Լրահոս
Կարևոր


Ոչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև 2026 թվականի հունվարի 4-ից արդեն անցել է մոտ երկու շաբաթ, սակայն դեռևս հայ հանրության մեջ կարծես կասկածներ կան՝ արդյո՞ք ՀՀ վարչապետի գլխավորությամբ և մի «վաշտ» եղբայրադավների մասնակցությամբ նոր աղանդ է ստեղծվում հայաստանյան կրոնական դաշտում։ Իմ դիտարկմամբ, այո, 2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետի կեցավայրում ստորագրված, թեև իրավաբանական ուժ չունեցող, սակայն իրենց ներքին կազմակերպչական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթը վկայում է հենց դրա մասին։

Աղանդ բառը վիրավորական է ընկալվում, սակայն ես դա «աբարոտկա խլելու» համար չեմ ասում, ինչպես դա անում են ՀՀ վարչապետը կամ այլ քպականները Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին խոսելիս։ Կհակադարձեն՝ ասելով, որ աղանդապետի ասածը մի քանի բարձրաստիճան հոգևորականներին է վերաբերում, սակայն դա նույնքան կեղծ ու շինծու է, որքան նրանց՝ Եկեղեցում բարենորոգում կատարելու մասին հայտարարությունները։ Ես պարզապես փաստ եմ արձանագրում, որ Հայաստանում ՀՀ վարչապետի առաջնորդությամբ այլևս գործում է «Եկեղեցու բարենորոգում» անունը կրող կրոնա-քաղաքական աղանդը, որը, ըստ իս, շատ հնարավոր է՝ շուտով նաև պետական գրանցում ունենա։

Ես չեմ բացառում, որ որոշ եղբայրադավ սրբազաններ կարող են Եկեղեցում բարեփոխումներ կատարելու ազնիվ մղումներ ունենալ, սակայն հենց այդ սրբազաններին հարցս ուղղեմ. սրբազան հայրեր, դուք իսկապես չեք տեսնո՞ւմ, թե ում նվագի տակ եք պարում, դուք չեք հասկանո՞ւմ, որ ձեզ օգտագործելով՝ նոր ազգակործան աղանդ է ստեղծվում։ Այդ ի՞նչ վախ է մթագնել ձեր միտքը։ Ո՞ւմ հետ եք ձեր ապագան կապել։ Հիմա էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերով եք հանդես գալիս և ուզում եք ասեք, որ Եկեղեցի եք բարենորոգո՞ւմ։ Ձեր կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացրած դատական հայցն արդեն իսկ փաստում է, որ դուք թեև դեռևս կարգալույծ չեք հռչակված, սակայն ավելի կտրված եք Եկեղեցուց, քան թե ինձ նման շատ կարգալույծ եղած հոգևորականներ։ Ոչ մի կարգալույծ հոգևորականի մտքով անգամ չէր անցնի դատական հայց ներկայացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Ես նույնիսկ չեմ հիշում, որ որևէ այլ կրոնական կազմակերպություն, որոնց մենք սովոր ենք աղանդ համարել, փորձեր դատական հայց ներկայացնել ընդդեմ Հայ եկեղեցու։ Ենթադրում եմ, որ դա ձեր աղանդապետի հիվանդագին երևակայության հերթական ազգակործան «աննախադեպ» քայլն է, որին դուք միացաք։ Չասեք, թե Գևորգ սրբազանն է հայցը ներկայացրել: Հայցը Գևորգ սրբազանը չի ներկայացրել, հայցը բոլորդ միասին եք ներկայացրել։ Ոչնչի հասնել դուք չեք կարող, քանի որ ձեր քրիստոսամարտ ընթացքն ի սկզբանե արդեն դատապարտված է ձախողման։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունՆարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՀայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին «Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըՀայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Լիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացումԻնչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան