Թոխմախի գերեզմաններում կրակոցներ են հնչել

Երևանում այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենաներ կան կայանված, որոնց վրա կրակոցի հետքեր կան:

Ոստիկանները նշված հյուրանոցի կայանատեղիում հայտնաբերել են Mercedes AMG GL 42 մակնիշի E 001 AA 190 RUS համարանիշի, իսկ հյուրանոցային համալիրի մուտքի մոտ՝ Mercedes G 500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշի ավտոմեքենաներ: Այս պահին նշված ավտոմեքենաները զննում են քննիչները:

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ կրակոցները հնչել են Թոխմախի գերեզմաններում, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:

Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:  

Լրահոս
Samsung-ը և Tesla-ն նոր սերնդի ավտոմեքենաների համար «ուղեղներ» կստեղծեն Չե՛նք թողնի, զոհված հերոս նահատակների անունով երդվում ենք. Սեյրան Օհանյան Միայն հզոր բանակով, ժամանակակից սպառազինությամբ և զարգացող ռազմարդյունաբերությամբ մեր կամքը կարող ենք թելադրել թշնամիներին․ Արման Վարդանյան Հայտնաբերվել է զոհված զինծառայողների ևս 3 աճյուն Ռոբերտ Քոչարյանը բացահայտել է, թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին Դաժան դեպք Երևանի սրտում (տեսանյութ) Փոխգնդապետը, իմանալով մի խումբ զինծառայողների շրջափակման մեջ գտնվելու մասին, շտապել էր նրանց օգնության /տեսանյութ/ Ինչ թռուցիկներ են տարածված ամբողջ քաղաքում Քիմ Քարդաշյանի երկար պահված գաղտնիքը Լիլի Մորտոն ցույց է տվել իր... Քաղաքներ, որտեղ մեկնելու համար զբոսաշրջիկներն ամենաթանկ ավիատոմսերն են գնել Փակ քննարկում է եղել.արդյոք բուհերում դասերը կսկսվե ՞ն Իմ մարտական ընկերների անունից ասում եմ ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում․ Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի 29-ամյակի կապակցությամբ Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Թղթի վրա գրեք ու անձամբ կբերեք. Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողների հետ Եռաբլուրում /տեսանյութ/ Շրջադարձային հունվարի 28 Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info Ամենալավ ավտոն կեսրարիս ավտոն ա․ Լիլուն էլի շոպլիկանումա Մասնակցելու ենք և կրելու ենք. Ռոբերտ Քոչարյան Համաձայն չեմ, որ հանրային դժգոհության ալիքը մարում է. Արսեն Բաբայան. «Երկրի հարցը» Լքեցի դահլիճը, քանի որ չեմ կարող գտնվել մի վայրում, որտեղ նաև Աննա-Էրատոն է. Լիկա Թումանյան /Տեսանյութեր/ Սահմանադրական դատարանը նախադեպային որոշում է կայացրել Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային. Արմեն Աշոտյան Մի սկանդալի հետքերով․ Հանրապետությո՞ւն, թե խուժանապետությո՞ւն
Ամենադիտվածը