Լրահոս
Կարևոր


Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան

Քաղաքականություն
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է։ Այս գործարանը պարզապես շինություն չէ. սա մեր երկրի երբեմնի արդյունաբերական ողնաշարն էր, գիտական մտքի և աշխատավորի փառքի տաճարը։
 
ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՉԻՄԱՑՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄՈՌԱՑՈՂՆԵՐԻՆ.
«Նաիրիտը» Խորհրդային Միության և տարածաշրջանի միակ հսկան էր, որն արտադրում էր քլորոպրենային կաուչուկ։ Այստեղ ստեղծված արտադրանքը արտահանվում էր աշխարհի տասնյակ երկրներ։ «Նաիրիտը» կերակրում էր տասնյակ հազարավոր ընտանիքների, պահում էր գիտական ինստիտուտներ և ապահովում էր Հայաստանի տնտեսական անկախությունը։ «Նաիրիտը» աշխարհում քլորոպրենային կաուչուկ արտադրող 3 հզորագույն գործարաններից մեկն էր։ Այն ապահովում էր համաշխարհային շուկայի պահանջարկի մոտ 10-15%-ը։
 
​ Իր ծաղկման շրջանում գործարանն ունեցել է մինչև 12,000 անմիջական աշխատակից։ Եվս մոտ 30,000-40,000 մարդ աշխատում էր հարակից սպասարկող ոլորտներում։
 
Խորհրդային Հայաստանի բյուջեի և արդյունաբերական արտադրանքի զգալի մասը (տարբեր տարիների մինչև 20-25%) ապահովում էր հենց քիմիական հսկան։ Գործարանին կից գործում էր Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ աշխատում էին հարյուրավոր գիտնականներ ու ակադեմիկոսներ, ովքեր այսօր ստանում են «նվազագույն» թոշակ։
 
Այսօր այդ հսկան կառուցած մարդիկ՝ նաիրիտցիները, գիտնականներն ու ինժեներները, դեղատներում կոպեկներ են հաշվում։
 
Սա պարզապես թոշակի հարց չէ։ Սա ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ հարց է։ Ինչպե՞ս կարող է պետությունը հանգիստ նայել այն մարդու աչքերին, ով իր առողջությունը թողել է քիմիական արտադրամասերում՝ հանուն երկրի հզորացման, իսկ այսօր ստանում է մի թոշակ, որը նույնիսկ սովից չի փրկում։
 
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ.
 
1․ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՆՀԱՊԱՂ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ 50%-ՈՎ.
Մենք պահանջում ենք վերջ դնել «բյուջեում փող չկա» հնամաշ թեզին։ Եթե գումար կա պաշտոնյաների շքեղ սպասարկման, անթիվ պարգևավճարների և միլիոնավոր դոլարների հասնող կասկածելի ծախսերի համար, ուրեմն պարտավոր եք գումար գտնել նաև երկիրը շենացրած մարդկանց համար։
 
2․ Այն մարդիկ, ովքեր աշխատել են վնասակար և ռազմավարական նշանակության արտադրություններում, պետք է ստանան արժանապատիվ հավելավճարներ։
 
3․ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ.
Թոշակառուն չպետք է սպասի իշխանության «բարի կամքին» կամ ընտրությունից ընտրություն նետվող ողորմությանը։ Թոշակը պետք է աճի գնաճին զուգահեռ՝ օրենքի ուժով։
 
Այս ՔՊ-ն ձեռք է առնում «խեղճերին»՝ կարծելով, որ մեր ծնողները լռելու են։ Բայց մենք այստեղ ենք՝ կանգնած նրանց կողքին։ Մենք սկսել ենք թոշակները բարձրացնելու համազգային արշավը։
 
Մենք թույլ չենք տա մոռացության մատնել «Նաիրիտը» և նրա մարդկանց։ Պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր թոշակառու զգա, որ իր պետությունը գնահատում է իր քրտինքը։
 
 Միացի՛ր մեր ստորագրահավաքին։ Դարձի՛ր նաիրիտցու և հայ թոշակառուի ձայնը։

Հորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունՆարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՀայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին «Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըՀայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Լիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացումԻնչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ