Լրահոս
Կարևոր


«TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թրամփի ուղին» Հայաստանի իշխանություններն օգտագործում են որպես քաղաքական գործիք, հատկապես նախընտրական այս շրջանում։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմն իր հետքը կարող է թողնել այս ճանապարհի՝ իրականություն դառնալու փաստի վրա։ Քաղաքագետ Արա Պողոսյանն առաջարկում է նախ քննարկել, թե ինչպիսին է TRIPP-ի նախապատմությունը։ «Ինչո՞ւ այս ծրագիրն առաջ եկավ և ի՞նչ նպատակներ ուներ։ Բաքուն և Անկարան հետևողականորեն Հայաստանից պահանջում էին միջանցք։ Որպեսզի Միացյալ Նահանգների կամ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերը հաջողվեին և ստանային որոշակի արդյունավետություն, պետք էր Ադրբեջանի և Թուրքիայի նպատակները համադրել այնպիսի մի նախագծի մեջ, որը սուր չէր ընկալվի Հայաստանում և միաժամանակ նահանջ չէր ընկալվի Ադրբեջանում և Թուրքիայում։ Այսպիսի իրավիճակում առաջ եկավ TRIPP նախագիծը, որը փորձ արվեց վերաֆորմատավորել որպես զուտ կոմերցիոն նախագիծ, ընդ որում՝ հատկապես Հայաստանի իշխանությունները ներկայացնում են սա որպես զուտ հայ-ամերիկյան նախաձեռնություն, որը որևէ առնչություն չունի միջանցքային տրամաբանության հետ, և որ օգոստոսին նախաստորագրված հայտարարությունը ենթադրում էր հավասարազոր կամ հայելային ճանապարհների բացում, ինչն, ըստ էության, հետագայում ավելի դետալիզացվեց, և պարզ դարձավ, որ Ադրբեջանում և Թուրքիայում ընկալումը այդպիսին չէ։ Ադրբեջանը և Թուրքիան այս նախագիծը ընկալում են որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Հատկապես սա ուղղված է արտաքին խաղացողներին, մասնավորապես՝ Եվրոպական միության հիմնական պետություններին և Միացյալ Նահանգներին, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է լինել նաև Միջին միջանցքի մաս կամ այլընտրանք։ Գիտենք՝ թե՛ Միջին միջանցքը, թե՛ մյուս միջանցքային նախագծերը, այդ թվում՝ նաև Չինաստանի նախաձեռնած գոտին և ճանապարհն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։ Ադրբեջանը և Թուրքիան, ձգտելով սրան տալ աշխարհաքաղաքական աստառ, փորձում են ամեն գնով ճնշումը մեծացնել Հայաստանի վրա, որպեսզի դա իրականություն դառնա։ Ի՞նչ ունենք իրականության մեջ։ Ադրբեջանը շարունակում է այս ճանապարհն ընկալել որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կամ դրա մի մաս, Թուրքիան սա համարում է իր համար կարևոր տարանցիկ երթուղի, որը պետք է Միջին Ասիան կապի Թուրքիայի և վերջինիս միջոցով՝ Եվրոպայի հետ։ Մյուս կողմից՝ ունենք այն, որ մասնավորապես Ադրբեջանը պահանջում է և, կարծեք թե, ստացել է դրա համար անհրաժեշտ տեխնիկական լուծում, որպեսզի իր քաղաքացիները չհանդիպեն հայ սահմանապահներին։ Այս խնդիրը, ըստ էության, ևս լուծված է այն մեխանիզմներով, որոնք առաջարկում է TRIPP-ը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ սա մի նախագիծ է, որը ոչ թե Միացյալ Նահանգների համար ունի մեգանախագծի էֆեկտ, որից միլիարդավոր դոլարներ են հոսելու Միացյալ Նահանգներ, ինչ-որ դրամական միջոցներ են մտնելու Հայաստան, այլ սա ընդամենն իրական քաղաքական աստառի տնտեսական երանգավորումն է, որը պետք է Հայաստանում չառաջացնի որևէ դիմադրություն և զուտ որպես տնտեսական նախագիծ ընկալվի։ «Բնականաբար, այսպիսի ցանկացած պրոյեկտ չի կարելի դիտարկել զուտ տնտեսական, որովհետև այն ունի քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակություն, և այն երբեք իրականություն չէր լինի, եթե Ադրբեջանի պահանջը և ճնշումը չլիներ։ Եթե դա տեսականորեն լավ բան լիներ, ապա առանց Ադրբեջանի պահանջի այդպիսի բազմաթիվ ճանապարհներ կկառուցեինք, այդ թվում, օրինակ՝ հյուսիսային ճանապարհ։ Բայց քանի որ այն ունի քաղաքական, մասնավորաբար՝ տարածաշրջանային քաղաքական և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, ապա հենց Մեղրու հատվածում է նախատեսվում այսպիսի ճանապարհ, որին ասում ենք TRIPP։ Սա մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո, առանց որոնց Հայաստանում նման ճանապարհի անհրաժեշտություն չէր լինի։ Եթե սա դիտարկենք արդեն ԻրանՄիացյալ Նահանգներ, Իրան-Իսրայել հակամարտության դիտանկյունից, ապա կարծում եմ, որ այս նախագծի մասով հայտարարությունները, որ այն բնավ իրականություն չի դառնալու, կամ ուր որ է իրականություն կդառնա, երկուսն էլ չափազանցված են այն իմաստով, որ այս նախագիծն ունի երկու հստակ շահառու, որոնք հիմա ակտիվորեն փորձում են իրենց բաժին ճանապարհները կառուցել։ Կարծում եմ, որ այս երկու շահառուները՝ Թուրքիան և Ադրբեջանը, ամեն ինչ կանեն, որ այս ճանապարհն իրականություն դառնա։ Պատահական չէր, որ շեշտեցի՝ երբեք այսպիսի նախագծի կարիք չէր լինի, եթե Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ճնշում, պարտադրանք և սպառնալիք չլիներ։ Հետևաբար՝ այն հայտարարությունները կամ կանխատեսումները, որ TRIPP-ն իրականություն չի դառնա, կարծում եմ՝ չափազանցված են, որովհետև հիմնական երկու շահառուներն ամեն ինչ կանեն, որ դա իրականություն լինի եթե ոչ որպես TRIPP, ապա, լավագույն դեպքում, որպես այլ կարգավիճակ ունեցող նախագիծ»,-նկատում է մեր զրուցակիցը։ Վերջին օրերին քննարկման տիրույթ է վերադարձել նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցը։

Քաղաքագետն ասում է՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան ցանկություն ունենա միանգամից բացել սահմանները և ի՞նչ է դրանից շահում։ «Եթե հիմա մեզ ասեն տնտեսական շահի և այլնի մասին, ապա դա ֆիկցիա է։ Թուրքիայի և, ընդհանրապես, ցանկացած նորմալ պետության համար ոչ այնքան տնտեսական շահն է գերակա իր ազգային անվտանգության համատեքստում, որքան հենց ազգային անվտանգության մյուս՝ առավել կարևոր բաղադրիչները։ Դրանցից թերևս ամենակարևորը պետության ազդեցության տարածումն է ոչ միայն կոշտ ուժի, այլ նաև ուժային այլ հայեցակարգերի շրջանակներում։ Ինչո՞ւ Թուրքիան մինչև այսօր չի բացել սահմանը։ Էրդողանը հայտարարում էր, որ այս տարվա հունվարից խորհրդանշական քայլեր կարվեն Հայաստանի համար։ Ինչո՞ւ չեն արվել։ Պատճառը շատ պարզ է։ Նախ՝ հայթուրքական հարաբերությունները առանձին չեն հայ-ադրբեջանականից, և Թուրքիան հստակ նախապայմաններ է առաջադրել։ Այդ նախապայմանները եղել են միշտ, որքան էլ Հայաստանի որևէ իշխանություն հայտարարի, որ իր ժամանակ նախապայման չի եղել։ Հատկապես այդ նախապայմաններն ընդգծված են այսօր։ Քըլըչի հետ բանակցություններում հայտարարում էին՝ որևէ նախապայման չկա, պայմանավորվել ենք առանց նախապայմանների, ինչն արդեն նշանակում էր, որ հստակ նախապայմաններ գոյություն ունեն։ Թուրքական կողմը երբեք չի հրաժարվելու դրանցից։ Դրանք վերաբերում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև առավել գլոբալ հարաբերություններին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան զուտ տարածաշրջանային է, որքան աշխարհաքաղաքական։ Դա պետք է բավարարի Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները։ Իմ կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը չափազանց երկար ու ծանր պրոցես է լինելու։ Թուրքիան փորձելու է հնարավորինս շատ բան ստանալ Հայաստանից։ Որքան շատ են խոսում բաց սահմանների մասին, այնքան ազդակները շատ են, որ այդ բաց սահմանները չեն լինելու, ինչքան քիչ խոսեն, այնքան արագ կլինի այդ պրոցեսը, իսկ եթե խոսում են դրա մասին պարբերաբար, նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորքային են»,-հավելում է նա։

Հարցնում եմ՝ իսկ մեր հանրությունը բաց սահմանների պարագայում կունենա՞ անվտանգության լիարժեք զգացում։ «Սա իրականում շատ կարևոր խնդիր է, որը հեշտ չէ լուծել. այն վերաբերում է ոչ միայն միջպետական, այլև միջէթնիկ, միջկրոնական հարաբերություններին։ Այն ատելությունը, որը գեներացված է ադրբեջանական, թուրքական հասարակությունների մեջ, առավել ևս՝ առավելապաշտական այն ձգտումները, որոնք նրանք ունեն, պարբերաբար դրսևորվելու են այս կամ այն ձևով, և մշտապես ունենալու ենք տագնապային իրավիճակներ, անկախ նրանից՝ դա կլինի միջպետական, թե հանրային մակարդակներում»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինՍամվել Կարապետյանը հայերի համար կապահովի 300,000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԱվանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա ՍարգսյանԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera«Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումՏաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինՄեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ Ազիզի«Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Քիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից