Լրահոս
Կարևոր


Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում եվրոպական բարձր մակարդակի հանդիպումների, վիզաների ազատականացման մասին հնչող հայտարարությունների և ինտեգրման գեղեցիկ ձևակերպումների ֆոնին իրական Հայաստանը ապրում է բոլորովին այլ իրականություն։ Այն, ինչ քաղաքական հարթակներում ներկայացվում է որպես առաջընթաց և մոտեցում Եվրոպային, շարքային քաղաքացու համար վերածվել է հերթերի, փակ համակար գե րի և անո րո շու թյան ան վ ե ր ջ շրջապտույտի։

Այսօր եվրոպական մի շարք երկրների դեսպանատներում և վիզային կենտրոններում հերթագրվելը գրեթե անհնար է դարձել։ Այս թեմային մենք անդրադարձել ենք դեռևս անցյալ տարի, սակայն անցած 7-8 ամիսներին ոչ միայն իրավիճակ չի փոխվել, այլև ամեն ինչ ավելի է բարդացել: Մարդիկ շաբաթներով, երբեմն ամիսներով փորձում են գրանցվել, այսպես ասած՝ «ժամ վերցնել», բայց ապարդյուն։ Կամ օրերով «ժամ չի բացվում», կա՛մ բացվելիս դրանք սպառվում են վայրկյանների ընթացքում, իսկ միջնորդների շուկան, ինչպես միշտ, «ավանգարդում» է՝ վերածելով գործընթացը լրացուցիչ բեռի։

Ստացվում է մի իրավիճակ, երբ պաշտոնական մակարդակում խոսվում է վիզաների ազատականացման մասին, բայց տեխնիկապես ու ֆիզիկապես քաղաքացին վիզայի համար նույնիսկ դիմելու հնարավորություն չունի։

Սա արդեն ոչ թե պարզապես անհարմարություն է, այլ համակարգային խնդիր, որը հարվածում է հենց այն մարդկանց, որոնց անունից այդ քաղաքականությունը ներկայացվում է։

«Փաստի» խմբագրությունը, փորձելով հասկանալ իրավիճակը ներսից, դեռ անցյալ ամռանը և աշնանը ոչ մեկ անգամ փորձել է մի քանի դեսպանատներում և վիզային կենտրոններում հերթագրվել։ Բացարձակ անօգուտ: Նույնը փորձել ենք անել նաև վերջին օրերին (հավելենք, որ այս ընթացքում 1-2 դեսպանատուն ևս այս գործառութը պատվիրակել է վիզային կենտրոններին): Արդյունքը էլի նույնն է եղել, ինչի հետ բախվում են հազարավոր քաղաքացիներ. նորից հասանելի «ժամեր» չկան կամ բացվում են այնպիսի կարճ ժամանակով, որ գրանցվելը գրեթե անհնար է (այս մեխանիզմի մանրամասները՝ մեր նախորդ հրապարակումներում)։

Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, նույն հարցով փորձել է զբաղվել նաև խորհրդարանական խմբակցություններից մեկը՝ փորձելով այլ հարթակներով պարզել և նույնիսկ կազմակերպել հերթագրում։ Սակայն անգամ այդ մակարդակում արդյունքը էականորեն չի տարբերվել. համակարգը շարունակում է մնալ փակ և ծանրաբեռնված, իսկ գործընթացը՝ գրեթե անանցանելի։

Սա արդեն լուրջ հարցադրում է ձևավորում. ինչպե՞ս է հնարավոր խոսել ազատականացման մասին, երբ նույնիսկ բազային՝ տեխնիկական հասանելիությունը բացակայում է։ Եթե համակարգը չի կարող սպասարկել առկա պահանջարկը, եթե դեսպանատները չունեն բավարար ռեսուրս, եթե գործընթացը փակվում է հենց մուտքի մակարդակում, ապա ինչի՞ մասին են խոսում բարձր ամբիոններից։

Ավելին, այս ամենը առավել սուր հակադրություն է ձևավորում այս օրերին, երբ Երևանը հյուրընկալել է եվրոպական կարևոր միջոցառումներ, և հասարակության մեջ ձևավորվում է սպասում, որ հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլև գործնական մակարդակում պետք է հեշտանան։ Սակայն իրականում քաղաքացին բախվում է հակառակին՝ ավելի բարդ, ավելի փակ և ավելի անանցանելի համակարգի։

Եվ այս հակասությունն արդեն հնարավոր չէ անտեսել։ Եթե վիզաների ազատականացումը ներկայացվում է որպես ռազմավարական ուղղություն, ապա այն պետք է սկսվի ոչ թե հայտարարություններից, այլ իրական հասանելիությունից։ Մինչ այդ, Եվրոպայի հետ «մոտեցման» մասին խոսակցությունները շատերի համար շարունակում են մնալ գեղեցիկ ձևակերպումներ՝ բառիս բուն իմաստով փակ դռների ֆոնին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Բռնադատվածների հուշահամալիրի մոտՕձունցիներ ջան, հայրենակիցներ ջան, ոչ ոք չի կարող ձեզ վախեցնել ու առավել ևս «տրորել», չվախենաք ոչինչից՝ ուժեղ Հայաստանում վախն ու սպառնալիքը ի սպառ վերանալու են. Անդրանիկ ԳևորգյանՊաշտպանվե՛ք զեղծարարներից․ խորհուրդներ ԱրարատԲանկիցԳեղարքունիքում իրավիճակը մի քիչ ավելի սուր է. Նարեկ Կարապետյանի տպավորությունները Հայաստանը իսկական առաջնորդի է արժանի. փոփությունները գալիս են. Ուժեղ ՀայաստանԿթանկանա՞ն արդյոք արևային վահանակները Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան Ակբա բանկը և ԷՖԵՍ-ը Հայաստանում եզակի ծառայություն են գործարկելՓաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա. Գ.Ծառուկյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էԷկրան է բարձրացել «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը«Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու, եթե այս իշխանությունը ընտրվի. Էդմոն ՄարուքյանՎրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող․ Նարեկ Կարապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Քարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է 5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավում. կան զnhեր Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Գազ չի լինելու Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն չէ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ում են իրականում ընտրելու նրանք, ովքեր միամտաբար կարծում եմ, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին. Ավետիք Չալաբյան Արդյունավետ հանդիպումներ ունեցանք Լոռու տարբեր բնակավայրերում. Մենուա ՍողոմոնյանԱրմավիրի քաղաքացինե՛ր, դուք այլևս ոչնչից չեք վախենա. Վարդան ՆերսիսյանՋրի պակաս, ծնելիության անկում, արտագաղթ. «Ուժեղ Հայաստան»Սիրելի ուսուցիչներ, ուժեղ Հայաստանում դուք ունենալու եք աշխատավարձի իրական բարձրացում. Գոհար ՂումաշյանԲերքառատ ու արևշատ Արմավիրը. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Արմավիր․ Գոհար Մելոյան200մլն դոլարից ավել բարեգործություն՝ սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, եկեղեցաշինության մեջ. Ռուբեն ՎելիցյանՓոփոխության օրակարգը` Արմավիրի մարզում. «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրում է․ ուղիղԱրմավիրը ևս սպասում է Սամվել Կարապետյանի փոփոխություններին. Ալիկ ԱլեքսանյանԿարապետյանը խոսեց խաղամոլության և թմրանյութերի լուրջ խնդիր լինելու մասինԵս գյուղացի մարդ եմ, գյուղի խնդիրները կլուծենք մեր ձևով․ ԿարապետյանՄերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր կապերը գերիներին տուն բերելու համար․ ԿարապետյանԱյս անգամ Ստեփանավանը մերժեց ՔՊ-ին և վանկարկեց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անունըՍամվել Կարապետյանը մշակութի զարգացման ծրագրերի մասինՊատերազմ չի լինելու․ Սամվել ԿարապետյանՀայաստանը բոլորի տունն է․ Սամվել ԿարապետյանԵրբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար...Նարեկ Կարապետյանը երգեց Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ուղիղ եթերը Արմավիր քաղաքից«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի անդրադարձը երեկ Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից կազմակերպված սադրանքինԲայց դու ի՞նչ գիտես դիրք պահող զինվորի գինը․ մարտական դիրքում նստած զինվորին չեն շարում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տարիների գործը՝ հանուն Հայաստանի ընտանիքներիՋուրը Արմավիրում , Դալարիկում 21 րդ դարում կրպակից են գնում․ ՔՊ-ն խոսք տված 13 ջրամբարից ընդամենը 1-ն է կառուցել․ Նարեկ ԿարապետյանԵթե մարդը ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն այն է, որ վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից. Նարեկ ԿարապետյանԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում Նարեկ Կարապետյանին երգ ու պարով են դիմավորում