Շրջադարձային հունվարի 28

Ձևավորումից ի վեր Հայկական բանակի օրը թերևս երբեք նման կարևորություն չի ունեցել։ Եվ հենց այս բարդ շրջանում մենք այս օրը պետք է առանձնահատուկ նշենք։ Իրավիճակից ելնելով՝ ավելի զուսպ, առանց ավելորդ պաթոսի, բայց վստահ և պատվով։ 2021 թվականի հունվարի 28-ը պետք է շրջադարձային դառնա, առաջին հերթին՝ հետևությունների առումով։ Մեր բանակի հրամանատարներին, զինվորներին, սպաներին մենք պետք է այսօր շնորհավորենք և ցույց տանք, որ գնահատում ենք նրանց արածը՝ աննկարագրելի հերոսությունները, անձնուրացությունը։ Այս պատերազմը լի էր նման դրվագներով, և դրանց մասին մենք պետք է միշտ հիշենք և խոսենք։ Պարտության պատճառը բանակը չէր, պարտության պատճառը ողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելն էր։ Քաղաքական, արտաքին քաղաքական, ներհասարակական, դիվանագիտական, տնտեսական բոլոր ձախողումների բեռը թողնվեց բանակի վրա, իսկ բանակն արեց առավելագույնը՝ մինչև վերջին վայրկյանը պաշտպանելով մեր հայրենիքը և խաղաղ բնակչությանը։ Կրկնում եմ՝ բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրառել իր տեխնոլոգիական առավելությունը, մեր զինված ուժերը հաղթել են։ Սա շատ լավ գիտի մեր թշնամին։ Այսօր զոհված տղերքի շիրիմներին, վիրավորներին այցելելիս պետք է իշխի գիտակցումը, որ մենք այցելում ենք հերոսների, որոնք իրենց վրա վերցրին ուրիշների սխալների հարվածը։ Մենք անպայման պետք է ունենանք բարձր տեխնոլոգիական բանակ, գրագետ, կրթված սպայակազմ, լուրջ ժամանակակից ստորաբաժանումներ։ Նման բանակը դաշնակիցների հետ համագործակցությամբ կարող է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը։ Մենք բարձր ենք պահելու մեր նահատակների հիշատակը: Մենք պարտք ունենք նրանց հանդեպ։ Նրանք մի վայրկյան անգամ չվարանեցին, չվախեցան, չկասկածեցին իրենց անձնազոհ որոշմանը։ Նույնը պետք է անենք մենք՝ հանուն այդ տղաների հիշատակի` մեկ վայրկյան անգամ չկասկածենք, որ մենք կարող ենք և ունենալու ենք ուժեղ, զարգացած, արդար և համերաշխ Հայաստան ու Արցախ։ Իսկ այսօր շնորհավորենք մեր բանակին, կամավորներին, պահեստազորին. նրանք մեր հերոսներն են: Խոնարհում մեր զոհերի, մեր լույս տղաների հիշատակին: «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյան

Լրահոս
Փաշինյանը 1–ին տեղում է կամայականությունների և պետականության դեմ գործելու իմաստով. Էդմոն Մարուքյան Արթուրին, Վահեին (ձեզ կարող եմ այդպես դիմել, մենք հին ծանոթներ ենք) և Արմեն Աբազյանին (իր հետ երբեք չեմ շփվել). Արսեն Բաբայան Խաչիկ Ասրյանը՝ ի պաշտպանություն ազգային - քրիստոնեական արժեքների (Տեսանյութ) Ռուսական կողմը չի թույլատրել թուրք լրագրողներին ժամանել Հայաստան Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար. Wargonzo Հասարակությունը մերժում է անհույս անցյալն ու ամոթալի ներկան. «Հայոց արծիվներ» (Տեսանյութ) Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից Ո՞ւր եք տղե՛րք, ո՞ւր եք երկրապահնե՛ր․ Արտակ Թովմասյան Հայաստանում՝ իսկ ավելի կոնկրետ Բաղրամյան պողոտայում, կարծես թե երրորդ ուժ է ձևավորվել Այս իշխանությունը քաղաքական զրո է, բա Ալիևը պիտի ասի՝ հայ ռազմագերի չունենք. Էդուարդ Շարմազանով Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպե՞ս և ե՞րբ է լինում. Տաթև Այվազյան Նոր փաստեր այն մասին, թե ինչպես է իշխանությունը լքել արտաքին քաղաքական խրամատը եւ ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համար. Արմեն Աշոտյան Ռազմական դրության պարագայում կառավարությանը անվստահություն հայտնելու իրավունք չկա. Սերգեյ Ամիրխանյան Խաչիկ Ասրյանը՝ ի պաշտպանություն ազգային - քրիստոնեական արժեքների Կյանքից թանկ միայն պատիվն է, իսկ պատվից բարձր միայն հայրենիքը. Արթուր Վանեցյան ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը. (տեսանյութ) Հայրենիքի դեմը չոքելու ես, բայց ներող չի լինելու. Արմեն Աշոտյան Կաննում բացվել է ստորջրյա արվեստի անվճար թանգարան ԱՄՆ ուշագրավ ակնարկը Հայաստանում տեղի ունեցողի մասին Ալիևը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդերները» Ինչքա՞ն է Օնիկ Գասպարյանի համբերության բաժակը լցվել, որ նման հայտարարություն է արել. Շարմազանով Ատամներում է գտնվում մարդու օրգանիզմի ամբողջ կալցիումի 99 տոկոսը Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները «Ես կասկածում եմ, որ այդ դավադիր իշխանությունները գերիների հարցով չեն զբաղվում, որպեսզի ամեն ինչ բերեն հասցնեն նրան, որ Արցախի մնացած հատվածը ևս տան թուրքերին». Բելլա Լալայան «Եթե նույնիսկ Վիտալի Բալասանյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ, ապա միայն նրան զորակցելու և հայտնելու, որ և՛ ինքը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին» Ղարաբաղն Ադրբեջանի կազմում՝ նշանակելու է՝ Ղարաբաղն առանց հայերի․ Արա Այվազյան
Ամենադիտվածը