Մարիո Մանջուկիչը մոտ է «Միլանի» հետ պայմանագիր կնքելուն
Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին խաղացող Մարիո Մանջուկիչը մոտ է իտալական «Միլանի» հետ պայմանագիր կնքելուն, հաղորդում է ESPN-ը։
34-ամյա խորվաթ ֆուտբոլիստը կկնքի կես տարվա պայմանագիր։ Մանջուկիչն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա նախորդ ակումբը Քաթարի «Ալ Դուհաիլն» է, որը լքել է 2020թ․ հուլիսին։
Մանջուկիչը ակումբային կարիերայի ընթացքում անցկացրել է 497 պաշտոնական հանդիպում, խփել 197 գոլ, կատարել 84 գոլային փոխանցում։ 2007-2018-ին Խորվաթիայի հավաքականում հանդես եկած Մանջուկիչը 2018-ին ազգային թիմի հետ դարձել է աշխարհի փոխչեմպիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում