Լրահոս
Կարևոր


«Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից

Քաղաքականություն

Միջազգային հայտնի իրավապաշտպան և փաստաբան Ռոբերտ Ամստերդամը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանություններին՝ հայտարարելով, որ երկրի կառավարումը փաստացի իրականացվում է Բաքվից։ Այդ մասին նա ասել է Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները» համաժողովի ընթացքում ունեցած ելույթում։

Ամստերդամը իր խոսքը սկսել է անձնական ծանր հիշողությամբ։ Նա նշել է, որ վերջին անգամ լրագրողների առջև ելույթ ունեցել է 2004 թվականին Մոսկվայում՝ լրագրող Աննա Պոլիտկովսկայայի հրավերով։ Նրա խոսքով՝ մեկ տարի անց իրեն ձերբակալել են, իսկ երկու տարի անց սպանվել է Պոլիտկովսկայան։

Իրավապաշտպանը այս զուգահեռը պատահական չի համարել՝ այն ներկայացնելով որպես հիշեցում, թե ինչ վտանգների է բախվում ճշմարտության համար պայքարող մարդը։

Ելույթի հիմնական առանցքը Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների թեման էր։ Ամստերդամը հայտարարել է, որ իրեն ցնցել է այն հանգամանքը, որ Հայաստանում գրեթե ոչ մի տեղ չեն երևում նրանց լուսանկարները։ Նա համեմատություն է անցկացրել Իսրայելի հետ՝ նշելով, որ այնտեղ պատանդների նկարները տեղադրված էին ամենուր՝ փողոցներում, խանութներում և հանրային վայրերում։

«Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ»,- հայտարարել է նա՝ դիմելով ներկաներին։

Իրավապաշտպանը կոչ է արել հայ հասարակությանը չլռել և ամեն անգամ, երբ Հայաստան են այցելում արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներ, կազմակերպել երթեր ու հանրային ակցիաներ՝ գերիների դիմանկարներով։ Նրա համոզմամբ՝ միայն այդ կերպ հնարավոր կլինի միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա և ստիպել համաշխարհային առաջնորդներին արձագանքել։

Ամստերդամը քննադատել է նաև Եվրոպական միությանը՝ նշելով, որ Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրերում իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարական արժեքները ներկայացվում են որպես առաջնահերթություն, սակայն իրականում այդ սկզբունքները մնում են թղթի վրա։ Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակությունն ունի բոլոր հիմքերը դատական գործընթաց սկսելու եվրոպական կառույցների դեմ՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտում ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։

Նա նաև պնդել է, որ եվրոպական որոշ շրջանակներ աջակցում են այնպիսի ծրագրերի, որոնք ուղղված են սոցիալական ցանցերում տեղեկատվական հոսքերի և ալգորիթմների վրա ազդեցություն գործադրելուն՝ աշխատելով բացառապես իշխանամետ ուժերի հետ և անտեսելով ընդդիմադիր շրջանակներին։

Առանձին անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ Ամստերդամը հայտարարել է, որ Կաթողիկոսի դեմ հարձակումները չեն սահմանափակվում մեկ հոգևորականի նկատմամբ վերաբերմունքով։ Նրա համոզմամբ՝ դա հարված է ամբողջ հայկական ինքնությանը, պատմությանը, լեզվին և մշակույթին։

Ելույթի ավարտին իրավապաշտպանը հայ հասարակությանը կոչ է արել դուրս գալ անտարբերության վիճակից և պայքարել խաղաղ, բայց հետևողական գործողություններով։

«Իրական քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե աշխատասենյակների լռության մեջ, այլ փողոցներում»,- հայտարարել է նա։

Ամստերդամի ելույթը համաժողովի ամենաքննարկվող հատվածներից մեկն էր՝ առաջացնելով ակտիվ արձագանքներ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական շրջանակներում։

Կթանկանա՞ն արդյոք արևային վահանակները Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան Ակբա բանկը և ԷՖԵՍ-ը Հայաստանում եզակի ծառայություն են գործարկելՓաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա. Գ.Ծառուկյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էԷկրան է բարձրացել «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը«Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու, եթե այս իշխանությունը ընտրվի. Էդմոն ՄարուքյանՎրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող․ Նարեկ Կարապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Քարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է 5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավում. կան զnhեր Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Գազ չի լինելու Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն չէ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ում են իրականում ընտրելու նրանք, ովքեր միամտաբար կարծում եմ, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին. Ավետիք Չալաբյան Արդյունավետ հանդիպումներ ունեցանք Լոռու տարբեր բնակավայրերում. Մենուա ՍողոմոնյանԱրմավիրի քաղաքացինե՛ր, դուք այլևս ոչնչից չեք վախենա. Վարդան ՆերսիսյանՋրի պակաս, ծնելիության անկում, արտագաղթ. «Ուժեղ Հայաստան»Սիրելի ուսուցիչներ, ուժեղ Հայաստանում դուք ունենալու եք աշխատավարձի իրական բարձրացում. Գոհար ՂումաշյանԲերքառատ ու արևշատ Արմավիրը. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Արմավիր․ Գոհար Մելոյան200մլն դոլարից ավել բարեգործություն՝ սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, եկեղեցաշինության մեջ. Ռուբեն ՎելիցյանՓոփոխության օրակարգը` Արմավիրի մարզում. «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրում է․ ուղիղԱրմավիրը ևս սպասում է Սամվել Կարապետյանի փոփոխություններին. Ալիկ ԱլեքսանյանԿարապետյանը խոսեց խաղամոլության և թմրանյութերի լուրջ խնդիր լինելու մասինԵս գյուղացի մարդ եմ, գյուղի խնդիրները կլուծենք մեր ձևով․ ԿարապետյանՄերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր կապերը գերիներին տուն բերելու համար․ ԿարապետյանԱյս անգամ Ստեփանավանը մերժեց ՔՊ-ին և վանկարկեց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անունըՍամվել Կարապետյանը մշակութի զարգացման ծրագրերի մասինՊատերազմ չի լինելու․ Սամվել ԿարապետյանՀայաստանը բոլորի տունն է․ Սամվել ԿարապետյանԵրբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար...Նարեկ Կարապետյանը երգեց Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ուղիղ եթերը Արմավիր քաղաքից«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի անդրադարձը երեկ Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից կազմակերպված սադրանքինԲայց դու ի՞նչ գիտես դիրք պահող զինվորի գինը․ մարտական դիրքում նստած զինվորին չեն շարում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տարիների գործը՝ հանուն Հայաստանի ընտանիքներիՋուրը Արմավիրում , Դալարիկում 21 րդ դարում կրպակից են գնում․ ՔՊ-ն խոսք տված 13 ջրամբարից ընդամենը 1-ն է կառուցել․ Նարեկ ԿարապետյանԵթե մարդը ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն այն է, որ վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից. Նարեկ ԿարապետյանԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում Նարեկ Կարապետյանին երգ ու պարով են դիմավորում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը Լոռու մարզի բնակիչների հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն` էրեբունի վարչական շրջանումԿանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցըԳեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով 10 մետր բարձրությունից հայտնվել է գետում