Լրահոս
Կարևոր


Մեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան

Քաղաքականություն

Աշխատող մարդիկ  բնակչության ոչ միայն կեսը չեն, այլ էապես ավելի քիչ են։ Եթե դիտարկենք մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը, ապա ունենք  800 հազար գրանցված աշխատող, ընդ որում՝  նույն աշխատողը կարող է  գրանցված լինել 2-3 աշխատատեղում։ Բացի այդ՝ ունենք պետական բյուջեից աշխատավարձ ստացող մոտ 200 հազար մարդ։ Այս մասին «Շանթ» ՀԸ եթերում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։  

Նրա խոսքով՝ Հայաստանում կա շուրջ  500 հազար թոշակառու, մոտ 300-500 հազար աշակերտ և ուսանող, որոնք դեռ ներգրավված չեն աշխատաշուկայում։ Այս ամենից հետևում է, որ Հայաստանում մոտ 1.8 մլն մարդ կա, որոնք կա’մ աշխատում են, կա՛մ օբյեկտիվ պատճառներով չեն կարող աշխատել։ Միևնույն ժամանակ, ինչպես փաստեց Կարապետյանը, կա շուրջ 1.2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, բայց աշխատանք չունեն՝ տնային տնտեսուհիները, գյուղական բնակավայրերի բնակիչները, որոնք օրն ի բուն աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, սակայն չունեն կայուն եկամուտ՝ երկրի թույլ գյուղատնտեսական քաղաքականության հետևանքով։ 

«Մեր համոզմամբ՝ երկրի ակտիվ զարգացման և սոցիալական պարտավորությունները լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է, որ գործող 800 հազար գրանցված  աշխատող քաղաքացիներին ավելանա ևս առնվազն 300 հազար նոր աշխատատեղ։ Սա պետք է դառնա պետության թիվ մեկ նպատակը՝ առաջիկա 5 տարիների ընթացքում, որպեսզի շուրջ 1.1 միլիոն աշխատող մարդ կարողանա ապահովել 500 հազար թոշակառուի թոշակը և միաժամանակ իր վրա վերցնելով հարկային բեռը՝  որոշակիորեն ապահովել կրթական և սոցիալական ծախսերը»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Կարապետյանը նկատեց, որ մեր երկրում՝ մեր գյուղերում, մեր քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի։

Ըստ Կարապետյանի՝ պետությունը պետք է մասնակցություն ունենա նախագծերին, որպեսզի արագ ձևավորվեն արդյունաբերական, ոչ արդյունաբերական ծառայությունների հիմնարկներ, որոնք կօգնեն տնտեսությանը՝ ակտիվ զարգանալ։ Կարապետյանի խոսքով՝ 300 000 աշխատատեղերից իրենք արդյունաբերության մեջ 80 000 աշխատատեղ են նախատեսել, որից 25 000-ը վերամշակող արդյունաբերության մեջ է՝ մետալուրգիա, նավթավերամշակում, տարբեր էլեկտրատեխնիկական արտադրություններ։

«Մենք տեսնում ենք մեծ պոտենցիալ մեր համայնքներում՝ դրանց զարգացման մեջ»։

Իրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԻ՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային եւ պետական շահերի միջեւԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում Ինչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»0Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնաՆիկոլ Փաշինյանը քլունգը ձեռքին քանդում է Հայաստանի հիմքը. Արսեն ՎարդանյանC360. Օրիգինալ նվերներ կանանց համար Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը «Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ. Էդմոն ՄարուքյանԳյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. Աշոտ Մարկոսյան Կենսաթոշակների բարձրացման հիմնական պատճառը իշխող ուժի վախն է․ Մենուա Սողոմոնյան Զինված հայ ժողովուրդը միշտ որպես սպառնալիք է դիտարկվելու հակառակորդի կողմից․ Ավետիք ՔերոբյանՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026Գեներալը ինչ է հուշում իշխանությանը. ուր կհասնի տարաշրջանի լարվածությունը Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու իր բերքը, կկարողանա կանխատեսել իր ծախսերն ու իմանալ՝ շահույթ կունենա, թե ոչ. Նարեկ Կարապետյան «Ընտրություններին մասնակցելն իրենց թույլ տալով չէ, դա մեր Սահմանադրությունով է»․ Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր շրջան կունենա առնվազն երկու մթերման կայան. Նարեկ Կարապետյան ՔՊ-ի իրական վարկանիշը 24% է, մարդիկ հիասթափված են, միայն սիրուն խոսել են, բայց գործ չեն արել10% գյուղատնտեսության անկում ունենք․ «Ուժեղ Հայաստան»-ը վստահեցնում է՝ մթերման կայանները կօգնեն գյուղացուն իր աճեցրած ապրանքը հեշտ վաճառել Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը Դեռ մի շաբաթ առաջ իշխանությունները բարձրաձայն հայտարարում էին՝ ոչ մի պարագայում թույլ չենք տալու «Գյումրի 2». Արման ԱբովյանԳյուղացին պիտի իր ապրանքը հեշտ վաճառի՝ տնից հեռու չգնալով, երկրով մեկ մթերման կայաններ կստեղծենք․ Նարեկ Կարապետյան Պատերազմի 6-րդ օրը ՀՀ իշխանությունը որոշեց ուշքի գալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան Կորցնելով դպրոցը` գյուղերը կորցնելու են նաև պետության հետ շփվելու հնարավորությունը․ Ատոմ Մխիթարյան Սամվել Կարապետյանը 25 միլիոն դոլար ներդրեց Ստեփանակերտում նոր բժշկական համալիր կառուցելու համար. տեսանյութՄարզերում դպրոցական ավտոբուսների միասնական պարկի ստեղծում. Հրայր ԿամենդատյանՀեռավոր գյուղական համայնքներում մասնագիտացված բժշկի հասանելիությունը խնդիր է. Հրայր ԿամենդատյանԵրաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է. Արա ԱյվազյանԹաիլանդը բնակիչներին փոխհատուցում է տանիքներին արևային վահանակների տեղադրման համար Հունիսի 7-ին դուք ունենալու եք այլընտրանք. Էդմոն ՄարուքյանՄսուրներով անապահով խավի երեխաների ապահովում. Սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԲերքի երաշխավորված մթերում․ գյուղատնտեսության ռիսկերը նվազեցնելու առաջարկ Տնտեսական անհավասարության խորացումը․ ի՞նչ համակարգային խնդիրների առաջ է կանգնած Հայաստանը Այս ընտրություններով պետք է կոտրենք պարտվողականության փակ շղթան. Ավետիք Չալաբյան Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունըԱհա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանLouis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջԹալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն Մարուքյան2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ Կարապետյան