Լրահոս
Կարևոր


«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը

Քաղաքականություն

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

 

«Պրահա-2»՝ Երևանում

Այս օրերին Երևանում տեղի է ունենում այն, ինչ իշխանությունն անվանում է «Հայաստան — ԵՄ պատմական գագաթնաժողով»: Իրականում, մեր աչքի առաջ զարգանում է ամենաչարամիտ քաղաքական բեմադրություններից մեկը՝ Պրահա-2022-ից ի վեր։

Հայաստան—ԵՄ գագաթնաժողովը «Պրահա-2»-ն է

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց քառակողմ հայտարարություն՝ Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս։ Այդպիսով նա Արցախի ճակատագիրը փաստացի հանձնեց Ադրբեջանի քմահաճությանը։ Դժոխքի դռները բացվեցին...

Այսօր Երևանում անցկացվում է Հայաստան—ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Երևան են ժամանել Եվրոպական Միության ղեկավարները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ Այստեղ է նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, ով պետական այցով է եկել՝ ստորագրելու ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Երևանում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Միջոցառումները անցկացվում են «Կառուցենք ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով և տեղի են ունենում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ: 

Ամբողջը հիշեցնում է նախընտրական թատրոն, որտեղ եվրոպական առաջնորդները խաղում են զանգվածային տեսարանի դեր՝ նախապես գրված սցենարով։
Երևանյան գագաթնաժողովները կրում են նախընտրական բնույթ

Դրանք հիմնականում միտված են Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Ինքը՝ Փաշինյանը, ընտրությունների նախաշեմին կենսականորեն շահագրգռված է իշխանությունը պահպանելու հարցում և ընտրողներին վաճառում է «բազմավեկտոր քաղաքական գործչի» և եվրոպամետ առաջնորդի կերպարը։ 

2025 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 15 միլիոն եվրո՝ «ընտրությունների նախաշեմին երկրին աջակցելու» պատճառաբանությամբ։ 
Դրա դիմաց, Փաշինյանը բարեխղճորեն կատարում է եվրոպական օրակարգը։ 
Երևանի գագաթնաժողովում քննարկվում էր նաև «աջակցությունը Կիևին»։ Զելենսկին Երևանում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել Հաղթանակի զորահանդեսի մասով՝ այն երկրի տարածքից, որը ֆորմալ առումով դեռևս Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակում։

Սահմանադրության փոփոխությունը

Փաշինյանը հայտարարել է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո կանցկացնի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Նա պնդում է, թե փոփոխությունները կապ չունեն Ադրբեջանի պահանջների հետ։ Սակայն իրականությունը այլ է։ Բաքուն բազմիցս պահանջել է Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ խոսվում է նաև Արցախի մասին։ Հասարակության մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ սահմանադրական «բարեփոխումները» նոր զիջումների նախապատրաստման ինստիտուցիոնալ գործիք են:

Սահմանամերձ շրջանների օկուպացիայի ընդունումը
Freedom House-ի «Ազատություն աշխարհում 2025» զեկույցի համաձայն՝ Հայաստանի մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք դեռևս գտնվում է ադրբեջանական զորքերի օկուպացիայի ներքո։ Հակառակորդի զրնուժը մոտեցել է հայկական բնակավայրերին՝ ստիպելով որոշ քաղաքացիների լքել իրենց տները։ Սրանք ոչ թե «վիճելի տարածքներ» են, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անքակտելի մաս։ 
Իշխանությունը լռում է կամ որոշ դեպքերում զարգացնում է թեզեր, որոնք արդարացնում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Ի՞նչ է սպասվում

Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը։ Սա ոչ թե ինտերնետային սարսափ է, այլ կոնկրետ քաղաքական հայեցակարգ՝ փաստաթղթերով, հանդիպումների արձանագրություններով և մասնակիցների ցուցակներով։

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»!» շարժումը հստակ հայտարարում է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել, առնվազն՝ Բաքվի ծրագրերում և մտադրություններում։ «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը ոչ թե «պրոպագանդիստական առասպել» է, այլ կոնկրետ քաղաքական ծրագիր, որը առաջ է տարվում միջազգային հարթակներում։ Այդ ծրագիրը Հայաստանի պետականության լուծարման նախագիծ է։
Եթե այսօր «ոչ» չասենք այդ ծրագրին, վաղն արդեն ուշ է լինելու:

Փաշինյանն արդեն հանձնել է Արցախը։ Եվրոպական կառույցները, որոնք աչք են փակում Հայաստանի տարածքների օկուպացիայի վրա և նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությանը տալիս են անպատժելիության քարտ- բլանշ, դառնում են հերթական հակահայկական գործընթացի համահեղինակներ։

Գեղարքունիքում իրավիճակը մի քիչ ավելի սուր է. Նարեկ Կարապետյանի տպավորությունները Հայաստանը իսկական առաջնորդի է արժանի. փոփությունները գալիս են. Ուժեղ ՀայաստանԿթանկանա՞ն արդյոք արևային վահանակները Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան Ակբա բանկը և ԷՖԵՍ-ը Հայաստանում եզակի ծառայություն են գործարկելՓաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա. Գ.Ծառուկյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էԷկրան է բարձրացել «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը«Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու, եթե այս իշխանությունը ընտրվի. Էդմոն ՄարուքյանՎրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող․ Նարեկ Կարապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Քարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է 5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավում. կան զnhեր Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Գազ չի լինելու Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն չէ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ում են իրականում ընտրելու նրանք, ովքեր միամտաբար կարծում եմ, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին. Ավետիք Չալաբյան Արդյունավետ հանդիպումներ ունեցանք Լոռու տարբեր բնակավայրերում. Մենուա ՍողոմոնյանԱրմավիրի քաղաքացինե՛ր, դուք այլևս ոչնչից չեք վախենա. Վարդան ՆերսիսյանՋրի պակաս, ծնելիության անկում, արտագաղթ. «Ուժեղ Հայաստան»Սիրելի ուսուցիչներ, ուժեղ Հայաստանում դուք ունենալու եք աշխատավարձի իրական բարձրացում. Գոհար ՂումաշյանԲերքառատ ու արևշատ Արմավիրը. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Արմավիր․ Գոհար Մելոյան200մլն դոլարից ավել բարեգործություն՝ սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, եկեղեցաշինության մեջ. Ռուբեն ՎելիցյանՓոփոխության օրակարգը` Արմավիրի մարզում. «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրում է․ ուղիղԱրմավիրը ևս սպասում է Սամվել Կարապետյանի փոփոխություններին. Ալիկ ԱլեքսանյանԿարապետյանը խոսեց խաղամոլության և թմրանյութերի լուրջ խնդիր լինելու մասինԵս գյուղացի մարդ եմ, գյուղի խնդիրները կլուծենք մեր ձևով․ ԿարապետյանՄերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր կապերը գերիներին տուն բերելու համար․ ԿարապետյանԱյս անգամ Ստեփանավանը մերժեց ՔՊ-ին և վանկարկեց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անունըՍամվել Կարապետյանը մշակութի զարգացման ծրագրերի մասինՊատերազմ չի լինելու․ Սամվել ԿարապետյանՀայաստանը բոլորի տունն է․ Սամվել ԿարապետյանԵրբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար...Նարեկ Կարապետյանը երգեց Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ուղիղ եթերը Արմավիր քաղաքից«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի անդրադարձը երեկ Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից կազմակերպված սադրանքինԲայց դու ի՞նչ գիտես դիրք պահող զինվորի գինը․ մարտական դիրքում նստած զինվորին չեն շարում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տարիների գործը՝ հանուն Հայաստանի ընտանիքներիՋուրը Արմավիրում , Դալարիկում 21 րդ դարում կրպակից են գնում․ ՔՊ-ն խոսք տված 13 ջրամբարից ընդամենը 1-ն է կառուցել․ Նարեկ ԿարապետյանԵթե մարդը ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն այն է, որ վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից. Նարեկ ԿարապետյանԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում Նարեկ Կարապետյանին երգ ու պարով են դիմավորում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը Լոռու մարզի բնակիչների հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն` էրեբունի վարչական շրջանումԿանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը