Լրահոս
Կարևոր


Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին

Վիդեո

«Այնպես չի, որ բոլոր ուժերը բոլոր ուժերի հետ կարողանում են ձեւավորել դաշինքներ, սա ակնհայտ է, բայց դաշտում մենք տեսնում ենք հնարավորություններ, որ իրար հարող ուժերը որոշակի կոմպրոմիսների գնալով տարատեսակ ծրագրային մոտեցումների իմաստով՝ կարող են ձեւավորել դաշինք: Մենք մի ուժ ենք, որը վերջին տարիներին Հայաստանում ձեւավորել է ամենահաջողակ դաշինքը, գիտենք՝ դա ինչպես է արվում, ունենք այդ փորձը, ամենօրյա ռեժիմով ստեղծող մեր քաղաքական բովանդակությունը բազմաթիվ ուժեր կիսում են, այդ եզրերը կան»,- ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Բացառելու իմաստով կարող եմ վստահ ասել՝ բացառում ենք, որ գործող իշխանության հետ որեւէ բան կանենք: Մի առիթով էլի ասել եմ, որ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա»,-ընդգծեց նա:

Մարուքյանը, պատասխանելով լրագրողի հարցին, հիշեցրեց, որ դեռեւս 2021 թ․ դիմել էր Սերժ Սարգսյանին  եւ Ռոբերտ Քոչարյանին եւ հորդորել չմասնակցել ընտրություններին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, այժմ էլ նույն բանը հայտարարել է «Միասնության թեւերը»՝ ի դեմս Արման Թաթոյանի, նույն բանի մասին խոսել էր նաեւ Միքայել սրբազանը, որն այժմ բանտում է. «Վերջին մեկ տարին այդ հարցը չենք բարձրաձայնում, որովհետեւ, եթե մի բան ակտուալ էր 2021թ, այլևս ակտուալ չէ 2026թ»:

Ճեպազրույցը՝ տեսանյութով

 

Մարուքյանը նաեւ հավելեց. «Հիմա իշխանությունը միայն  ընտրվելու մի շանս ունի, որ բոլոր ընդդիմադիր ուժերը՝ մի 30 ուժ, առանձին գրանցվեն, իշխանությունն ընտրվում  է, մեկ էլ, որ քիչ մարդ գնա ընտրատեղամաս: Հիմա եթե երկրորդ նախագահը, իրեն հարող ուժերը, բնականաբար, մենք իրենց հարող ուժ չենք, համախմբում է իր շուրջը, թող համախմբի, ձայնը տանի… Ինչ վերաբերվում է ընդդիմադիրների արած սխալներին, ընդդիմադիր դաշտում մենք ունենք 2 պրոբլեմ ՝մեծամտություն եւ մանկամտություն: Մի ծայրում մանկամտությունն է, մյուս ծայրու՝մ մեծամտությունը, իսկ մեզ պետք է ոսկե միջինը… Ես վստահ եմ՝ ինձ հետ սեղանի շուրջ նստած ցանկացած մարդու կհամոզեմ իմ ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Իհարկե, ես չունեմ այնպիսի պնդում, որ ինձ հակառակը համոզեն, ես չեմ ասում՝ համախմբվեք, եկեք ես ձեզ առաջնորդեմ, չեմ ասում՝ միայնակ կփոխենք իշխանությունը…»:

Համագումարն ամբողջությամբ  

«Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԽնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել