Լրահոս
Կարևոր


Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ հայրենիք: Եթե շատերը հասցրել են մոռանալ, սրանք փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարաբանության (եթե դա կարելի է այդպես անվանել) երեք հենման կետերն են, երեք թեզերը: Այսինքն, ըստ Փաշինյանի, որտեղ հաց, այնտեղ էլ... հայրենիք: Սա՛ է փաշինյանական մոտեցման վերջնահաշիվը: Այլ կերպ ասած՝ ի՜նչ հայրենիք, կարևորը հացն է:

Այն, ինչ ասում է Փաշինյանը, հայկական երևի ամենատխուր՝ «որտեղ հաց, այնտեղ՝ կաց» ասացվածքի այլափոխված ձևն է: Բայց խորհելու և լրջորեն խորհելու նյութ է. իսկ որքանո՞վ է արդարացված կենցաղային հանգամանքներ արտացոլող ասացվածքը... պետական գաղափարախոսության վերածելու մղումը: Ու սա դեռ երևույթի միայն մի կողմն է: Փաշինյանը համարում է, որ հայրենիքը հաց ունեցող այն տարածքն է, որը տվյալ պահին պարփակված է պետության սահմաններում: Ավելի պարզ ասած՝ Փաշինյանի պատկերացմամբ՝ հայերիս հայրենիքը բացառապես ՀՀ սահմաններով պարփակված տարածքն է: Ակնհայտ է, որ բազմահազարամյա պատմություն և այդ պատմության ընթացքում զանազան վայրիվերումներ ունեցած ժողովուրդների, ազգերի ներկայիս փաստացի պետության տարածքը կարող է չհամընկնել հայրենիքի, պատմական հայրենիքի պատկերացման հետ: Առավել ևս, որ նույն այդ բազմահազարամյա պատմության ընթացքում նույն այդ հայրենիքով մեկ պատմական, մշակութային անջնջելի հետք ու ժառանգություն-վկայություններ կան, կա պատմական, գերդաստանային, եթե կուզեք՝ «գենետիկ» հիշողություն: Ու միայն հայերիս պատկերացումների մասին չէ խոսքը:

Իսկ Փաշինյանն ասում է՝ չէ, ոչ մի դեպքում Վանը, Մուշը, Կարսը, առհասարակ Արևմտյան Հայաստանը հայրենիք չեն, չեն էլ կարող լինել, մոռացեք: Մոռացեք, որ եղել է Արցախ: Ինքը (անձամբ, էլի) «Ղարաբաղյան շարժման էջը փակել է»:

Ասենք, բառացիորեն օրերս էլ մեկ այլ «գյուտ» արեց: Աշխարհագրական: Փաշինյանը հայտարարեց, թե Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին, այսինքն՝ Արցախն ուրանալու և ադրբեջանական տարածք ճանաչելու օրը և դրան զուգահեռ փոխել է, կամ փոխվել է Հայաստանի աշխարհագրությունը: Կարելի է կարծել, թե Հայաստանը «վեր է կացել» ու կտրուկ ցատկով հայտնվել Ալպերի կողքին, առնվազն՝ Կարպատների…

Այնուհանդերձ, կարևորը ոչ թե այն է, թե ինչ է պատկերացնում Փաշինյանը, այլ այն, թե դու, սիրելի հայրենակից, ինքդ ինչ ես կարծում:

Գանք Հայ առաքելական եկեղեցուն: Փաշինյանը, իրեն երևի բողոքական մեծ բարեփոխիչ երևակայելով, հանդես է գալիս մեր ազգային Եկեղեցին կազմաքանդելու դիքերից: Աշխարհիկ, ըստ որում՝ խիստ ոչ պոպուլ յար գործիչը իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, թե այդ ինքը պիտի որոշի՝ ով լինի Կաթողիկոս, ով լինի եպիսկոպոս, ով չլինի: Սա ոչ միայն սահմանադրական, օրենսդրական մի շարք նորմերի կոպտագույն խախտում է, այլև դարերով հաստատված ու գործող կարգերը խարխլելու, Եկեղեցու հիմքերը սասանելու, ըստ այնմ՝ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը առնվազն կամայական հսկողության տակ մտցնելու, եթե ոչ հիմնովին ձևախեղելու ակնհայտ նպատակադրում:

Ու էլի՝ հարցը Փաշինյանի խեղաթյուրված ընկալումները չեն, ինչպես էլ որ նա դրանք փաթեթավորի: Հարցը այն է, թե մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին, և մենք, արդեն որպես հասարակություն, ինչ ենք կարծում այդ ամենի մասին:

Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր Եկեղեցին գոյություն ունենա, թե՞ չենք ուզում:

Ու միայն Եկեղեցին չէ: Պատմական ու մշակութային ժառանգությունն էլ: Նույն Փաշինյանն էր ասում, չէ, որ «Գառնիի տաճարը մի հռոմեական հավաբուն է…»:

Կողմնորոշվելու հարց է: Քանի՞ հոգի կա էլի, որ Գառնու տաճարն այդպիսին է համարում:

Դեռ չենք խոսում այն խեղումների մասին, որ այս տարիներին իրականացվել են հանրակրթության ոլորտում: Չենք խոսում պատմական իրողությունների մասին Փաշինյանի հայտարարությունների ու նենգախեղումների մասին: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում է անում՝ առիթ-անառիթ փորձելով կատարվածի մեղքը բարդել… հենց մեր վրա, ինչը տիպիկ ժխտողականության, թուրքական թեզերի արտահայտություն է:

Մեկ այլ հանգամանք. Փաշինյանի քաղաքական գործունեության բնութագրական կողմերից են շանտաժի դիմելը («ինձ չընտրեք, պատերազմ կլինի…», «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»), բացահայտ ստելը (Փաշինյանի ստերի մասին դիսերտացիաներ կարելի է գրել), բառային ագրեսիան, իր ընդդիմախոսներին վիրավորելը, փողոցային բառապաշարը, ձայնը գլուխը գցելը, նյարդային շարժումներ անելը, քաղաքական անպատասխանատվությունը: Առհասարակ, Փաշինյանի «աշխարհընկալմամբ»՝ ամեն ինչում միշտ մեղավոր են ուրիշները, բայց ոչ մի դեպքում ու երբեք՝ ինքը: Ինքը ոչնչի համար պատասխանատու չէ, բայց ամեն ինչից «հասկանում» է, գիտի՝ ինչպես ոչխար պահել, դպրոց կառուցել, պետություն ղեկավարել, անգլերենով մոշ աճեցնել, նույնիսկ՝ պատարագ մատուցել (մեղա՜…) և այդպես շարունակ:

Փաշինյանի համար պարտությունը հաղթանակ է, երկիրն ու ժողովրդին թշնամական հարձակման ու էքսպանսիայի ռիսկի տակ դնելը «խաղաղություն» է, թուրքական ու ադրբեջանական պահանջները կռացած կատարելը «ինքնիշխանություն» է:

Բայց ևս մեկ ու վերջին անգամ ընդգծենք. հարցը Փաշինյանն ու փաշինյանությունները չեն: Հարցն այն է, թե ինչ են կարծում, ինչպես են իրականությունն ընկալում մարդիկ:

Անկասկած, յուրաքանչյուրն ազատ է իր որոշման ու կողմնորոշման մեջ: Բայց առաջիկա ընտրությունը ճակատագրական է լինելու՝ ցանկացած պարագայում: Ուստի արժե մի քիչ ավելի երկար խորհել. իսկ ես ի՞նչ ընդհանուր բան ունեմ այս մարդու և նրա պատկերացումների, մոտեցումների հետ, նա ինձ (մեզ), իմ զավակներին, թոռներին դեպի ո՞ւր է ուզում տանել՝ Արցախն ուրանալուց ու հանձնելուց հետո, հազարավոր զինվորների մահվան մատնելուց հետո, Արարատն ուրանալուց հետո, Հայ եկեղեցու վրա հարձակվելով ու արժանավոր մարդկանց հետապնդելով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա Ղահրամանյան