Լրահոս
Կարևոր


Ի՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը

Քաղաքականություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կայցելի երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, իսկ այստեղից կմեկնի հաջորդ օրը։ Այս պահին Միացյալ Նահանգների փոխնախագահը Իտալիայում է՝ ընտանիքի հետ հետևում է ձմեռային Օլիմպիական խաղերին, որից հետո էլ, ըստ միջազգային լրատվամիջոցների, կժամանի Հայաստան և Ադրբեջան։

Նախատեսված է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ։ Վենսի երևանյան օրակարգը մինչև այս պահը հրապարակված չէ, հայտնի չէ նաև, թե նա ինչ այլ հանդիպումներ է ունենալու։ Վենսի այցի մասին առաջինը հունվարի վերջին տեղեկացրել էր Սպիտակ տան ղեկավարը՝ ասելով, որ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ն առաջ մղելն է։

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները, և ավելին»,- Truth սոցիալական ցանցում գրել էր Դոնալդ Թրամփը։

Վենսի այցի հիմնական նպատակը TRIPP-ի մեկնարկը տալն է, թեպետ տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահը նաև մի շարք այլ հարցեր է քննարկելու։ Ընդհուպ չի բացառվում ատոմային էներգիայի վերաբերյալ համաձայնագրի կնքումը հայկական և ամերիկյան կողմերի միջև։ Միացյալ Նահանգները փորձում է Հայաստանին պարտադրել սեփական մոդուլային ատոմակայանի մոդելը։ Ուշագրավ է, որ ավելի վաղ նշվում էր, թե ԱՄՆ փոխնախագահը միայն Հայաստան է այցելելու, սակայն վերջին պահին այցը դարձավ տարածաշրջանային։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների բաժինը TRIPP-ում կազմում է 74 %, իսկ ԱՄՆ-ն փորձելու է բաժնետոմսերի մի մասը վաճառել տարբեր միջազգային ընկերությունների։ Ավելին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ TRIPP-ի վրա կաշխատի ամերիկյան մի ընկերություն, որի բաժնետերը համագործակցում է Բաքվի հետ։ «BlackRock»-ը, որը տիրապետում է ամերիկյան AECOM ընկերության բաժնետոմսերին, խոշոր ներդրումային համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հետ, հայտարարել է Հայկ Մամիջանյանը։ AECOM-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են Հայաստան՝ TRIPP նախագծի տեղանքում ուսումնասիրություններ անցկացնելու համար։

«Այսպիսով, ադրբեջանական նավթային կապիտալը կարող է ներգրավված լինել «Թրամփի ուղու» ֆինանսավորման մեջ. Բաքուն կփորձի բաժնեմաս ձեռք բերել ամերիկյան ընկերությունների միջոցով։ «BlackRock»-ի և «AECOM»-ի միջև կապի մասին բավարար ապացույցներ կան։ Հետևաբար, սա ևս հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, որ Ադրբեջանը բաժնեմաս կունենա TRIPP-ի ֆինանսավորման և ներդրումների մեջ»,- ասել է նա։

Մանե Կիրակոսյան

ԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային եւ պետական շահերի միջեւԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում Ինչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»0Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնաՆիկոլ Փաշինյանը քլունգը ձեռքին քանդում է Հայաստանի հիմքը. Արսեն ՎարդանյանC360. Օրիգինալ նվերներ կանանց համար Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը «Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ. Էդմոն ՄարուքյանԳյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. Աշոտ Մարկոսյան Կենսաթոշակների բարձրացման հիմնական պատճառը իշխող ուժի վախն է․ Մենուա Սողոմոնյան Զինված հայ ժողովուրդը միշտ որպես սպառնալիք է դիտարկվելու հակառակորդի կողմից․ Ավետիք ՔերոբյանՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026Գեներալը ինչ է հուշում իշխանությանը. ուր կհասնի տարաշրջանի լարվածությունը Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու իր բերքը, կկարողանա կանխատեսել իր ծախսերն ու իմանալ՝ շահույթ կունենա, թե ոչ. Նարեկ Կարապետյան «Ընտրություններին մասնակցելն իրենց թույլ տալով չէ, դա մեր Սահմանադրությունով է»․ Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր շրջան կունենա առնվազն երկու մթերման կայան. Նարեկ Կարապետյան ՔՊ-ի իրական վարկանիշը 24% է, մարդիկ հիասթափված են, միայն սիրուն խոսել են, բայց գործ չեն արել10% գյուղատնտեսության անկում ունենք․ «Ուժեղ Հայաստան»-ը վստահեցնում է՝ մթերման կայանները կօգնեն գյուղացուն իր աճեցրած ապրանքը հեշտ վաճառել Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը Դեռ մի շաբաթ առաջ իշխանությունները բարձրաձայն հայտարարում էին՝ ոչ մի պարագայում թույլ չենք տալու «Գյումրի 2». Արման ԱբովյանԳյուղացին պիտի իր ապրանքը հեշտ վաճառի՝ տնից հեռու չգնալով, երկրով մեկ մթերման կայաններ կստեղծենք․ Նարեկ Կարապետյան Պատերազմի 6-րդ օրը ՀՀ իշխանությունը որոշեց ուշքի գալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան Կորցնելով դպրոցը` գյուղերը կորցնելու են նաև պետության հետ շփվելու հնարավորությունը․ Ատոմ Մխիթարյան Սամվել Կարապետյանը 25 միլիոն դոլար ներդրեց Ստեփանակերտում նոր բժշկական համալիր կառուցելու համար. տեսանյութՄարզերում դպրոցական ավտոբուսների միասնական պարկի ստեղծում. Հրայր ԿամենդատյանՀեռավոր գյուղական համայնքներում մասնագիտացված բժշկի հասանելիությունը խնդիր է. Հրայր ԿամենդատյանԵրաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է. Արա ԱյվազյանԹաիլանդը բնակիչներին փոխհատուցում է տանիքներին արևային վահանակների տեղադրման համար Հունիսի 7-ին դուք ունենալու եք այլընտրանք. Էդմոն ՄարուքյանՄսուրներով անապահով խավի երեխաների ապահովում. Սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԲերքի երաշխավորված մթերում․ գյուղատնտեսության ռիսկերը նվազեցնելու առաջարկ Տնտեսական անհավասարության խորացումը․ ի՞նչ համակարգային խնդիրների առաջ է կանգնած Հայաստանը Այս ընտրություններով պետք է կոտրենք պարտվողականության փակ շղթան. Ավետիք Չալաբյան Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունըԱհա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանLouis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջԹալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն Մարուքյան2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանԳնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար Ղումաշյան