Լրահոս
Կարևոր

Քաղաքական հետապնդումների և միմյանց վերաբերյալ վարկաբեկիչ նյութերի տարածումն էլ ավելի են խորացնում Հայաստանում սոցիալ-մշակութային և քաղաքական ճգնաժամը. Արա Աբրահամյան

Քաղաքականություն

Կորոնավիրուսային համավարակը ոչ միայն լուրջ վնաս է հասցնում մարդկանց առողջությանը և բարեկեցությանը, այլև խաթարում է աշխարհի շատ երկրների տնտեսությունները:

Այսօր Հայաստանում, ցավոք, համաճարակի դեմ պայքարի և դրա հետևանքները մեղմելու նպատակով բոլոր ուժերի ակնկալվող համախմբման փոխարեն, զարգանում են հասարակական վտանգավոր գործընթացներ, որոնք ավելի են սրում հասարակության բևեռացումը, արմատավորում են փոխադարձ անհանդուրժողականության, չարության մթնոլորտ, նսեմացնում են ազգային ավանդական, այդ թվում՝ հոգևոր արժեքների և Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը:

Քանի դեռ, աշխարհի զարգացած երկրների ջանքերն ուղղված են COVID-19-ի դեմ դեղամիջոցներ ու պատվաստանյութեր ստեղծելուն, հայ հասարակությունը, մեկը մյուսի հետևից, ահավոր մեծ չափաբաժիններով վարկաբեկիչ բնույթի տեղեկատվության «ներարկումներ» է ստանում, ինչը կաթվածահարում է հասարակական ու պետական օրգանիզմը և տանում հայոց պետականության ու հանրային բարոյականության հիմքերի խարխլմանը:

Այս օրերին մենք ականատեսն ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ պախարակիչ նյութերի հրապարակմանը, միտում ունենալով վարկաբեկել մի անձնավորության, ով Հայաստանում կայացել է ոչ միայն որպես երկրի ամեհահաջողված ձեռներեցներից մեկը, այլև, մեծապես նպաստել է նրա զարգացմանն ու շահեկան կերպարի ձևավորմանը:

Իր բազմամյա գործունեության ընթացքում Ծառուկյանը բարձր հարգանք ու հեղինակություն է վաստակել նաև օտարերկյա բազմաթիվ գործարարների ու քաղաքական գործիչների շրջանում, այդ թվում՝ Ռուսաստանում, Բելառուսում, եվրոպական ու արաբական երկրներում և այլուր:

Նման գործիչների հանդեպ սույն քամահրական ու անվայել վերաբերմունքը ոչ միայն նվազեցնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը, այլև մեծապես վնաս է հասցնում ինչպես բիզնեսին այնպես էլ իշխանությունների հետ նրա փոխգործակցությանը:

Նմանապես, և ընդդիմության կողմից հրապարակային բանավեճի դաշտում դրսևորվող ցինիզմը, պետության առաջին դեմքերի արժեզրկումը, արժանապատվությունը նվաստացնող, մասնավորապես՝ ՀՀ վարչապետին, նրա տիկնոջը վերաբերվող զազրելի հրապարակումների տարածումը, բնավ չեն նպաստում ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության ուժի և հեղինակության աճին:

Նոր իշխանությանը նախորդից բաժին հասած բազմաթիվ մեխանիզմներից ու «ավանդույթներից» ձերբազատվելու գործընթացում, չգիտես ինչու, վարկաբեկման և փոխադարձ վիրավորանքների միջոցով միմյանց արժեզրկման արատավոր գործելակերպը ոչ միայն չի վերանում, այլև համարյա վերածվում է հասարակական կյանքի և ժողովրդի զանգվածային գիտակցության՝ հետին պլան մղելով իրական խնդիրներն ու վտանգները:

Սույն իրավիճակի շտկման հարցում զգալի դերակություն կարող է ունենալ ինչպես իշխանության դիրքորոշումը, այնպես էլ ընտրյալ մտավորական խավը, որը, ցավոք, նույն այդ ահաբեկման ու արժեզրկման հետևանքով, ըստ էության, անհետացել է հասարակական-քաղաքական դաշտից:

Մեզ՝ Սփյուռքի ներկայացուցիչներիս, չեն կարող չմտահոգել մեր պատմական հայրենիքում տիրող իրավիճակը, նրա անվտանգությանն ու բարօրությունը պայմանավորող հարցերը:

Ակնհայտ է, որ հիմա քաղաքական շահարկումների, «մեղավորների» փնտրտուքի, պիտակներ կպցնելու ժամանակը չէ, առավել ևս, տեղին չէ, երկրի տնտեսության կարևորագույն օղակներից մեկի ղեկավարի հանդեպ նման ճնշում գործադրելը:

Այսօր պետք է անհապաղ համախմբել բոլոր ուժերն ու ռեսուրսները և գտնել մեխանիզմներ՝ հաղթահարելու համաճարակն ու նրա հետևանքները, որոնք սրվել են իշխանությունների կողմից ժամանակին համապատասխան միջոցներ չձեռնարկելու պատճառով:

Պահն ու իրավիճակը հասարակական համաձայնություն են պահանջում: Ժամանակն է կանգ առնելու և մի կողմ թողնելու անձնական հավակնություններն ու նախապատվությունները:

Ի տարբերություն փոխադարձ հալածանքի, միմյանց հանդեպ ճիշտ ժամանակին հայտարարված բարոյական համաներումը երկրին ու հասարակությանը թե՛ հոգևոր, թե՛ նյութական շատ ավելի մեծ օգուտ կբերի:

Միայն այդպես մենք կամրապնդենք Հայաստանի ինչպես հասարակական-քաղաքական հիմքերը, այնպես էլ նրա միջազգային հեղինակությունը:

Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա ՂահրամանյանԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԱրդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվությանՄայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն ՄնացականյանԱրսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը