Լրահոս
Կարևոր


Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջները

Ապրելակերպ

ՌԴ Պետդումայի պատգամավորները լիագումար նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել են կառավարական օրինագիծը, որը լրացուցիչ պահանջներ է սահմանում Ռուսաստանում աշխատել ցանկացող աշխատանքային միգրանտների համար։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Փոփոխություններն առաջարկվում է կատարել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում։ Նախաձեռնությունը նախատեսում է, որ աշխատանքային միգրանտները պետք է իրենց և Ռուսաստանում բնակվող ու իրենց խնամքին գտնվող ընտանիքի անդամների համար ապահովեն եկամուտ, որը պակաս չի լինի տարածաշրջանային գործակցով բազմապատկված կենսապահովման նվազագույն զամբյուղից։ Հակառակ դեպքում օտարերկրացիների արտոնագիրը կամ աշխատանքի թույլտվությունը չի երկարաձգվի, ինչից հետո նրանք պարտավոր կլինեն իրենց անչափահաս երեխաների հետ 15 օրվա ընթացքում լքել երկիրը։

Աշխատանքային միգրանտների եկամուտների մակարդակին կհետևեն լիազոր մարմինները։ Այսպես, ըստ օրինագծի, հարկային մարմինները ՆԳՆ-ին ավտոմատ կերպով տեղեկատվություն կփոխանցեն օտարերկրացի աշխատողի օրացուցային տարվա 3, 6, 9 և 12 ամիսների եկամուտների մասին։ Միգրանտներն իրենք ևս հաշվետու կլինեն իրենց եկամուտների համար. ՌԴ-ում բնակության մասին ՆԳՆ ներկայացվող ամենամյա ծանուցման հետ մեկտեղ նրանք պարտավոր կլինեն ներկայացնել նաև փաստաթղթերից մեկը՝ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտների տեղեկանք, հարկային հայտարարագրի պատճեն կամ ֆիզիկական անձանց եկամտահարկի վճարումը հավաստող փաստաթղթեր։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են նաև ընդլայնել ժամանակավոր կացության թույլտվությունը և կացության կարգավիճակը չեղարկելու հիմքերի ցանկը։ Մասնավորապես, դրանք կչեղարկվեն, եթե աշխատանքային միգրանտը տարվա ընթացքում աշխատել է 10 ամսից պակաս, կամ եթե նրա եկամուտները՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով, ցածր են տարածաշրջանային կենսապահովման նվազագույն զամբյուղից։ Նմանատիպ միջոցներ կկիրառվեն նաև այն միգրանտների նկատմամբ, որոնք աշխատում են ֆիզիկական անձանց մոտ՝ կատարելով տնային գործեր կամ օգնելով անձնական հարցերում։ Այս օտարերկրացիների կացության կարգավիճակները նույնպես կչեղարկվեն, եթե տարվա ընթացքում նրանք նման ձևաչափով աշխատել են 10 ամսից պակաս, և եկամտահարկի ֆիքսված կանխավճարի մուծումը (իրենց և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար) հաստատված է 10 ամսից պակաս ժամանակահատվածի համար։

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է, որ աշխատանքային միգրանտների երեխաները կկարողանան ՌԴ-ում մնալ միայն իրենց ծնողի աշխատանքի թույլտվության գործողության ժամկետում, այն էլ՝ միայն այն դեպքում, եթե միգրանտը վճարի եկամտահարկի ֆիքսված կանխավճարը թե՛ իր, թե՛ յուրաքանչյուր երեխայի համար։ Ընդ որում, 18 տարին լրանալուց հետո միգրանտների երեխաները պետք է 30 օրվա ընթացքում լքեն Ռուսաստանը կամ նշված ժամկետում դիմեն արտոնագիր ստանալու համար։

Օրինագծով առաջարկվում է նաև հստակեցնել այն աշխատանքային միգրանտների աշխատավարձերի նվազագույն շեմերը, որոնք իրենց փորձի, հմտությունների կամ ձեռքբերումների հիման վրա համարվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Գործող օրենսդրությամբ նման աշխատողները բաժանվում են մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է նվազագույն թույլատրելի աշխատավարձի իր չափը։ Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են թողնել միայն երկու խումբ։

Նախատեսվում է, որ առաջին խմբում կընդգրկվեն այն բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք ներգրավված են նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոնների ստեղծման ու գործունեության մեջ, բուհերի և պետական գիտական ակադեմիաների գիտաշխատողներ կամ դասախոսներ են, ՏՏ ոլորտի կամ տնտեսական հատուկ գոտիների ռեզիդենտ ընկերությունների աշխատակիցներ են։ Այս խմբում կներառվեն նաև միջազգային բժշկական կլաստերի տարածքում գործող բժշկական, մանկավարժական կամ գիտական աշխատողները, «Սկոլկովոյի», «Սիրիուս» դաշնային տարածքի, ինչպես նաև Ղրիմում և Սևաստոպոլում գործող ընկերությունների աշխատակիցները։ Նման մասնագետների աշխատավարձի նվազագույն շեմը կսահմանվի 358,5 հազար ռուբլի։

Երկրորդ խմբին առաջարկվում է դասել բարձր որակավորում ունեցող մնացած բոլոր մասնագետներին։ Ըստ օրինագծի՝ նրանց աշխատավարձը պետք է կազմի առնվազն 717 հազար ռուբլի։ Ընդ որում, փաստաթղթում շեշտվում է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերը պետք է ամեն տարի ինդեքսավորվեն՝ տվյալ ընկերության աշխատակիցների աշխատավարձերի աճի տեմպերին համապատասխան ձևով։

Եթե Պետդուման ընդունի օրենքը և այն հետագայում ստորագրվի ՌԴ նախագահի կողմից, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Սակայն որոշ դրույթների համար առաջարկվում է սահմանել ուժի մեջ մտնելու հատուկ ժամկետներ։ Այսպես, այն նորմը, որով հարկային մարմինները ՆԳՆ-ին տեղեկություններ կփոխանցեն միգրանտների եկամուտների մասին, կգործի 2026 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ բարձր որակավորում ունեցող մասնագետներին վերաբերող դրույթները՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

Տիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԻնչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ