Լրահոս
Կարևոր


Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. Փաշինյան

Քաղաքականություն

Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք: Այս մասին Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որը կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթնաժողովների մակարդակում: Նեղ կազմով առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավականին լայն շրջանակ, և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանրական դիրքորոշումներ, և ունենք ձևավորված ըմբռնում: Սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ կա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման և իրագործման վրա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում ԵՄ-ի՝ մեզ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես՝ ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում: Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է ՀՀ ժողովրդի կողմից:

Բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են: Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում, և այս առումով ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու հարցով, որը, իհարկե, նաև մեր օրակարգի խնդիր է:

Ես մի քանի անգամ էլ ԵՄ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ առիթ ունեցել եմ տեսնելու, որ ապատեղեկատվության տարածումը, սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածումը, երբեմն նաև մամուլում, խնդիր է նաև ԵՄ շատ երկրների համար, և մենք այսօր առերեսվում ենք այդ խնդրի հետ: Մենք հույս ունենք, որ այստեղ ևս ԵՄ-ն մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքների առումով, որոնք արդեն ներդրվել են ԵՄ-ում: Այդ գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում ՀՀ-ում դրանք կիրառելու համար»,- նշել է նա:

Օձունցիներ ջան, հայրենակիցներ ջան, ոչ ոք չի կարող ձեզ վախեցնել ու առավել ևս «տրորել», չվախենաք ոչինչից՝ ուժեղ Հայաստանում վախն ու սպառնալիքը ի սպառ վերանալու են. Անդրանիկ ԳևորգյանՊաշտպանվե՛ք զեղծարարներից․ խորհուրդներ ԱրարատԲանկիցԳեղարքունիքում իրավիճակը մի քիչ ավելի սուր է. Նարեկ Կարապետյանի տպավորությունները Հայաստանը իսկական առաջնորդի է արժանի. փոփությունները գալիս են. Ուժեղ ՀայաստանԿթանկանա՞ն արդյոք արևային վահանակները Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան Ակբա բանկը և ԷՖԵՍ-ը Հայաստանում եզակի ծառայություն են գործարկելՓաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա. Գ.Ծառուկյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էԷկրան է բարձրացել «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը«Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու, եթե այս իշխանությունը ընտրվի. Էդմոն ՄարուքյանՎրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող․ Նարեկ Կարապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Քարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է 5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավում. կան զnhեր Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Գազ չի լինելու Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն չէ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ում են իրականում ընտրելու նրանք, ովքեր միամտաբար կարծում եմ, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին. Ավետիք Չալաբյան Արդյունավետ հանդիպումներ ունեցանք Լոռու տարբեր բնակավայրերում. Մենուա ՍողոմոնյանԱրմավիրի քաղաքացինե՛ր, դուք այլևս ոչնչից չեք վախենա. Վարդան ՆերսիսյանՋրի պակաս, ծնելիության անկում, արտագաղթ. «Ուժեղ Հայաստան»Սիրելի ուսուցիչներ, ուժեղ Հայաստանում դուք ունենալու եք աշխատավարձի իրական բարձրացում. Գոհար ՂումաշյանԲերքառատ ու արևշատ Արմավիրը. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Արմավիր․ Գոհար Մելոյան200մլն դոլարից ավել բարեգործություն՝ սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, եկեղեցաշինության մեջ. Ռուբեն ՎելիցյանՓոփոխության օրակարգը` Արմավիրի մարզում. «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրում է․ ուղիղԱրմավիրը ևս սպասում է Սամվել Կարապետյանի փոփոխություններին. Ալիկ ԱլեքսանյանԿարապետյանը խոսեց խաղամոլության և թմրանյութերի լուրջ խնդիր լինելու մասինԵս գյուղացի մարդ եմ, գյուղի խնդիրները կլուծենք մեր ձևով․ ԿարապետյանՄերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր կապերը գերիներին տուն բերելու համար․ ԿարապետյանԱյս անգամ Ստեփանավանը մերժեց ՔՊ-ին և վանկարկեց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անունըՍամվել Կարապետյանը մշակութի զարգացման ծրագրերի մասինՊատերազմ չի լինելու․ Սամվել ԿարապետյանՀայաստանը բոլորի տունն է․ Սամվել ԿարապետյանԵրբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար...Նարեկ Կարապետյանը երգեց Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ուղիղ եթերը Արմավիր քաղաքից«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի անդրադարձը երեկ Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից կազմակերպված սադրանքինԲայց դու ի՞նչ գիտես դիրք պահող զինվորի գինը․ մարտական դիրքում նստած զինվորին չեն շարում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տարիների գործը՝ հանուն Հայաստանի ընտանիքներիՋուրը Արմավիրում , Դալարիկում 21 րդ դարում կրպակից են գնում․ ՔՊ-ն խոսք տված 13 ջրամբարից ընդամենը 1-ն է կառուցել․ Նարեկ ԿարապետյանԵթե մարդը ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն այն է, որ վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից. Նարեկ ԿարապետյանԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում Նարեկ Կարապետյանին երգ ու պարով են դիմավորում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը Լոռու մարզի բնակիչների հետ