Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի կամ նրա հետ քննարկեր Արցախի կարգավիճակի հարցը, երբ Նիկոլի ձեռքում ոչինչ չկա, բացի վախից և ամեն ինչ ստորագրելու պատրաստակամությունից․ Միքայել Մինասյան

Հասարակություն

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Մոսկվայում այսօր կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանը։ Գրառումը՝ ստորև․

«Հարցնում եք՝ որպես պետություն ի՞նչ օգուտ ստացանք այսօրվա հանդիպումից և, ընդհանրապես, Նիկոլը, որն այսօրվա հանդիպման առաջնահերթություն էր ներկայացնում գերիների ու պատանդների վերադարձը, ինչո՞ւ գոնե 1 գերու վերադարձի հարց չկարողացավ լուծել:

Հարց. իսկ ինչո՞ւ պետք է գերիներին վերադարձնեին կամ որևէ հայամետ լուծում առաջարկեին: Եկեք լինենք անկեղծ և գոնե մեկ անգամ իրականությանը նայենք բաց աչքերով:

 

Հանդիպել են երեք մարդ։ Մեկի ձեռքում ոչինչ չկա՝ բացի վախից և ամեն ինչ ստորագրելու և կատարելու պատրաստակամությունից։ Մյուս երկուսին միավորում է սրա նկատմամբ զզվանքը։ Մեկինը՝ թշնամական, մյուսինը՝ դասակարգային։

Դեկտեմբերի 1-ից հետո նոր ոչինչ չի կատարվում։ Հայաստանցիները որոշել են, որ իրենց պետք է շարունակի ներկայացնել իրենց որդիներին ու ամուսիններին զոհաբերած, հայրենիքը դավաճանած և արցախյան պատերազմը պարտությամբ ավարտած ոչնչությունը։ Մյուս երկրներն էլ օգտվում են այս իրավիճակից որքան կարողանում են։

Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի։ Որովհետև Նիկոլը չէ՞ր ստորագրի Մեղրիի միջանցքի հանձնման փաստաթուղթը։ Նա արդեն այն ստորագրել է և նորից կստորագրի հայտնի պատճառներով։

Ինչո՞ւ պետք է քննարկեին Արցախի կարգավիճակի հարցը։ Որովհետև եթե չքննարկեին, Նիկոլը ի՞նչ պետք է աներ։ Ճիշտ եք, ոչի՛նչ։ Նիկոլը ծնկած ղեկավար է և գտնվում է մի սենյակում, որտեղ սեղանի շուրջ նստած մարդկանց հետ չունի հավասար հարաբերություններ՝ մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել:

Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։

 

Ավելին, իսկ ինչո՞ւ պետք է Նիկոլը փորձեր խնդրել կամ համառեր մեր 115 գերու վերադարձը։ Այս օրերին գերիների հարազատները և բարեկամները պետք է Նիկոլին օր ու արև չտային, որովհետև նա միայն այդ լեզուն է հասկանում:

Հետևաբար հերիք է անվերջ դժգոհել, պետք է գործել:

Հայաստանի հնարավորությունների պատուհանը փակվել է դեկտեմբերի 1-ին և այն չի բացվի Նիկոլի օրոք։

Ավելին, ամեն օր ավելի վատ է լինելու։

Հ.Գ. նկարում դրվագ է Նիկոլ-Ալիև «կիրթ ու կառուցողական» © հարաբերություններից»։

Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը