Լրահոս
Կարևոր


««Փորձում ենք հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել բեմ վերադառնալուն». Մարիամ Ադամյան

Ֆոտո

Դերասանուհի Մարիամ Ադամյանն արդեն շուրջ 5 տարի է՝ խաղում է թատրոնում: Tert.am Life-ի հետ զրույցում Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին ասաց, որ երկար դադարից հետո պատրաստվում է «Սերը տարիք չի հարցնում» ներկայացմանը, որը կրկին բեմում կլինի փետրվարից:  

«Թատրոնում նախապատրաստական աշխատանքներ ու փորձեր են, քանի որ փետրվարից բեմ ենք վերադառնալու: Լինելու են և՛ խաղացանկից արդեն հայտնի ներկայացումներ, և՛ նոր ներկայացումներ, որոնց մասին խոսել չեմ կարող: Վաղուց չենք խաղացել և, իհարկե, աշխատանքային վիճակի մեջ լինելու խնդիր կա, աշխատելու շատ բան կա, հիմա փորձում ենք բեմ վերադառնալուն հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել: Առաջին ներկայացումը «Սերը տարիք չի հարցնումն» է, որը խաղում եմ ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ: Մի փոքր լարվածություն կա, քանի որ երկար ժամանակ է՝ չենք խաղացել, հանդիսատեսի հետ շփումը չի եղել, թեև կարծում եմ՝ փորձերի շնորհիվ կվերդառնանք նախկին վիճակին» ,- ասաց նա:

Մարիամի խոսքով՝ ինչպես թատրոնի բոլոր դերասանները, ինքը ևս կարոտել է բեմն ու հանդիսատեսի հետ շփումը: «Վաղուց չենք խաղացել ու շատ եմ կարոտել բեմը: Այդ ընթացքում փորձել եմ այլ բաներով զբաղվել, փորձել լցնել թատրոնի տեղը, ավելի շատ ժամանակ եմ հատկացրել կարդալուն, նաև սերիալային նկարահանումներ ունեի. այս ամենն օգնում էր խուճապային իրավիճակից կտրվել՝ չնայած խուճապի հեշտ չեմ մատնվում:  Ընդհանրապես ես երբևէ խուճապի չեմ մատնվել թեկուզ համաճարակի հարցում՝ իհարկե պահպանելով բոլոր կանոնները» ,- նշեց Մարիամը:

Ըստ դերասանուհու՝ որքան էլ ժամանակները փոխվել են, թատրոնը շարունակվում է պահանջված մնալ: «Կարծում եմ՝ թատրոնը միշտ է պահանջված, մարդիկ միշտ էլ սիրել են թատրոն գնալ: Որքան էլ այսօր մեր կյանք են մտել համացանցը, հեռուստատեսությունը, մարդիկ էլ հաճախ չեն կարողանում 3 ժամ հատկացնել թատրոն դիտելու համար, որովհետև շատ են աշխատում ու նախընտրում են իրենց հանգիստը հեռուստացույցի առջև անցկացնել, թատրոնը միշտ էլ կլինի: Իհարկե մեզնից շատ դարեր առաջ պահանջարկն ավելի շատ է եղել և դա բնական է» ,- ընդգծեց նա:  

«Անվերջ վերադարձ» ներկայացման մեջ Դրամատիկական թատրոնի բեմից հնչում են  «Արվեստի մեջ առաջնորդվել ժողովրդի ճաշակով՝ նշանակում է չծառայել ժողովրդին» Սևակյան խոսքերը, դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է համաձայն մտքի հետ:   

«Այդ խոսքերը մեր թատրոնի բեմից հաճախ են հնչում, ինքս էլ խաղում եմ տվյալ ներկայացման մեջ: Իհարկե ժողովրդի ճաշակը մարզելու համար է նախատեսված, պետք չէ այդ ճաշակին որևէ բան հարմարեցնել: Եթե ռեժիսորները, դերասաններն ինչ-որ բան անեն առաջին հերթին իրենց դուր գալու համար, այդ ժամանակ ժողովրդին էլ դուր կգա: Հանդիսատեսի հետ պետք է ազնիվ լինել, ազնվությունը միշտ էլ գնահատվում է: Միշտ ասում եմ, որ դիմացինիդ ազնվությունից ելնելով միշտ լսում ես նրան և կապ չունի, թե ինչից է խոսում: Ազնիվ ներկայացումն անհնար է, որ հետք չթողնի թեկուզ մեկի հոգում» ,- եզրափակեց Մարիամը:

Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»