ՀՀ-ում դասալքության համար պատիժը...

ՀՀ-ում դասալքության համար պատիժը կխստացվի. պարզաբանել է Քոչարյանը

 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունները։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ նախկինում 27 տարին լրացած ու բանակում չծառայածները համապատասխան գումարի դիմաց ՛՛ներում էին ստանում՛՛, սակայն այժմ որոշվել է այդ մոտեցումը դադարեցնել։

Քոչարյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Փոփոխությունների փաթեթը զինծառայությունից խուսափելը դարձնում է անիմաստ, խստացնելով հանդերձ՝ խոչընդոտներ են ստեղծվում արտերկրում ապրելու համար․ նրանք կամ պետք է վերադառնան ՀՀ, կամ ընդհանրապես չվերադառնան։

Նրա խոսքով՝ ըստ առաջարկվող փոփոխությունների՝ հայտարարված վարժական հավաքից խուսափելը պատժվում է կալանքով առավելագույնը 3 ամիս ժամկետով, պարտադիր զինծառայությունից կամ զորակոչից խուսափելը պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով։

Մյուս փոփոխությունները կապված են այն դրույթի հետ, որ զինծառայությունից խուսափած անձը կարող է ծառայության անցնելու տարբերակ ունենալ և ազատվել քրեական հետապնդումից։

՛՛Խստացնելով հանդերձ` տալիս ենք նաև ալտերնատիվ առաջարկ, գալիս եք մուծում այդ գումարը, որը երկու տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձի համամասնությամբ է, կամ գալիս եք, անցնում եք պայմանագրային ծառայության ու պետությունն է ձեզ վճարում դրա համար՛՛,-պարզաբանեց Քոչարյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ զինծառայությունից խուսափելը միջին ծանրության հանցանքից համարվելու է ծանր հանցագործություն, ինչը հնարավորություն կտա, որ հետախուզման մեջ գտնվող մարդկանց արտահանձնեն:

Լրահոս
Կյանքից թանկ միայն պատիվն է, իսկ պատվից բարձր միայն հայրենիքը. Արթուր Վանեցյան ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը. (տեսանյութ) Հայրենիքի դեմը չոքելու ես, բայց ներող չի լինելու. Արմեն Աշոտյան Կաննում բացվել է ստորջրյա արվեստի անվճար թանգարան ԱՄՆ ուշագրավ ակնարկը Հայաստանում տեղի ունեցողի մասին Ալիևը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդերները» Ինչքա՞ն է Օնիկ Գասպարյանի համբերության բաժակը լցվել, որ նման հայտարարություն է արել. Շարմազանով Ատամներում է գտնվում մարդու օրգանիզմի ամբողջ կալցիումի 99 տոկոսը Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները «Ես կասկածում եմ, որ այդ դավադիր իշխանությունները գերիների հարցով չեն զբաղվում, որպեսզի ամեն ինչ բերեն հասցնեն նրան, որ Արցախի մնացած հատվածը ևս տան թուրքերին». Բելլա Լալայան «Եթե նույնիսկ Վիտալի Բալասանյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ, ապա միայն նրան զորակցելու և հայտնելու, որ և՛ ինքը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին» Ղարաբաղն Ադրբեջանի կազմում՝ նշանակելու է՝ Ղարաբաղն առանց հայերի․ Արա Այվազյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում ԱՍԱԼԱ-ի մարտիկ Համփիգ Սասունյանն ազատ կարձակվի Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, առողջացել է 144 քաղաքացի Պարոն Գեներալ-գնդապետ սպասում եմ Ձեր հրահանգներին.պահեստազորի սպա Աբգար Պողոսյանը` ԳՇ պետին Հասարակությունը մերժում է անհույս անցյալն ու ամոթալի ներկան. «Հայոց արծիվներ» Հայաստանը անդունդի եզրին է. Արամ Ա կաթողիկոս Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ» Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը Արմեն Սարգսյանը ետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը Եթե բանակն ամուր կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ․ Վազգեն Մանուկյան Չափազանց վտանգավոր վիճակ Հայաստանում
Ամենադիտվածը