Լրահոս
Կարևոր


Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին Պետական եկամուտների կոմիտեի շուրջ ծավալվող իրադարձությունները հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում՝ մի շարք փոխկապակցված դրվագներից հետո, որոնք վերաբերում են ինչպես «Զվարթնոցի» մաքսային ծառայությանը, այնպես էլ Մեղրիի մաքսակետին և ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։

Ըստ առկա տեղեկությունների, նոյեմբերին «Զվարթնոցի» մաքսայինում արձանագրվել է հեռախոսների ներմուծում առանց մաքսային հսկողության։ Նշվում է, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանը իր միջնորդությամբ ՊԵԿ տեղափոխված «Զվարթնոցի» մաքսայինի բաժնի պետ Վահագն Սահակյանին հրահանգել է թույլ տալ նշված բեռի անցումը։ Վերջինս, ըստ նույն աղբյուրների, համապատասխան հանձնարարականը փոխանցել է իր ենթականերին։

Դեպքը բացահայտվել է «Զվարթնոցի» մաքսային վարչության պետի տեղակալի կողմից, որին կասկածելի են թվացել իրականացված գործողությունները։ Սկաների պատկերների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հեռախոսների անցումը առանց համապատասխան վերահսկողության։ Ըստ տեղեկությունների, դեպքի օրը դրա մասին զեկուցվել է, սակայն որևէ արձագանք չի եղել։

Դեկտեմբերի 10-ին ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է մաքսանենգության փաստը և ՊԵԿ պաշտոնյաների առնչությունը դրան։ Սակայն արդեն դեկտեմբերի 13-ին՝ մամուլում հրապարակումներից հետո, կոմիտեն հայտարարել է ծառայողական քննություն սկսելու մասին։ Միաժամանակ նշվում է, որ ՊԵԿ նախագահը դեռ նոյեմբերին տեղեկացված է եղել ոչ միայն միջադեպի, այլ նաև ներքին անվտանգության վարչության պետի մասնակցության վերաբերյալ հանգամանքներից։

Դեկտեմբերի 24-ին «Զվարթնոցի» մաքսայինում տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ։ Մամուլում գրվել է, որ կորպորատիվ միջոցառման ընթացքում վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը հայհոյել է հեռախոսների մաքսանենգության գործին առնչություն ունեցող անձանց։ Դրանից հետո բաժնի պետ Վահագն Սարգսյանը հարձակման է ենթարկել վարչության պետին, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք։

Հունվարի 15-ին իրավապահ մարմինները ձերբակալել են «Զվարթնոցի» մաքսայինի հինգ պաշտոնատար անձանց։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է ձերբակալությունների փաստը՝ առանց մանրամասներ հրապարակելու։ ՊԵԿ-ը, իր հերթին, հայտարարել է, որ գործը բացահայտվել է իրավապահների կողմից՝ ՊԵԿ տրամադրած նյութերի հիման վրա։

Թարմացված տվյալներով, ձերբակալվածներից երեքի նկատմամբ դատարանը ընտրել է կալանավորման խափանման միջոց։

Նշվում է նաև, որ ձերբակալվածների թվում գտնվող բաժնի պետը նախկինում աշխատել է քննչական մարմիններում և ՊԵԿ է տեղափոխվել ներքին անվտանգության վարչության պետի միջնորդությամբ՝ լինելով նրա մոտ ընկերներից մեկը։

Միաժամանակ, ըստ տարածված տեղեկությունների, իրավապահների հարցումներին ի պատասխան ՊԵԿ-ը երկու անգամ հայտնել է, թե դեպքի հետ կապված տեսաձայնագրությունները չեն պահպանվել։ Միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ տեսանյութերը առկա են, լրացուցիչ նյութեր են փոխանցվել քննչական մարմիններին։

«Զվարթնոցի» դեպքից բացի, մաքսանենգության ևս մեկ դեպք է արձանագրվել Մեղրիի մաքսակետում։ Ըստ տեղեկությունների, շուրջ 500 կիլոգրամ թանկարժեք տեխնիկա փորձ է արվել ներմուծել Հայաստան առանց որևէ ձևակերպման։ Այս գործի շրջանակում կալանավորված է Մեղրիի մաքսակետի պետ Հովհաննես Ամիրխանյանը, որը, ըստ հաղորդվող տվյալների, այդ պաշտոնում նշանակվել էր վերջերս՝ ՊԵԿ նախագահի որոշմամբ և ՊԵԿ առաջին բաժնի պետի միջնորդությամբ։ Նշվում է նաև, որ նա ՊԵԿ նախագահի մորաքրոջ որդին է։ Տարածված տեղեկությունների համաձայն, ՊԵԿում աշխատանքի է ընդունվել նաև նախագահի մյուս մորաքրոջ որդին, և նույն շրջանակներում շրջանառվում են պնդումներ, թե Մեղրիի դեպքի շուրջ նույնպես քննարկվում են այդ կապերը։

Առանձին դրվագ վերաբերում է ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։

Ըստ առկա տեղեկությունների, վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։ Նշվում է, որ Արթուր Հակոբյանի ենթակաները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջը պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինս ստիպել է իր ենթականերին սեփական միջոցներով վճարել սահմանված տուգանքը։

Այսպիսով, վերջին ամիսների ընթացքում ՊԵԿ-ում արձանագրվել են մի շարք փոխկապակցված միջադեպեր՝ մաքսանենգության, ծառայողական լիազորությունների չարաշահման և ներքին կարգապահության խախտումների վերաբերյալ։ Պաշտոնական մակարդակում հաստատվել են ձերբակալությունների և ծառայողական քննությունների փաստերը, մինչդեռ կոնկրետ դրվագների վերաբերյալ մանրամասները մնում են սահմանափակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունՆարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՀայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին «Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըՀայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Լիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացումԻնչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ Կարապետյան