխթանեն մասնավոր ներդրումների ներգրավումը ոլորտ։ Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածը պետք է ակտիվորեն մասնակցի արտադրության, դիստրիբուցիայի և շուկայավարման գործընթացներին՝ ապահովելով նորարարություն, մրցակցային մոտեցում և շուկայի պահանջարկին հարմարեցված բովանդակություն։ Այս համագործակցությունը կարող է նաև նպաստել համատեղ արտադրությունների իրականացմանը՝ ներգրավելով Սփյուռքի և արտասահմանյան կինոարտադրողների ռեսուրսները։

Ուշադրության է արժանի նաև կինոյի դերը ժամանակակից հասարակության կրթական և սոցիալ-մշակութային կյանքում։ Կինոն կարող է ծառայել որպես հանրային կրթության, արժեքների ձևավորման, պատմական հիշողության, ազգային ինքնության և քաղաքացիական գիտակցության հզոր գործիք։ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել կինոդպրոցների, կինոկրթական ծրագրերի, ֆիլմային ակումբների, երիտասարդական մրցույթների և սեմինարների ցանց, որը կնպաստի նոր սերնդի ստեղծարարության զարգացմանը, կինոարվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը և ոլորտի մարդկային կապիտալի հզորացմանը։ Այս գործընթացը կարող է ապահովել նաև հասարակության լայն շերտերի ներգրավումը կինոարտադրության մեջ՝ ձևավորելով ստեղծարար արդյունաբերության ամբողջական էկոհամակարգ։

Հայկական կինոինդուստրիայի զարգացմանը խանգարում է նաև հեղինակային իրավունքի պաշտպանության անբավարարությունը, «հակապիրատական» մեխանիզմների թուլությունը, օրենսդրական անորոշությունները, որոնք հաճախ զսպում են ստեղծարարների նախաձեռնողականությունը և ներդրողների վստահությունը։

Կինոարտադրության ոլորտը նաև կարիք ունի օրենսդրության արդիականացման, միջազգային չափանիշներին համապատասխան համակարգերի ներդրման, կինոժապավենների, սցենարների և այլ մտավոր արտադրանքի իրավական պաշտպանության ապահովման, ինչպես նաև նորարարությունը և ստեղծարարությունը խրախուսելուն։

Վերջապես, կարևոր է ընդգծել, որ կինոինդուստրիայի զարգացումը Հայաստանում կարող է դառնալ ոչ միայն մշակութային վերածննդի, այլև տնտեսական, սոցիալական և ազգային անվտանգության ամրապնդման հզոր գործիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» ՇարժումԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասին«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԿուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. Ղազինյան