Լրահոս
Կարևոր


Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից

Քաղաքականություն

Հայաստանի քաղաքական դաշտը ընտրություններից առաջ մտնում է վտանգավոր փուլ, որտեղ իշխանությունը ակնհայտորեն հրաժարվում է հավասար մրցակցությունից և անցնում է կոշտ ճնշումների քաղաքականությանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող գործընթացները դրա ամենախոսուն ապացույցն են։ Տնային կալանքի երկարաձգումը այլևս դժվար է ներկայացնել որպես իրավական գործընթաց․ այն ավելի շատ քաղաքական հաշվեհարդարի գործիք է, որի նպատակը մեկն է՝ չեզոքացնել աճող ընդդիմադիր ուժը։

Վերջին շաբաթների զարգացումները բացահայտեցին իշխանության հիմնական վախը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը դուրս է եկել վերահսկելի դաշտից և վերածվել իրական մրցակցի։ Մեծ հանրահավաքը, մարզային ակտիվությունը և հասարակության տարբեր շերտերում արձանագրվող աջակցությունը ցույց տվեցին, որ ձևավորվում է այն ուժը, որը կարող է կոտրել գործող համակարգը։ Իսկ դա այն գիծն է, որից հետո իշխանությունը, ինչպես ցույց է տալիս իր վարքագիծը, այլևս չի վստահում ընտրական գործընթացին և փորձում է այն կառավարել ուժային մեթոդներով։

Այս իրավիճակում կիրառվող գործիքակազմը խոսում է ինքն իր մասին․ խուզարկություններ, ձերբակալություններ, սահմանափակումներ, տեղեկատվական մանիպուլյացիաներ։ Երբ ընդդիմության առաջնորդը փաստացի մեկուսացվում է քաղաքական գործընթացից և զրկվում է քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից, խոսել արդար ընտրությունների մասին պարզապես անհնար է։ Սա արդեն ոչ թե մրցակցություն է, այլ իշխանության կողմից նախապես ծրագրավորված սցենար, որտեղ մրցակիցը պետք է դուրս մղվի մինչև պայքարի սկսվելը։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոշտ գնահատական է տվել Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, որը հայտարարել է. «Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. նա իր հաշվարկներում սխալվում է»։ Նա նաև ընդգծել է, որ տնային կալանքի երկարաձգումը ոչ թե իրավական անհրաժեշտություն է, այլ քաղաքական որոշում, որի նպատակն է կտրել ընդդիմության կապը ընտրողների հետ։ Փաստաբանի խոսքով՝ արդեն իսկ իրականացված ձերբակալություններն ու խուզարկությունները վկայում են, որ գործի է դրվել ամբողջ պետական մեքենան։

«Եկեք, նաև հստակ արձանագրենք, որ ընդդիմության առաջնորդը չի կարող նախընտրական քարոզարշավ իրականացնել ևս 90 օր, ինչը մեկուսացնում է նրան պայքարից, թեև բարեբախտաբար նրա անունից բազմաթիվ նվիրյալ մարդիկ ու համակիրներ կշարունակեն քարոզչությունը։ Եվ այս ամենը Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանության համար։ Եկեղեցու, որը պարոն Փաշինյանը փորձում է փոխել՝ հեռացնելով կաթողիկոսին և ըստ էության, իրեն նշանակելով եկեղեցու առաքյալի դերում»,-նշում է փաստաբանը։

Այս ամենը ցույց է տալիս մեկ պարզ իրողություն․ իշխանությունը չի վստահում ոչ սեփական վարկանիշին, ոչ էլ ընտրական գործընթացին։ Երբ քաղաքական ուժը համոզված է իր հաղթանակի մեջ, այն չի դիմում նման քայլերի։ Իսկ երբ գործի են դրվում վարչական, ուժային և իրավական լծակները, դա նշանակում է միայն մեկ բան՝ վախ պարտությունից։

Միևնույն ժամանակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագիրը դառնում է այն առանցքը, որը ուժեղացնում է նրա դիրքերը։ Աշխատատեղերի ստեղծում, փոքր բիզնեսի հարկային բեռի նվազեցում, դեղերի գների իջեցում, գյուղատնտեսության աջակցություն և բնակարանային ծրագրեր՝ այս ամենը ձևավորում է հստակ սոցիալ-տնտեսական օրակարգ, որը արձագանք է գտնում հասարակության լայն շերտերում։ Քաղաքական պայքարը տեղափոխվում է իրական խնդիրների դաշտ, որտեղ գործող իշխանությունը դժվարանում է մրցել։

Տարբեր գնահատականներով և հարցումների արդյունքներով՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը արդեն իսկ դիտարկվում է որպես առաջատարներից մեկը։ Եվ հենց այս հանգամանքն է, որ ստիպում է իշխանությանը անցնել կոշտ քայլերի։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման ճնշումները հաճախ ունենում են հակառակ ազդեցություն՝ ոչ թե թուլացնում, այլ ուժեղացնում են ընդդիմությանը։

Հայաստանի քաղաքական համակարգը կանգնած է վճռորոշ ընտրության առաջ։ Կամ երկրում կձևավորվի իրական մրցակցային միջավայր, կամ ընտրությունները կվերածվեն վերահսկվող գործընթացի։ Սակայն մի բան արդեն պարզ է․ երբ իշխանությունը սկսում է պայքարել ոչ թե գաղափարներով, այլ ուժով, դա արդեն պարտության նախանշան է։

Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. Զելենսկի