Լրահոս
Կարևոր


«Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջև

Վահան Զանոյան

Ներհայկական քաղաքական դիսկուրսում նոր քննարկում է ծնվել. ութ նշանավոր սփյուռքահայ հայտարարությամբ հանդես եկան՝ կոչ անելով կասեցնել հակամարտությունը Հայաստանի կառավարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ։ Հայտարարությունն արագ տարածվեց։ Կարճ ժամանակ անց մեկ այլ ականավոր սփյուռքահայ՝ դոկտոր Գարո Արմենը, հայտարարություն հրապարակեց՝ քննադատելով խմբի դիրքորոշումը։

 

Ես չեմ անդրադառնա երկու հայտարարությունների հարաբերական արժանիքներին. սա այս մեկնաբանության նպատակը չէ։ Սակայն կուզենայի կանգ առնել մեկ նախադասության վրա, որը, կարծես, որոշ ընթերցողների մեջ դժգոհություն է առաջացրել։Վիճահարույց հատվածը սա է. 

«Նույնիսկ եթե այն դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ՝ մի բան, որ չկարողացան անել նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը:»։

Հայտարարությունն կատաղի քննադատության ենթարկվեց ամենատարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ ենթադրյալ պատմական «անճշտությունների» եւ ներկա կառավարության քաղաքականությունը Խորհրդային Միության ու Օսմանյան կայսրության քաղաքականություններին համեմատելու անտեղիության պատճառով։

Բայց հայտարարությունը «կեղծ» հռչակելու շտապողականությունը վտանգ է առաջացնում չնկատել Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային ճգնաժամի ամենախոր խնդիրը. ապակառուցողական այն աստիճանը, որովպետական օրակարգն ու շահերն հեռացել են ավելի լայն ազգային օրակարգից ու շահերից ։Փաստն այն է, որ եւ՛ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը չէ, քանի որ այն ժամանակ ժամանակակից իմաստով Սփյուռք դեռ գոյություն չուներ), եւ՛ Խորհրդային Միությունն իրոք փորձում էին սեպ խրել Սփյուռքի ու Հայաստանի միջեւ։ Վկայությունները բազմաթիվ են։ ԽՍՀՄ-ն երկյուղում էր ազգայնական գաղափարներից, որոնք կարող էին Խորհրդային Հայաստան ներթափանցել սփյուռքյան մտավորականների միջոցով։ Սփյուռքի հետ կապ ունեցող մարդկանց, այդ թվում՝ հարազատներ ունեցողներին, կասկածանքով էին վերաբերվում ու հաճախ հետապնդում։ Սփյուռքյան գրականության մուտքը Հայաստան արգելված էր։ Այն, այնուամենայնիվ, մաքսանենգ ճանապարհով բերվում էր ու դառնում այնպիսի հանճարեղ մտավորականների վայելքի առարկա, ինչպիսիք էին Ռաֆայել Իշխանյանը, Բաբկեն Չուգասզյանը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Ռազմիկ Դավոյանը, Սոս Սարգսյանը, Աբրահամ Ալիքյանը (որն այն ժամանակ Մոսկվայում էր ապրում): Մարդիկ արգելված պարբերականները միմյանց էին փոխանցում՝ հաճախ ռիսկի ենթարկելով իրենց անվտանգությունն ու կյանքը։ Խիստ գրաքննության էին ենթարկվում ոչ միայն Դաշնակցության որոշ թերթեր (ինչպես «Բագինը» եւ «Ազդակը»), այլ Սփյուռքի գրեթե բոլոր հրատարակությունները։

 Անճարում

Լուսանկարը` REUTERS/Mohamed Azakir

Հետեւաբար, ճշմարիտ է ոչ միայն այն, որ ԽՄՀՄ-ն ակտիվորեն փորձում էր Սփյուռքի ու Խորհրդային Հայաստանի միջեւ սեպ խրել, այլեւ այն, որ այն ի վերջո չհասավ բաժանության իր ցանկալի աստիճանին՝ մեծ մասամբ հենց Հայաստանի մտավորականների հայրենասիրության շնորհիվ։Թուրքիան, իր հերթին, բացահայտ ու հռչակված հակակրանք ունի այն ամենի հանդեպ, ինչն անվանում է «արտաքին» ու «սփյուռքյան» ազդեցություն Հայաստանի Հանրապետության քաղաքականության վրա, հատկապես՝ Անկախությունից հետո։ Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաեւ նախագահ Էրդողանն մի շարք հրապարակային հայտարարություններ են արել, որոնցում գուժել են Սփյուռքի «բացասական ազդեցությունը» ՀՀ քաղաքականության վրա։ 2024 թվականին Էրդողանը հայտարարեց, որ «Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղությանն ավելի մոտ կլիներ, եթե ձերբազատվեր արտաքին ազդեցություններից ու Սփյուռքից կախվածությունից»։ Թուրքական կառավարությունը բազմիցս փորձել է խրախուսել Հայաստանի կառավարությանը բացառել Սփյուռքի մասնակցությունը պետական որոշումների ընդունման գործում։ԽՍՀՄ փորձերը Սփյուռք-Հայաստան հարաբերություններում լուրջ արգելք դարձան, բայց, ինչպես արդեն ասվեց, չկարողացան ջախջախել դրանք։ Սփյուռքի ազդեցությունն ու մասնակցությունը բացառելու Թուրքիայի քաղաքականությունը եւս հաջողություն չունեցավ։ Այս երկու քաղաքականությունների ձախողման ապացույցը Սփյուռքից նորանկախ Հայաստան հոսած հսկայական նյութական, մարդկային ու մշակութային ռեսուրսներն էին:Ներկա կառավարության կողմից «Իրական Հայաստան» գաղափարախոսության ի հայտ գալուն պես ազգային ու պետական օրակարգերի միջեւ անջրպետը ոչ միայն ահագնացող կերպով խորացավ, այլեւ պաշտոնապես ամրագրվեց նաեւ որպես Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականություն։ «Իրական Հայաստան գաղափարախոսությունը» բազում հակասական ու վիճելի կառուցատարրեր ունի, սակայն դրանց մեծ մասն այս հոդվածի շրջանակից դուրս է ու առանձին քննարկում է պահանջում։ Կանդրադառնամ միայն կենտրոնական բաղադրիչին, որն ուղղակիորեն առնչվում է թեմային. Հայրենիքն ամբողջությամբ նույնացնել ու սահմանափակել ներկայիս միջազգայնորեն ճանաչված հայկական պետությամբ, այն է՝ 29,743 քառակուսի կիլոմետրով, որի քարտեզը վարչապետը սիրում է թափահարել՝ նոր «գաղափարախոսությունը» շարադրելիս։ Այն ամենը, ինչ դուրս է այդ տարածքից, պաշտոնապես հանվել է պետության մտահոգությունների ու պատասխանատվության ոլորտից եւ Հայրենիքի մաս չի համարվում։Որեւէ հայկական կառավարություն պետական ու ազգային օրակարգերի անջատումն այդ չափով չէր պաշտոնականացրել։ Երբ հայրենասիրությունն այնքան վարկաբեկված չէր, ինչպես այսօր ՀՀ կառավարության շնորհիվ, հենց այն էր կենդանի պահում կապը երկու օրակարգերի միջեւ։ Սա ճիշտ էր Խորհրդային Հայաստանի ամենամութ շրջանում, ճիշտ էր Առաջին Հանրապետության, Անկախության հռչակագրի, Երրորդ Հանրապետության, ու նույնիսկ ներկա կառավարության առաջին երկու տարիների ընթացքում՝ նախքան 2020 թ. 44-օրյա պատերազմի ռազմական պարտությունները։ Հենց այդ պատերազմից հետո է, որ ներկա կառավարությունը ներմուծեց «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը՝ քաղաքական անհրաժեշտությունից ելնելով, ձախողումն արդարացնելու կամ բացատրելու համար։ 2023 թ. սեպտեմբերին Արցախի վերջնական կորուստը «գաղափարախոսությունն» ամբողջովին ու գործնական հիմքի վրա ամրագրեց։Պետականությունն հայ ժողովրդի համար եղել է եւ պետք է մնա բացարձակ ու գերագույն արժեք։ Սակայն ՀՀ այսօրվա միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս մնացող ազգային շահերի, պատմության, ժառանգության, պատճառների, պատմական ինքնության ցուցիչների ու հայ հոգեւոր կյանքի խորհրդանիշների ամբողջությունը «Հայրենիք» հասկացությունից հանելը «գաղափարախոսություն» չէ. դա ծայրահեղ մինիմալիստական ժխտողականություն է։ Եվ դա ամենեւին հայ ժողովրդի արդի ձգտումների օրինական արտահայտությունը չէ ու երբեւէ այդպիսին չի եղել։Վիճահարույց հայտարարության քննադատներն այն հաճախ նաեւ «կատաղեցնող» են որակել։ Բայց եթե «Օսմանյան կայսրություն» բառերը փոխարինենք «Թուրքիայով», հայտարարությունը հիմնականում ճիշտ է, ու պետք է ազնիվ ինտելեկտուալ քննարկման, այլ ոչ թե կատաղության առարկա դառնա։Այսօրվա Հայաստանն, իհարկե, տարբեր է Խորհրդային Հայաստանից ու Առաջին Հանրապետությունից։ Բայց փաստ է, որ Սփյուռքում գերիշխող հայրենասիրական ու ազգային գաղափարները թե՛ Խորհրդային Միությունը, թե՛ Թուրքիան վտանգավոր էին համարում, ու այսօր ՀՀ կառավարությունն է, որ դրանք վտանգավոր է համարում։ Ուստի ոչ միայն սինդրոմն է համեմատելի, այլեւ դրա հետեւում թաքնված շարժիչ ուժը։


Լուսանկարը` REUTERS

Հետեւաբար, «վիրավորական  նախադասության» առանցքային ուղերձը, կարծես, ճշմարիտ է. Հայաստանի կառավարությունն իր «Իրական Հայաստան» գաղափարախոսության միջոցով հաջողել է պաշտոնականացնել հայկական ազգային ու պետական շահերի միջեւ հստակ ու բացարձակ տարբերակումը այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ն ու Թուրքիան նույն բանին ձգտել ու ձախողել էին հասնել անջատման այն մակարդային, որն ունենք այսօր:Հավանաբար, ապատեղեկատվության ամենավատ տեսակն է, որը հրամցնում են մարդիկ, ովքեր պետք է ավելի տ՝ պատմաբաններ, պրոֆեսորներ, գիտնականներ։ Երբ նրանք են սկսում աղավաղել պատմական փաստերը եւ սխալ մեկնաբանել քաղաքականությունները եւ դրանց իրական դրդապատճառները, նրանք ավելի մեծ վնաս են հասցնում ազգային պատմական ու քաղաքական դիսկուրսին, քան սովորական մարդիկ, ովքեր գործում կամ խոսում են տգիտությունից ելնելով։Վերոնշյալ հակասական հայտարարությունը ոչ միայն «կատաղեցնող» եւ ստահոդ է հռչակվել, այլ պատմության վերաբերյալ հեղինակների «ծայրահեղ տգիտությունն» արտացոլող։ Կփաստարկեի, որ նման հայտարարություններ անողներն իրենք եւս կա՛մ անտեղյակ են պատմությունից, կա՛մ, ինչն ավելի մտահոգիչ է, պատրաստ են գիտակցաբար աղավաղել պատմական փաստերը՝ քաղաքական նպատակներից ելնելով։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ին