Լրահոս
Կարևոր


Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը

«Ավտորիտար» վարչապետն արգելում է աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի տեղաշարժը
Քայլը հաջորդում է տնային կալանքում գտնվող Եկեղեցու ամենահեղինակավոր բարերարի՝ վարչապետի դեմ
ընտրություններին մասնակցելու հայտարարությանը
Հայաստանում քրիստոնյաների հալածանքների նկատմամբ Արևմուտքի լռությունը որակվել է «ամոթալի»
Աշխարհի հնագույն քրիստոնյա պետության եկեղեցու առաջնորդին մեղադրանք է առաջադրվել և արգելվել է լքել երկիրը:
 
Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, ինչի հետևանքով նրան թույլ չեն տվել մասնակցել այս շաբաթ Ավստրիայում կայանալիք Եկեղեցական ներկայացուցչական կարևոր ժողովին:
 
Սա հաջորդում է Եկեղեցու՝ հերթական Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու որոշմանը՝ պայմանավորված կառավարության միջամտության վերաբերյալ աճող մտահոգություններով:
«Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները» քննարկելու նպատակով հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր «հոգևորականության նկատմամբ ճնշումների և Հայաստանի ներքաղաքական խնդիրների պատճառով»: Եկեղեցական մեծ խորհուրդը Հայաստանից դուրս անցկացնելու որոշումը բեկումնային քայլ է և արտացոլում է երկրում կրոնական ազատությունների վատթարացող վիճակը:
 
Հանդիպումը կկայանա Վիեննայի մոտակայքում գտնվող Սանկտ Պյոլտեն քաղաքում, քանի որ եպիսկոպոսները մտավախություն ունեն, որ Հայաստանում միջոցառման անցկացման դեպքում կբախվեն ձերբակալությունների և քաղաքական միջամտության: Հարուցված քրեական գործի պատճառով Կաթողիկոսն այժմ ստիպված կլինի մասնակցել Zoom-ի միջոցով:
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ հրապարակավ վարկաբեկել և հարձակումներ է գործել Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Հայաստանի իշխանությունները ձերբակալում են հոգևորականներին և եկեղեցու ազդեցիկ աջակիցներին, ինչպես նաև բռնագրավում գույքը: Հայաստանի բազմաթիվ եպիսկոպոսներ ձերբակալվել են ուժայինների կողմից:
 
Փաշինյանը նաև հայտարարել է, որ մտադիր է վերահսկողություն հաստատել Հայաստանի խոշորագույն կրոնական կազմակերպության նկատմամբ, ինչը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը:
 
Իր հայտարարության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կստանձնի Հայ Առաքելական Եկեղեցու կառավարումը և այն կփոխարինի «իրական, մաքուր և պետականակենտրոն եկեղեցով», որին թույլ չի տրվի հակադրվել պետական շահին:
 
Եկեղեցու ամենաազդեցիկ աջակիցը՝ բարերար Սամվել Կարապետյանը, կալանավորվել է Եկեղեցու անկախությանն աջակցելու պատճառով: Սակայն դա չի խանգարել պարոն Կարապետյանին հայտարարել իր որոշման մասին՝ հաջորդ ընտրություններում Փաշինյանի դեմ վարչապետի պաշտոնի համար պայքարելու վերաբերյալ:
 
Արհեստական բանականության նորարարական կիրառմամբ փոխանցված իր ուղերձում պարոն Կարապետյանն ասել է.
«Ինձ ձերբակալելով և կալանքի տակ պահելով՝ մի փոքրիկ խմբակ կարծում էր, թե կարող է լռեցնել և մեկուսացնել ոչ միայն ինձ, այլև Հայաստանի ձայնը, մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացիների ձայնը՝ ձեր բոլորի ձայնը»:
 
«Amsterdam & Partners LLP» իրավաբանական ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը, ով ներկայացնում է պարոն Կարապետյանի շահերը, նշել է. «Փաշինյանը նորովի է սահմանում «ավտորիտարիզմ» եզրույթը՝ փորձելով փոխել հայաստանյան և եվրոպական օրենքները՝ սեփական պարանոյիկ խոցելիությանը հարմարեցնելու համար:
 
Նա փորձում է հարվածի տակ դնել Հայ Առաքելական Եկեղեցու լեգիտիմությունը: Առաքելական եկեղեցին հիմնված է առաջնորդության վրա, որը ձևավորում է շարունակական մի շղթա՝ սկսած վաղ քրիստոնեական առաքյալներից»:
 
Միայն բոլշևիկներն են դրսևորել նման վարքագիծ։ Եվրոպայի և Արևմուտքի լռությունն ամոթալի է, իսկ այն փաստը, որ Հայաստանում կան քրիստոնյա բանտարկյալներ՝ ի հավելումն Բաքվում գտնվողների, խայտառակություն է և բիծ այս հրաշալի երկրի համար։
 
Հիմա այն պահն է, երբ Արևմուտքը և հայ ժողովուրդը պետք է պաշտպանեն դավանանքի և խղճի ազատության արժեքները։
 
«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը (Amsterdam & Partners LLP) միջազգային իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական շահերի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտներում։ Ընկերության գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։ Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.amsterdamandpartners.com կայքը։
Ինչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»0Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնաՆիկոլ Փաշինյանը քլունգը ձեռքին քանդում է Հայաստանի հիմքը. Արսեն ՎարդանյանC360. Օրիգինալ նվերներ կանանց համար Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը «Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ. Էդմոն ՄարուքյանԳյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. Աշոտ Մարկոսյան Կենսաթոշակների բարձրացման հիմնական պատճառը իշխող ուժի վախն է․ Մենուա Սողոմոնյան Զինված հայ ժողովուրդը միշտ որպես սպառնալիք է դիտարկվելու հակառակորդի կողմից․ Ավետիք ՔերոբյանՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026Գեներալը ինչ է հուշում իշխանությանը. ուր կհասնի տարաշրջանի լարվածությունը Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու իր բերքը, կկարողանա կանխատեսել իր ծախսերն ու իմանալ՝ շահույթ կունենա, թե ոչ. Նարեկ Կարապետյան «Ընտրություններին մասնակցելն իրենց թույլ տալով չէ, դա մեր Սահմանադրությունով է»․ Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր շրջան կունենա առնվազն երկու մթերման կայան. Նարեկ Կարապետյան ՔՊ-ի իրական վարկանիշը 24% է, մարդիկ հիասթափված են, միայն սիրուն խոսել են, բայց գործ չեն արել10% գյուղատնտեսության անկում ունենք․ «Ուժեղ Հայաստան»-ը վստահեցնում է՝ մթերման կայանները կօգնեն գյուղացուն իր աճեցրած ապրանքը հեշտ վաճառել Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը Դեռ մի շաբաթ առաջ իշխանությունները բարձրաձայն հայտարարում էին՝ ոչ մի պարագայում թույլ չենք տալու «Գյումրի 2». Արման ԱբովյանԳյուղացին պիտի իր ապրանքը հեշտ վաճառի՝ տնից հեռու չգնալով, երկրով մեկ մթերման կայաններ կստեղծենք․ Նարեկ Կարապետյան Պատերազմի 6-րդ օրը ՀՀ իշխանությունը որոշեց ուշքի գալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան Կորցնելով դպրոցը` գյուղերը կորցնելու են նաև պետության հետ շփվելու հնարավորությունը․ Ատոմ Մխիթարյան Սամվել Կարապետյանը 25 միլիոն դոլար ներդրեց Ստեփանակերտում նոր բժշկական համալիր կառուցելու համար. տեսանյութՄարզերում դպրոցական ավտոբուսների միասնական պարկի ստեղծում. Հրայր ԿամենդատյանՀեռավոր գյուղական համայնքներում մասնագիտացված բժշկի հասանելիությունը խնդիր է. Հրայր ԿամենդատյանԵրաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է. Արա ԱյվազյանԹաիլանդը բնակիչներին փոխհատուցում է տանիքներին արևային վահանակների տեղադրման համար Հունիսի 7-ին դուք ունենալու եք այլընտրանք. Էդմոն ՄարուքյանՄսուրներով անապահով խավի երեխաների ապահովում. Սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԲերքի երաշխավորված մթերում․ գյուղատնտեսության ռիսկերը նվազեցնելու առաջարկ Տնտեսական անհավասարության խորացումը․ ի՞նչ համակարգային խնդիրների առաջ է կանգնած Հայաստանը Այս ընտրություններով պետք է կոտրենք պարտվողականության փակ շղթան. Ավետիք Չալաբյան Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունըԱհա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանLouis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջԹալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն Մարուքյան2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանԳնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. ԼավրովԻրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա ՄաթևոսյանՀՀ կառավարությունից հայտնում են, թե որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը