Լրահոս
Կարևոր


Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կրթական համակարգը ներկայում բախվում է բազմաչափ և խոր ճգնաժամի, որը ստեղծում է ռիսկերի մի ամբողջ համակարգ՝ սպառնալով ոչ միայն կրթության որակին, այլև պետականության հիմնարար հիմքերին և ազգային ինքնության պահպանմանը։ Հատկապես լուրջ մտահոգություն է առաջացնում ազգային բաղադրիչի՝ կրթությունից դուրս մղման գործընթացը, որի նկատմամբ հասարակությունը հիմնականում անտարբերություն է դրսևորում, սակայն սա հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ մեր ինքնության պահպանման տեսանկյունից։ Սրան գումարենք դասագրքերի պակասը, դրանց, մեղմ ասած, թերությունները և այլն, պատկերն առավել կամբողջանա: Այս հարցերին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Սակայն կրթության ոլորտի ամենասուր և անմիջական սպառնալիքներից մեկը կապված է Հայաստանում արձանագրվող խոր ժողովրդագրական ճգնաժամի և դրա հետևանքով դպրոցների փակման հեռանկարների հետ։ Փորձագետներն արդեն իսկ ահազանգում են՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին մոտ 230 դպրոց կարող է իր դռները փակել, ինչը պայմանավորված է բազմաթիվ բնակավայրերում, հատկապես գյուղական համայնքներում աշակերտների ծայրաստիճան քիչ թվաքանակով։ Ու ամենամտահոգիչն այն է, որ փակվելու են հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցները։ Սակայն այս գյուղերն, ունենալով փոքր բնակչություն, միևնույն ժամանակ Հայաստանի համար ունեն ռազմավարական և անվտանգային կարևոր նշանակություն։ Դրանք երկրի պաշտպանական համակարգի առաջնագծում են, և այդտեղ կյանքի պահպանումը հանդիսանում է նաև պետության ֆիզիկական ներկայության երաշխիքը։ Հետևաբար, դպրոցների փակումը նման բնակավայրերում փաստացի նշանակում է տվյալ տարածքի դատարկում, ինչը անուղղակիորեն կարող է հանգեցնել սահմանային տարածքների կորստի ռիսկերի աճին։

Մի շարք գյուղերում արդեն իսկ դպրոցների միավորումներ են իրականացվում, սակայն այդ քայլը հաճախ չի լուծում խնդիրը, այլ միայն ժամանակավորապես հետաձգում է անխուսափելին՝ գյուղական համայնքների ապագայի նկատմամբ անորոշության խորացումը։ Այս պարագայում Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրը շատ լուրջ մոտեցում է պահանջում։ Հայաստանում, կարծես, դեռևս չկա պահի լրջության գիտակցումը, և խնդրի լուծումը հաճախ սահմանափակվում է միայն վարչարարական որոշումներով՝ առանց խնդրի արմատների խոր վերլուծության և համակարգային մոտեցման։ Մինչդեռ դրա համար պահանջվում է ոչ միայն կրթական ծրագրերի բարեփոխում, այլև համալիր տարածքային զարգացման քաղաքականություն, որի նպատակը պետք է լինի երիտասարդներին իրենց համայնքներում պահելը։

Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն ոչ միայն բնակության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայություն, այլև կկենտրոնանան համայնքների տնտեսական զարգացման վրա։ Երիտասարդները պետք է ունենան աշխատատեղեր, կայուն եկամուտ, ամուսնանալու և երեխաներ ունենալու հնարավորություն իրենց հայրենի գյուղերում կամ քաղաքներում՝ առանց ստիպված լինելու տեղափոխվել մարզկենտրոններ կամ մայրաքաղաք, ու շահագրգռված չլինեն նաև իրենց երկիրը լքելու հարցում։ Աշխատատեղերի ստեղծումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, գազաֆիկացումը, ինտերնետ կապի որակը և զվարճանքի ու հանգստի գոտիների առկայությունը այն գործոններն են, որոնք կարող են կանգնեցնել արտագաղթը և ապահովել բնակչության վերարտադրությունը։

Դպրոցների փակումը, սակայն, իր հետ բերում է նաև լուրջ սոցիալական և տնտեսական հետևանքներ, որոնք առավել ցավալի են տվյալ համայնքների բնակիչների համար։ Ըստ որոշ տվյալների, դպրոցների փակման արդյունքում ավելի քան 2400 աշխատակից, այդ թվում՝ ուսուցիչները և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները, կդառնան գործազուրկ։ Այնինչ, փոքր համայնքներում դպրոցը հաճախ հանդիսանում է ոչ միայն կրթական, այլև մշակութային և սոցիալական կյանքի կենտրոն։ Նրանց գործազրկությունը կհանգեցնի ոչ միայն ընտանեկան բյուջեների կրճատմանը, այլև համայնքի մտավոր ներուժի կորստին։

Մի խոսքով, դպրոցի փակումը ստեղծում է սահմանամերձ բնակավայրերի դատարկման համար «իդեալական» պայմաններ։ Ծնողները, հայտնվելով այն իրավիճակում, որ իրենց երեխաները չունեն իրենց համայնքում դպրոց հաճախելու հնարավորություն, շահագրգռված կլինեն ամբողջ ընտանիքով տեղափոխվել ավելի մեծ բնակավայրեր կամ մարզկենտրոններ, որտեղ կա կրթական հաստատություն։ Սա ստեղծում է միգրացիայի մի նոր ալիք, որն ուղղված է դեպի քաղաքներ, ինչն էլ ավելի է խորացնում գյուղական բնակավայրերի բնակչության կրճատման խնդիրը և հանգեցնում է այդ տարածքների անմարդաբնակ դառնալու ռիսկին։

Դպրոցների միավորման կամ աշակերտների՝ այլ դպրոցներ տեղափոխելու գործընթացը այլ խնդիրներ ևս ստեղծում է, որոնք հաճախ անտեսվում են որոշումներ կայացնելիս։ Աշակերտների տեղափոխման կազմակերպումը բարդ է՝ հատկապես հաշվի առնելով տարրական և բարձր դասարաններում դասաժամերի ոչ համաչափ բաշխումը։ Տարբեր տարիքի երեխաներին միևնույն ժամանակ դպրոց հասցնելը և տուն վերադարձնելը լոգիստիկ խնդիր է, որը պահանջում է հատուկ ավտոբուսային երթուղիների կազմակերպում, ինչը հաճախ բացակայում է կամ իրականացվում է անորակ մակարդակով։

Մյուս կարևոր գործոնը վատ եղանակային պայմաններն են։ Ձմռանը բազմաթիվ փոքր գյուղերում ճանապարհները նույնիսկ ժամանակին չեն մաքրվում ձյունից, ինչը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ցածր մակարդակի հետ մեկտեղ դառնում է անհաղթահարելի խոչընդոտ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է երաշխավորել երեխաների անվտանգությունը և դպրոց հասնելու կանոնավորությունը, երբ ճանապարհները ծածկված են ձյունով ու սառույցով, և տրանսպորտային միջոցները չեն կարողանում անխոչընդոտ երթևեկել։ Այս պայմաններում երեխաները ստիպված են բաց թողնել դասերը, ինչն անխուսափելիորեն ազդելու է գիտելիքների որակի վրա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ կերպով պաշտպանված լինեն. Էդմոն Մարուքյան «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա ՏոնոյանՀանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն Մարուքյան