Արդյոք Առողջապահության նախարարն ազատման դիմում է գրել
ՔաղաքականությունՄամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Արսեն Թորոսյանն առաջիկայում կազատվի առողջապահության նախարարի պաշտոնից։ Ավելին, նշվում է, որ նախարարն արդեն դիմումը գրել է, որը փոխանցվել է վարչապետին։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, մեկնաբանելով լուրերը, ոչ հերքեց, ոչ հաստատեց դրանք․ «Նախարարն աշխատանքի է և կատարում է իր պարտականությունները: Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց նա:
Արդյոք վարչապետը ստացե՞լ է նախարարից ազատման դիմում, թե՞ ոչ՝ փորձեցինք պարզել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից․ «Մենք որևէ դիմում Առողջապահության նախարարից չենք ստացել»,- նշեց նա։
Ավելին՝ այստեղ