Լրահոս
Կարևոր


Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսա կամ ձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր կուսակցության շնորհանդեսին ԱԲ-ի կողմից ստեղծված Սամվել Կարապետյանի տեսաուղերձին և մամուլում շրջանառվող լուրերին։

Վարդևանյանը ընդգծեց, որ նշված հարցի վերաբերյալ դիմում-հարցում է ներկայացվել թե քննչական մարմնին, թե հսկող դատախազին, որպեսզի հնարավորություն ընձեռնվեր, որ Սամվել Կարապետյանը հրապարակային հենց տեսաձայնային ուղերձով հանդես գար։

«Սակայն քննչական մարմնից ստացված պատասխանը, ըստ էության, համարժեք էր մերժմանը, իսկ դատախազությունից մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել։ Ու, ելնելով այն իրավիճակից, որ Սամվել Կարապետյանի դեպքում շուրջ 200 օր կալանքն է եղել որպես խափանման միջոց, բացառապես «մեր ձևով եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու» արտահայտության համար, կարծում եմ, առավել քան հստակ է, թե փաստաբանական թիմը ինչ դիրքորոշում պետք է ունենար․ արդյոք նման տեսաուղերձը թույլատրելի կլինե՞ր, թե ոչ, արդյոք կհանդիսանա՞ր որպես խափանման միջոցի պայմանների հնարավոր խախտում, թե ոչ։

Դրա համար կարող ենք արձանագրել, որ քննչականը և դատախազությունը չեն տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին հանդես գալ տեսաուղերձով։ Բայց, միգուցե նաև հենց այս քննարկումը լավ առիթ է արձանագրելու այն, որ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, որը սկիզբ է առել 2025 թվականի հունիսի 17-ին, արդեն վերածվել է մեկ այլ բնույթի քաղաքական հետապնդման, քանի որ Կարապետյանը, այլևս հանդիսանալով քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից, ունի անհավասար պայման՝ ելնելով հենց քաղաքական հետապնդումից, որն էլ իրականացվում է մեկ այլ քաղաքական ուժի կողմից ձևավորված իշխանության ներկայացուցիչների կողմից։ Հետևաբար՝ ստեղծված իրավիճակում, երբ խափանման միջոցն արդեն շուրջ 8 ամիս է, ինչ կիրառված է, և որևէ մեկ անգամ դրա նույնիսկ նվազագույն մեկնաբանման տիրույթում խախտման մասին խոսք չի եղել, ակնհայտ է, որ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի անհապաղ, նաև ելնելով քաղաքական և քաղաքացիական իրավունքների, մրցակցության, հավասարության երաշխիքների ապահովման տեսանկյունից»,- ասաց նա։

«Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային եւ պետական շահերի միջեւԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում Ինչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»0Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնաՆիկոլ Փաշինյանը քլունգը ձեռքին քանդում է Հայաստանի հիմքը. Արսեն ՎարդանյանC360. Օրիգինալ նվերներ կանանց համար Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը «Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ. Էդմոն ՄարուքյանԳյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. Աշոտ Մարկոսյան Կենսաթոշակների բարձրացման հիմնական պատճառը իշխող ուժի վախն է․ Մենուա Սողոմոնյան Զինված հայ ժողովուրդը միշտ որպես սպառնալիք է դիտարկվելու հակառակորդի կողմից․ Ավետիք ՔերոբյանՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026Գեներալը ինչ է հուշում իշխանությանը. ուր կհասնի տարաշրջանի լարվածությունը Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու իր բերքը, կկարողանա կանխատեսել իր ծախսերն ու իմանալ՝ շահույթ կունենա, թե ոչ. Նարեկ Կարապետյան «Ընտրություններին մասնակցելն իրենց թույլ տալով չէ, դա մեր Սահմանադրությունով է»․ Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր շրջան կունենա առնվազն երկու մթերման կայան. Նարեկ Կարապետյան ՔՊ-ի իրական վարկանիշը 24% է, մարդիկ հիասթափված են, միայն սիրուն խոսել են, բայց գործ չեն արել10% գյուղատնտեսության անկում ունենք․ «Ուժեղ Հայաստան»-ը վստահեցնում է՝ մթերման կայանները կօգնեն գյուղացուն իր աճեցրած ապրանքը հեշտ վաճառել Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը Դեռ մի շաբաթ առաջ իշխանությունները բարձրաձայն հայտարարում էին՝ ոչ մի պարագայում թույլ չենք տալու «Գյումրի 2». Արման ԱբովյանԳյուղացին պիտի իր ապրանքը հեշտ վաճառի՝ տնից հեռու չգնալով, երկրով մեկ մթերման կայաններ կստեղծենք․ Նարեկ Կարապետյան Պատերազմի 6-րդ օրը ՀՀ իշխանությունը որոշեց ուշքի գալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան Կորցնելով դպրոցը` գյուղերը կորցնելու են նաև պետության հետ շփվելու հնարավորությունը․ Ատոմ Մխիթարյան Սամվել Կարապետյանը 25 միլիոն դոլար ներդրեց Ստեփանակերտում նոր բժշկական համալիր կառուցելու համար. տեսանյութՄարզերում դպրոցական ավտոբուսների միասնական պարկի ստեղծում. Հրայր ԿամենդատյանՀեռավոր գյուղական համայնքներում մասնագիտացված բժշկի հասանելիությունը խնդիր է. Հրայր ԿամենդատյանԵրաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է. Արա ԱյվազյանԹաիլանդը բնակիչներին փոխհատուցում է տանիքներին արևային վահանակների տեղադրման համար Հունիսի 7-ին դուք ունենալու եք այլընտրանք. Էդմոն ՄարուքյանՄսուրներով անապահով խավի երեխաների ապահովում. Սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԲերքի երաշխավորված մթերում․ գյուղատնտեսության ռիսկերը նվազեցնելու առաջարկ Տնտեսական անհավասարության խորացումը․ ի՞նչ համակարգային խնդիրների առաջ է կանգնած Հայաստանը Այս ընտրություններով պետք է կոտրենք պարտվողականության փակ շղթան. Ավետիք Չալաբյան Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունըԱհա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանLouis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջԹալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն Մարուքյան2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանԳնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով