Լրահոս
Կարևոր


Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու իր բերքը, կկարողանա կանխատեսել իր ծախսերն ու իմանալ՝ շահույթ կունենա, թե ոչ. Նարեկ Կարապետյան

Քաղաքականություն

«Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մեր գյուղացիներն իրենց մշակած, աճեցրած ապրանքը չեն կարողանում վաճառել։ Երկիրը չի կարողացել լուծել գյուղացիների՝ ապրանքի վաճառքի խնդիրը»,- ասուլիսում այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա մանրամասն ներկայացրեց դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի առաջարկած 5 քայլերից 4-րդը՝ բերքի երաշխավորված մթերում գյուղերում, որն իրենից ենթադրում է Հայաստանով մեկ մթերման կայանների ստեղծում, ինչն էլ, ըստ նրա, կօգնի հայ գյուղացուն իր աճեցրած ապրանքը վաճառել՝  իր տնից հեռու չգնալով։

«Հարևան երկրներում հայկական գյուղամթերքի մեծ պահանջարկ կա, սակայն Հայաստանի գյուղացին ապրանք արտադրելով՝ չի կարողանում արտահանել, քանի որ չկա միջնորդ։ Մթերման կայանը կլինի այդ միջնորդը, որը կօգնի, կպահեստավորի մթերքը և հետագայում կվերավաճառի, կամ կարտահանի կամ կվաճառի հայկական շուկայում»,- ասաց Ն. Կարապետյանը՝ մանրամասնելով, որ սա վերաբերում է  բանջարեղենին, մրգին և մսամթերքին։

Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի գյուղատնտեսությունը վերջին 8 տարիների ընթացքում անկում է  ապրել 10 տոկոսով. «Մենք 2018 թվականի մակարդակի գյուղատնտեսություն արդեն չունենք։ Այս տարվա բյուջեով գյուղատնտեսությանն ուղղված ծախսերը նույնպես կրճատվել են»։

Հարցին՝ մթերման քանի՞ կայան է նախատեսվում, նա պատասխանեց. «Արարատյան դաշտում մրգերի, բանջարեղենի մթերման կայաններ կլինեն, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում՝ մսամթերի, կարտոֆիլի, ցորենի։

Ամեն շրջան կունենա երկու կայան։ Կարևոր է, որ գյուղացին հնարավորություն ունենա 2-3 կայանի վաճառել իր ապրանքը։ Դա կբերի մրցակցություն»։

Նա նաև ասաց, որ գյուղացիները հնարավորություն կունենան տարվա սկզբից իմանալ, թե ինչ գնով են վաճառելու իրենց բերքը, ինչը հնարավորություն կտա գյուղացուն կանխատեսել իր ծախսերն ու իմանալ՝ շահույթ կունենա, թե ոչ։   Նարեկ Կարապետյանն ընդգծեց, որ իրենց նպատակն է՝ գյուղացին վերջապես  նորմալ շահույթ ստանա։ 

«Մենք խնդիր ենք դրել ապահովելու 300-400 հազար մարդու, ովքեր գյուղերում են ապրում, կայուն եկամուտ, որպեսզի գյուղերը զարգանան»,- ասաց Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ քայլերի հաջորդականությունը լինելու է՝ ավելացնել գյուղացու եկամուտը, ապա զբաղվել նաև վերամշակումով։ 

«Շրջաններում լինելու են գործարաններ, որտեղ մարդիկ կաշխատեն, իսկ սեզոնի ժամանակ կունենան արձակուրդ, որպեսզի զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներով, ինչը կբազմապատկի գյուղացու եկամուտները։ Սա է միակ ճանապարհը, որ գյուղերն ապրեն, չդատարկվեն»,- ասաց Ն.Կարապետյանը։ 

Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ Զելենսկի