Լրահոս
Կարևոր


Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը

Քաղաքականություն

Հայաստանի քաղաքական և տնտեսական օրակարգում շարունակվում են քննարկումները այն նախաձեռնությունների շուրջ, որոնք կարող են ապահովել երկրի տնտեսական վերականգնումը և սոցիալական խնդիրների արդյունավետ լուծումը։ Այս համատեքստում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է հանրությանը ներկայացնել իր տնտեսական ծրագրի հիմնական դրույթները՝ առաջարկելով քայլեր, որոնք միտված են խթանելու տնտեսական աճը, բարելավելու քաղաքացիների կենսամակարդակը և նվազեցնելու արտագաղթի վտանգը։

Կուսակցության նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական ծրագիրը, ըստ նախաձեռնողների, ուղղված է երկրի տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը և երկարաժամկետ զարգացման հիմքերի ձևավորմանը։ Ծրագրի առանցքում տնտեսական ակտիվության խթանումն է, ներդրումների ներգրավումը և սոցիալական կայունության ապահովումը։ Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ համապարփակ տնտեսական քաղաքականությունը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական համակարգի ամրապնդմանը և ստեղծել նոր հնարավորություններ քաղաքացիների համար։

Թե որքանով է ներկայացված ծրագիրը կիրառելի և իրատեսական Հայաստանի պայմաններում, «Փաստ»-ի հետ զրույցում անդրադարձել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանը։ Նրա գնահատմամբ՝ կարևոր է, որ քաղաքական դաշտում ձևավորվում են նոր նախաձեռնություններ, որոնք փորձում են առաջարկել զարգացման այլընտրանքային ուղիներ։

«Առաջինը ուրախ եմ, որ ձևավորվում է նոր ուժ։ Իմ պատկերացմամբ՝ նվիրյալ աշխատանքի և հետևողական մոտեցման դեպքում այդ ծրագիրը կարող է դառնալ այն նախաձեռնություններից մեկը, որը հանրության մեջ հավատ է ներշնչում և հնարավորություն է տալիս խոսել զարգացման ավելի հստակ հեռանկարների մասին», նշել է Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի զարգացման համար կարևոր է, որ քաղաքական ուժերը հանդես գան ոչ միայն քննադատությամբ, այլև ներկայացնեն հստակ ծրագրեր և լուծումներ։ Տնտեսական զարգացման տեսլականի առկայությունը, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ պայման է երկարաժամկետ կայունության ապահովման համար։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացրած տնտեսական ծրագիրը, ըստ նախաձեռնողների, առանձնանում է իր ընդգրկունությամբ և բազմաշերտությամբ։ Այն նախատեսում է արտոնյալ պայմաններ փոքր և միջին ձեռնարկատիրության համար, երիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարանային ծրագրերի իրականացում, ինչպես նաև լայնածավալ զբաղվածության քաղաքականություն։ Ծրագրի առանցքային նպատակներից է մինչև 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը, որը, ըստ հեղինակների, կարող է էականորեն նպաստել տնտեսության ակտիվացմանը և սոցիալական կայունության ամրապնդմանը։

Ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև երկրի համաչափ զարգացման գաղափարին։ Նախաձեռնության հեղինակները նշում են, որ տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի զարգացմանը՝ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ ամբողջ հանրապետության տարածքում։

Այսպիսով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական նախաձեռնությունը փորձում է ձևավորել զարգացման այնպիսի օրակարգ, որը համադրում է տնտեսական աճի խթանումը և սոցիալական խնդիրների լուծումը։ Թե որքանով այս առաջարկները կստանան լայն աջակցություն և կվերածվեն գործնական քաղաքականության, ցույց կտան առաջիկա քաղաքական և հասարակական քննարկումները։

Laureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրաԳեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ կերպով պաշտպանված լինեն. Էդմոն Մարուքյան «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա ՏոնոյանՀանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը