«Նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու հարցում գոյություն ունի հասարակական կոնսենսուս. Արման Վարդանյան

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Հայաստանում խնդիրները օրեցօր ավելանում են: Ռազմագերիների և անհետ կորածների, անհասկանալի սահմանազատումների արդյունքում` Ադրբեջանին տրվող տարածքների, Հայաստանի և Արցախի անվտանգության, Արցախի անկախության, տնտեսության և երկրի ընդհանուր կառավարման համակարգում առաջացած ճեղքերը նոր մարտահրավերներ են ստեղծում մեր երկրի համար: Ըստ էության` իշխանությունները տապալվել են նաև արտաքին ճակատում` մասնավորապես չկարողանալով նորմալ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ հայկական կողմի համար առաջացած խիստ ցավոտ խնդիրները լուծելու համար:
Այս խնդիրներով զբաղվելու փոխարեն` իշխանությունները զբաղված են նախորդ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ որոշ դեպքերում սուբյեկտիվ, ընտրողաբար գործեր կարելով` խոսքի ազատության և այլ հիմնարար իրավունքների սահմանափակումներով և հակաիշխանական գործիչների նկատմամբ իրավական, հարկային և տեղեկատվական տեռորով:
Ընդդիմությանն իր հերթին չհաջողվեց առ այսօր կոնսոլիդացնել հասարակության այն հատվածին, որը կարող էր կրկնել 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության, հեղափոխության, հեղաշրջման կամ, անվանեք ինչպես կցանկանաք, աննախադեպ հաջողությունը և լայն հանրային աջակցությամբ հասնել գործող իշխանությունների հրաժարականին:
Այսօր արդեն, ըստ էության, գոյություն ունի հանրային, ժողովրդական մեծ` նոր ուժերի առաջացման, նոր բևեռի ձևավորման պահանջարկ: Գոյություն ունի հանրային մեծ կոնսենսուս այդ հարցի կապակցությամբ, և, թերևս, հազվադեպ է պատահում, որ նոր ուժերի ստեղծման հրամայականը օրակարգ են բերում ոչ թե քաղաքական ուժերը, այլ հասարակության ամենալայն շերտերը: Հանրության հենց այս պահանջի շրջանակներում մենք միասնաբար պետք է ստեղծենք «Նոր ուժերի պլատֆորմը», որը կձևավորի նոր հանրային - քաղաքական օրակարգ, որտեղ կմիավորվեն բոլոր առողջ մտածելակերպով, երկիրը սիրող և արհեստավարժ մարդիկ, ովքեր պատրաստ են մի կողմ դնել իրենց ամբիցիաները և ստեղծել հասարակական - քաղաքական թիմ, որը պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու և հզորացնելու առաքելությունը՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, նկատառումներից և անձնական նախասիրություններից: Միայն կայուն և հզոր պետությունը կարող է դիմագրավել այն նոր մարտահրավերներին, որոնցում այս պահին ներքաշված է Հայաստանի Հանրապետությունը: Ասեմ ավելին, պատերազմը, ցավոք, դեռ ավարտված չէ, և միայն միասնական ժողովուրդն ու հզոր բանակը կարող են ստիպել մեր թշնամիներին՝ խուսափել մեզ հետ նոր առճակատումներից»:
 
Լրահոս
Ժամանակն է մի վերջակետ դնել Հայաստանի պատմության այս ամոթալի էջին. Արմեն Աշոտյան Անվտանգության խորհուրդը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին Փաշինյանը 1–ին տեղում է կամայականությունների և պետականության դեմ գործելու իմաստով. Էդմոն Մարուքյան Արթուրին, Վահեին (ձեզ կարող եմ այդպես դիմել, մենք հին ծանոթներ ենք) և Արմեն Աբազյանին (իր հետ երբեք չեմ շփվել). Արսեն Բաբայան Խաչիկ Ասրյանը՝ ի պաշտպանություն ազգային - քրիստոնեական արժեքների (Տեսանյութ) Ռուսական կողմը չի թույլատրել թուրք լրագրողներին ժամանել Հայաստան Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար. Wargonzo Հասարակությունը մերժում է անհույս անցյալն ու ամոթալի ներկան. «Հայոց արծիվներ» (Տեսանյութ) Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից Ո՞ւր եք տղե՛րք, ո՞ւր եք երկրապահնե՛ր․ Արտակ Թովմասյան Հայաստանում՝ իսկ ավելի կոնկրետ Բաղրամյան պողոտայում, կարծես թե երրորդ ուժ է ձևավորվել Այս իշխանությունը քաղաքական զրո է, բա Ալիևը պիտի ասի՝ հայ ռազմագերի չունենք. Էդուարդ Շարմազանով Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպե՞ս և ե՞րբ է լինում. Տաթև Այվազյան Նոր փաստեր այն մասին, թե ինչպես է իշխանությունը լքել արտաքին քաղաքական խրամատը եւ ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համար. Արմեն Աշոտյան Ռազմական դրության պարագայում կառավարությանը անվստահություն հայտնելու իրավունք չկա. Սերգեյ Ամիրխանյան Խաչիկ Ասրյանը՝ ի պաշտպանություն ազգային - քրիստոնեական արժեքների Կյանքից թանկ միայն պատիվն է, իսկ պատվից բարձր միայն հայրենիքը. Արթուր Վանեցյան ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը. (տեսանյութ) Հայրենիքի դեմը չոքելու ես, բայց ներող չի լինելու. Արմեն Աշոտյան Կաննում բացվել է ստորջրյա արվեստի անվճար թանգարան ԱՄՆ ուշագրավ ակնարկը Հայաստանում տեղի ունեցողի մասին Ալիևը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդերները» Ինչքա՞ն է Օնիկ Գասպարյանի համբերության բաժակը լցվել, որ նման հայտարարություն է արել. Շարմազանով Ատամներում է գտնվում մարդու օրգանիզմի ամբողջ կալցիումի 99 տոկոսը Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները «Ես կասկածում եմ, որ այդ դավադիր իշխանությունները գերիների հարցով չեն զբաղվում, որպեսզի ամեն ինչ բերեն հասցնեն նրան, որ Արցախի մնացած հատվածը ևս տան թուրքերին». Բելլա Լալայան
Ամենադիտվածը