Լրահոս
Կարևոր


1915․ կորուստ և շարունակություն՝ անանուն պատմություններ Հայոց ցեղասպանությունից

Ֆոտո

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար պարզապես օր չէ։ Այն հիշողության, կորստի և վերապրածի լռության օրն է, երբ թվերը դառնում են դեմքեր, իսկ պատմությունը՝ անձնական։

1915 թվականի իրադարձությունների մասին խոսելիս հաճախ հիշատակվում են փաստեր և վիճակագրություն՝ շուրջ մեկուկես միլիոն զոհ, տեղահանություն, բռնաճնշումներ։ Սակայն այդ թվերի հետևում կան մարդկային ճակատագրեր, որոնք ամբողջությամբ երբեք չեն տեղավորվում ոչ մի գրքում կամ արխիվում։
Այս հոդվածում ներկայացված պատմությունները փոխանցվել են սերնդե սերունդ՝ որպես ընտանեկան հիշողություն։ Դրանց մեջ կա իրականություն՝ ապրած, զգացած, փոխանցված։

Դրանք պատմություններ են ոչ միայն կորստի, այլև ապրելու, դիմանալու և հիշելու մասին։

1915-ի գարունը սկսվեց սովորականի նման՝ խաղաղ ու առօրյա, առանց այն զգացման, որ հենց այդ օրերին կյանքը փոխվելու է անվերադարձ։

«Մենք չէինք հասկանում ուր ենք գնում… ուղղակի քայլում էինք…»,- ասում է նա ու մի պահ լռում։ Ձեռքերը դողում են, հայացքը՝ ինչ-որ տեղ անցյալի մեջ։

«Մարդիկ ընկնում էին ճանապարհին, ուժ չունեին այլևս քայլելու…»,- շարունակում է նա դանդաղ, կիսատ դադարներով։ «Մենք ուղղակի գնում էինք… առանց իմանալու` որտեղ ենք հասնելու…»։

Այս պատմությունների միակ ականատեսը՝ Մ.Հ․-ն, որը մոտ 107 տարեկան է, այսօր էլ դժվարությամբ է վերադառնում հիշողություններին։

Հիշում է իրենց տան բակը՝ արևոտ ու խաղաղ, որտեղ ամեն ինչ իր տեղում էր։ Հիշում է նաև այն օրը, երբ հորը տարան։

«Նա ոչինչ չասաց… միայն նայեց մեզ՝ երկար, լուռ հայացքով»,- ասում է նա։ Այդ հայացքը դարձել է նրա վերջին հիշողությունը հորից։

Շուտով սկսվում է գաղթի ճանապարհը։ Մայրը շտապ մի քանի կտոր լավաշ է դնում երեխայի գրպանը, մի քիչ քաղցր, գրկում է նրան ու դուրս գալիս։
Ճանապարհը երկար է, ծանր, երբեմն՝ անանցանելի։ Մարդիկ քայլում են այնքան, մինչև ուժերը սպառվում են։ Շատերը մնում են ճանապարհի եզրին։
«Ես այդ ժամանակ արդեն հասկացել էի`  պետք է ապրեմ»,- պատմում է պապը ծանրացած ձայնով։

Արաքսն անցնելու պատմությունը փոխանցվել է իր պապից և այսօր այն հիշում է նրա թոռնուհին՝ Ա.Ն.-ն։

Ընտանիքի ավագ որդին փոքր քրոջը վերցնում է ուսերին, իսկ մեծին խոստանում, որ կվերադառնա նրա հետևից։ Բայց երբ վերադառնում է նրան այլևս չի գտնում։

Տարիներ անց երեխաները հայտնվում են մանկատանը, հետո նրանց գտնում է հորեղբայրը։ Նրանք մեծանում են, ընտանիք կազմում, բայց կորած քրոջ բացը մնում է։

«Պապիկս հիշում էր ու միշտ նույն պահին ձայնը փոխվում էր»,- պատմում է թոռնուհին, ավելացնելով, որ այդ հիշողությունը նա միշտ փոխանցում էր հուզված, բայց միաժամանակ ջերմ ու լուսավոր աչքերով, քանի որ վերջում միշտ ասում էր, որ այդ ցավից հետո էլ կյանքը շարունակվել է և ձևավորվել է մի լավ հայկական ընտանիք։

Կ.Դ.-ի ընտանիքում պահպանված ամենածանր հիշողություններից մեկը կապված է նրա պապիկի պապի հետ, որը մահացել է գաղթի ճանապարհին։ 

Հինգ երեխաների հետ մայրը ստիպված է եղել հող փորել ու նրան թաղել, վերևում դրել է մի մեծ քար, որպես նշան, որ մի օր կվերադառնան ու կգտնեն։

Ընտանիքում պատմում են նաև մեկ այլ, նույնքան ծանր դրվագ։ Եղբայրներից մեկը մտավոր խնդիրներ է ունեցել և չի կարողացել շարունակել ճանապարհը։ Մայրը կանգ է առել, նրան տվել է երկու կտոր շոր ու հաց, նստեցրել ճանապարհի եզրին՝ քարի մոտ, ու ասել, որ սպասի իրենց վերադարձին։

«Չեմ պատկերացնում երեխայի ապրումները…»,-պատմում է Կ.Դ․-ն, նշելով, որ այդ լռությունն ու բաժանումը մինչև այսօր էլ դժվար է բառերով նկարագրել։
Մ.Գ.-ն պատմում է իրենց ընտանիքում պահպանված ծանր հիշողության մասին։

«Սկեսուրիս սկեսուրը միշտ նույն պատմությունն էր կրկնել։ Պատմում էր, որ ճանապարհին մի պահ եկել է, երբ այլևս չեն կարողացել առաջ գնալ միասին»։ 

Նրա խոսքով, այդ պահին ստիպված են եղել թողնել հիվանդ եղբորը նույն խոստումով, որ մի օր կվերադառնան։ Բայց այդ վերադարձը երբեք չի եղել։
«Էդ խոստումը մնացել է ճանապարհին… ու երևի նաև նրա հետ»,- ասում է Մ.Գ.-ն։

Մ.Ե.-ն պատմում է իր ընտանիքի երկար ու դժվար ճանապարհի մասին, որը սկսվել է Երզնկայի Ներքին Չիփլիք գյուղից և ավարտվել Սիսիանում։

«Մեր ընտանիքից միակ փրկվածը հորս պապիկն էր»,- ասում է Մ․Ե.-ն։ Նրա խոսքով, նա փրկվել է միայն այն պատճառով, որ միացել է Անդրանիկ Օզանյանի զորքին։

«Նրանց հետ քայլելով է հասել մինչև Բռնակոթ։ Ճանապարհին շատ բան է տեսել, բայց դրա մասին միշտ ծանրությամբ էր խոսում»,- պատմում է նա։
Սիսիանում նա տուն է կառուցում, ընտանիք ստեղծում, բայց անցյալը երբեք չի թողնում նրան։

«Մինչև կյանքի վերջը նույն պատմություններն էր պատմում… ու ամեն անգամ Անդրանիկի անունն էր տալիս։ Նույնիսկ իր գերեզմանաքարին պատկերված է նաև զորավարը՝ ձիու վրա»,- ժպիտով հիշում է Մ․Ե.-ն։ 

Նրա խոսքով, դա պարզապես անուն չէր։ «Կարծես դա միակ կապն էր իր կորցրած աշխարհի հետ… մի բան, որից կառչում էր, որ չմոռանա»։

Գաղթի ճանապարհի մասին հիշողությունները Մ.Ա.-ի ընտանիքում փոխանցվել են սերնդեսերունդ՝ որպես ծանր ու չլքող պատմություն։

Մ.Ա.-ն պատմում է, որ իր հոր պատմությունը լսել է հենց հորից։ Նրա հայրը ծնվել է Մշո գավառի Բուլանլուղ գյուղում՝ 1915 թվականին, այն ժամանակ, երբ գյուղը վերածվել էր կորստի ու փախուստի ճանապարհի։ «Նա ն որածին էր, երբ իրենց թաղամասի տղամարդկանց տարան ու գնդակահարեցին… 40 հոգի՝ մի փոսի մեջ»,- պատմում է Մ.Ա.-ն։

Կանայք, երեխաներին գրկած, բռնել են գաղթի ճանապարհը՝ առանց իմանալու, ուր է վերջը։ Ճանապարհին մի քանի անգամ ստիպված են եղել թողնել փոքրիկին՝ ուժասպառությունից ու սովից կոտրվելով, բայց հետո նորից վերցրել ու շարունակել են փախուստը, մինչև հասել են Արևելյան Հայաստան։

Մ.Ա.-ն լռում է երկար, հետո ասում․ «հայրս 12 տարեկանում կորցրեց մորը… ու դրանից հետո մնաց մենակ»։ Սակայն այդ կորուստը չի դարձել ավարտ. տարիներ անց նա կարողացել է կառուցել կյանք, ամուսնացել և ունեցել հինգ երեխա։

«Դա մի պատմություն է, որը սկսվել է կորստով, բայց շարունակվել՝ ապրելով»,- արցունքն աչքերին հավելեց Մ.Ա.-ն։

Գաղթի նույն ճանապարհի մասին մեկ այլ ծանր հիշողություն պահպանվել է Ա.Ս.-ի ընտանիքում։ Այս պատմությունը, ինչպես ընտանիքն է ասում, այսօր արդեն փոխանցվում է նրա ծոռնուհու միջոցով, որպես չմոռացվող հիշողություն։

Փախուստի օրերին մի երիտասարդ մայր, լեռներով գաղթելիս, կանգնում է անհնար ընտրության առաջ։ Նրա մի քանի ամսական երեխայի լացը կարող էր մատնել ամբողջ խումբը և նա ստիպված է լինում թողնել նրան ճանապարհին։
«Նա երբեք չէր կարողանում դա պատմել առանց արցունքների… այդ պահը միշտ իր մեջ էր»,- պատմում է ծոռնուհին։

Օրեր անց զինված ջոկատի մի երիտասարդ գտնում է երեխային կենդանի, ու վերադարձնում մորը։ Այդ հանդիպումը թվում է որպես պատմության ավարտ, բայց տարիներ անց պարզվում է՝ նրանց ուղիները կրկին խաչվում են։
Այս անգամ՝ ոչ որպես փրկված ու փրկող։ Նրանք ամուսնանում են։
Եվ այն կյանքը, որը կարող էր ընդհատվել հենց առաջին օրերին, վերածվում է մի ամբողջ ընտանիքի պատմության՝ շարունակվելով սերունդների մեջ որպես գոյատևման ու հանդիպման անսպասելի ճակատագիր։

Պատմություններ կան, որ փոխանցվել են կիսատ հիշողություններով։ 
«Մենք փոքր ժամանակ սա լսում էինք հեքիաթի նման…»,- ասում է Ա.Մ.-ն, հետո մի պահ լռում։ «Իսկ երբ սկսեցինք հասկանալ ինչ է իրականում եղել… արդեն չկար մեկը, որ մանրամասները պատմեր»։

Նրա խոսքով, երկու կողմի պապիկների պապերը ընդամենը վեց տարեկան երեխաներ են եղել այդ ժամանակ։ Երկուսն էլ՝ իրենց ընտանիքներից միակ փրկվածները։ Մուշից փախել են սարերով, հասնելով մինչև Ջավախք։ Մեկը մեծացել է ուրիշ ընտանիքում՝ նրանց ազգանունով։ Իր իսկական անունն ու ազգանունը երբեք չի իմացել։
«Ասում էին՝ չի հիշել…»,-ավելացնում է Ա.Մ.-ն ցածր ձայնով։ Եվ այդ չհիշված անունը մնացել է որպես լուռ ցավ սերունդների հիշողության մեջ։  

Այս պատմությունը պատմում է Ա.Գ.-ն, հիշելով իր տատիկի ու պապիկի պատմածները, որոնք այսօր արդեն միայն հիշողության մեջ են մնացել։
«Մենք նրանց լսել ենք… հիշում ենք, բայց նրանք այլևս չկան, որ նորից պատմեն».- ասում է նա՝ մեղմ, բայց ծանր տոնով։ Նրա պապիկը Մուսալեռից էր՝ այն վայրից, որտեղ յոթ գյուղ միասին դիմադրել էին, որպեսզի թուրքերը չմտնեն իրենց բնակավայրերը։ Այդ դիմադրությունը հետո դարձել է նաև գրքի թեմա՝ «Մուսա լեռան քառասուն օրը»։ Ջարդերից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Լիբանան՝ հայաբնակ Այնճար գյուղ, որտեղ արդեն ձևավորվել էր մուսալեռցիների համայնք։

«Պապիկս հետո ծառայել է Շառլ դը Գոլի բանակում»,-ասում է Ա.Գ.-ն։ Այդ տարիներին Լիբանանը ֆրանսիական վերահսկողության տակ էր և շատ հայ երիտասարդներ այնտեղից միացել էին ֆրանսիական ուժերին։ Նրա պապիկը ևս զորակոչվել էր հենց Լիբանանից։

Նա ապրել է մինչև 100 տարեկան։ «Նման պատմությունները շատ են… անթիվ»,- ասում է Ա.Գ.-ն, հետո մի պահ լռում։ «Բայց այդ ամենը ապրած մարդիկ արդեն չկան… մնացել են միայն պատմությունները… ու երբեմն հին ձայնագրություններ, ռեպորտաժներ»։

Այս պատմությունների մեջ ամենակարևորն այն է, որ հիշողությունը երբեք չի ավարտվում։

Ոմանք պատմում են իրենց աչքով տեսածը, ինչպես Մ.Հ․-ն։

Ոմանք՝ իրենց պապերի ու տատերի հիշողությունները։

Ոմանք էլ՝ արդեն որպես սերունդների շարունակություն, կրում են մի պատմություն, որը իրենք չեն ապրել, բայց որը իրենց մեջ շարունակում է ապրել։

Եվ հենց այդ շարունակության մեջ է այս պատմությունների ամենամեծ արժեքը և ուժը։

Պատմությունները միասին ներկայացնում են մի ամբողջական պատկեր, որտեղ միաժամանակ առկա են և՛ ողբերգություն, և՛ կյանքի շարունակություն։ Դրանք ցույց են տալիս, որ նույն պատմական իրադարձության ներսում մարդկանց ճակատագրերը տարբեր ուղղություններով են զարգացել։

Մի հատվածում մենք տեսնում ենք անդառնալի կորուստներ՝ ճանապարհին թողնված երեխաներ, չգտնված հարազատներ, կորած գերեզմաններ։ Այս պատմությունները մնում են անավարտ, դրանց մեջ կա բաց, որը չի լրացվում նույնիսկ ժամանակի ընթացքում։

Մյուս հատվածում առկա են փրկության և վերականգնման օրինակներ։ Փրկված երեխան դառնում է ընտանիքի հիմքը, մենակ մնացած երիտասարդը կառուցում է նոր կյանք, հիշողությունը փոխանցվում է անունների, երգերի և պատմությունների միջոցով։

Պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենածանր պայմաններում մարդկային փորձառությունը միակողմանի չէ։ Կան և՛ ցավ, և՛ դիմադրություն, և՛ շարունակություն։

Այս պատմությունները կարևոր են ոչ միայն որպես անցյալի վկայություն, այլ նաև որպես հիշողության պահպանման միջոց։ Դրանք ապացուցում են, որ հիշողությունը կարող է դառնալ գոյատևման ձև և փոխանցվել սերունդներին՝ անկախ ժամանակից։ Այս պատմությունները գրված չեն եղել գրքերում, չեն պահպանվել արխիվներում, բայց դրանք ապրել են մարդկանց մեջ։ Դրանք փոխանցվել են շշուկով, հիշողությամբ, ընտանիքներում պատմված խոսքերով։ Ապրիլի 24-ը հիշեցում է ոչ միայն կորստի, այլ նաև այն բանի, որ հիշողությունը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, որոնք այն պահում են։

Եվ քանի դեռ այդ պատմությունները պատմվում են,անցյալը չի լռում...

Ուժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Մերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետ«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԽնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՀայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. ՄարուքյանԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրներըՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումԱրտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից